Մասնակից:Viktorya Manvelyan/Ավազարկղ 6

Աստված և թագավորը Նար-Դոս

խմբագրել
Աստված և թագավորը
ՀեղինակՆար-Դոս
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1901 թվական
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1989 թվական

«Աստված և թագավորը» հեքիաթ է, որը գրել է Նար-Դոսը։ Այն գրել է 1901 թվականին։Հեքիաթը առանձին գրքով չի հրատարակվել։Այն ներառված է Նար-Դոսի «Երկերի ժողովածու», հատոր 1-ինում, որը լույս է տեսել 1989 թվականին։

 
Նար-Դոս

Սյուժե

խմբագրել

Հին ժամանակներում մի բարի թագավոր էր ապրում, ով սովորություն ուներ երեկոները դուրս գալ և քայլել քաղաքի փողոցներով, որ սեփական աչքերով տեսնի, թե ինչպես են ապրում իր ժողովուրդը։ Մի օր թագավորը քայլելիս տեսնում է մի աղքատի ով աստծուց հարյուր ոսկի էր խնդրում։ Մի քիչ հեռու մի աղքատ էլ թագավորից էր հարյուր ոսկի խնդրում։ Թագավորն ասում է, որ այն առաջին աղքատը անխելք է աստծուց է փող խնդրում, աստծուն փող որտեղից որ իրեն էլ տա։ Իսկ երկրորդ աղքատը, որ թագավորից էր հարյուր ոսկի խնդրում, որոշում է հարյուր ոսկի տալ։ Թագավորը հրամայում է, որ սկուտեղի վրա հարյուր ոսկի շարեն, վրան էլ փլավ լցնեն և տանեն տան աղքատին։ Իսկ մյուսը, ով աստծուց էր խնդրում, թող աստված էլ տա։ Հաջորդ օրը թագավորը նորից դուրս է գալիս քայլելու, տեսնի թե այդ աղքատը ինչ է ասելու։ Տեսնում է, որ նորից այդ աղքատը հարյուր ոսկի է ուզում թագավորց։ Պարզվում է, որ նա այդ փլավի մի մասը կերել էր, իսկ մյուս մասը ուղարկել այն աղքատին, ով աստծուց էր ոսկի խնդրում։ Մի քիչ քայլում է և լսում թե մյուս աղքատը ինչպես է շնորհակալություն հայտնում աստծուն, որ իրեն հարյուր ոսկի է տվել։ Իսկ թագավորը համոզվեց, որ խելացին աստծուց ոսկի խնդրողն էր, այլ ոչ թե իրենից խնդրողը։

Գաղափարական բովանդակություն

խմբագրել

«Աստված և թագավորը» հեքիաթ է թագավորի մասին, ով ավելի շատ հավատում էր իրեն, քանց աստծուն, սակայն հեքիաթի վերջում հասկանում է, որ սխալվել է։

Ծանոթագրություն

խմբագրել

1.Նար-Դոս հատոր 1-ին,«Խորհրդահայ գրող», Երևան 1989