Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստան
հոկտեմբեր 2022

Ի՞նչ, Ե՞րբ, Ո՞վ և Ինչպե՞ս

«Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարների մրցույթ է, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և ինտերնետային ազատ հանրագիտարան Վիքիպեդիանյում և Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը:

Ի՞նչ - Թիրախը լինելու են հայկական ժառանգության օբյեկտները: Պատմական հուշարձանների ցանկը տեսնելու համար կարող եք գտնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների այս՝ Հայաստանի մարզերի և Արցախի շրջանների ցանկերում։

Ե՞րբ - Հոկտեմբերի 1-31-ը ընկած ժամանակահատվածում կարող եք բեռնել ինչպես նախկինում, այնպես էլ հոկտեմբեր ամսին լուսանկարված հուշարձանի պատկեր, պայմանով, որ այն լինի Ձեր լուսանկարածը և նախկինում Վիքիպահեստ բեռնված չլինի։ Ո՞վ - Ցանկացած ոք, ցանկացած երկրից կարող է լուսանկարել և մասնակցել ցանկացած երկրի մրցույթին։

Ինչպե՞ս - Գրանցվի՛ր Վիքիպահեստում և հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում վերբեռնի՛ր այնտեղ լուսանկարներդ՝ յուրաքանչյուր լուսանկարի դեպքում մուտքագրելով հուշարձանի համարանիշը: Հուշարձանները կարելի է գտնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերում, հարկավոր է սեղմել յուրաքանչյուր հուշարձանին կից բեռնել պատկեր տողին և շարժվել առաջ ըստ հրահանգների։ Լուսանկարի՛ր հուշարձանները։ Կարող ես լուսանկարել շատ հուշարձաններ։ Կարող ես մեկ հուշարձանը լուսանկարել բազմիցս՝ տարբեր դիրքերից, բայց առանց բազմակի կրկնությունների։ Դասակարգի՛ր լուսանկարները ըստ համարի; Յուրաքանչյուր լուսանկար ունի իր համարանիշը, որը պետք է մուտքագրել պատկերը բեռնելիս։

Մրցույթը կլուսաբանվի Վիքին սիրում է հուշարձաններ ֆեյսբուքյան էջում։

«Վիքին սիրում է հուշարձաններ 2022» մրցույթի վիճակագրության էջը

Մրցույթի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել համակարգողներին՝ Beko և Xelgen մասնակիցներին։



2021 թվականի մրցույթի Հայաստանի հաղթող լուսանկարները