Այնպիսի բույսերը, որոնք այլ ծառերի վրա են ապրում, կոչվում են էպիֆիտներ: Դրանք տարածված են հատկապես արևադարձային երկրներում:Շատ էպիֆիտներ կան թթազգիների ընտանիքի ֆիկուսների ցեղում: Դրանց կյանքը սկսվում է գետնից 25-35 մետր բարձրության վրա: Թռչունների, սկյուռների և այլ կենդանիների բերած սերմերը այդտեղ ծլում են և արմատներն անցկացնում բույսի ձոխադրող հյուսվածքների մեջ՝ ամրանալով և սաղարթ կազմելով: Հետո էպիֆիտը տալիս է առանձին արմատ,որը ծառի բնի վրայով ցած է սողում՝ հասնելով գետնին և ամրանալով հողում: Սկսվում է բույսի ինտենսիվ աճը դեպի ներքև: Որտեղ որ արմատները շփվում են մեկը մյուսի հետ՝ սերտաճում են: Այս երևույթն անվանում են անաստոմոզ: Այնուհետև սկսվում է կողմնային արմատների աճը: Ընթանում է պայքար մակաբույծ էպիֆիտի և «հյուրընկալ» բույսի միջև: Սովորաբար ֆիկուսը դանդաղ ճզմումէ հյուրընկալ բույսին, ոչնչացնում նրան և գրավում նրա տեղը: Առաջանում է արմատային ծառաբուն, որը հաճախ հասնում է անգամ 30 մետրի: Այս պրոցեսը տևում է շատ երկար՝ հարյուր տարի:

Տեսակներ

խմբագրել

Սպիտակ ճագում

խմբագրել

Մշտադալար է, 70-80 սանտիմետր բարձրություն ունի, պատկանում է փոկածաղկազգիների ընտանիքին, կիսամակաբույծ բույս է (Viscum album):Երբ տերևներ թափվում են, ճագումը լավ է երևում իր սաղարթի շնորհիվ: Եթե տեղանքի բարձրությունը ծովի մակարդակից 1400-1500 մետրից ավելի չէ, այն հանդիպում է խնձորենու, տանձենու, բարդո, բոխու, հացենու և այլ ծառերի վրա: Ճագումը օգտակար բույս է. նրա տերևներից ստանում են արյան ճնշման իջեցման համար հատուկ նյութեր: Պատրաստում են վիսցիզատ և վիսկուլեն պրեպարատներ: Հայաստանում օգտագործվում է ատնձենու վրա աճող ճագումը; դրա թունավոր պտուղներն օգտագործվում են թարախակալման պրոցեսը կանխելու համար: Կպչուն հյութից պատրաստում են սոսինձ: Պտուղներն օգտագործվում է նաև որպես տնային թռչունների կեր: Սակայն այն նաև մեծ վնաս է հասցնում պտղատու ծառերին, քանի որ սնվում է նրանց հաշվին:

Բազմացում

խմբագրել

Պտուղները հյութալի են, կպչուն: Երբ թռչուններն ուտում են այն, սերմերը կպչում են կտուցներին: Փորձելով ազատվել դրանցից՝ նրանք կտուցները քսում են ծառի մակերևույթին: Սերմերը ընկնում են կեղևի անցքերով ներս և մի փոքր խոնավության դեպքում ճագումի սերմը սկսում է ծլել, 1-2 տարվա ընթացքում դառնում է հասուն բույս և սկսում իր ծծիչ արմատները հասցնել բույսի ձրատար հյուսվածքներ և նրանից ջուր ու սնունդ ստանալ: Ճագումը մակաբույծ բույս է, Սակայն քանի որ ֆոտոսինթեզ է կատարում, համարվում է կիսամակաբույծ:

Երբեմն սերմերն անցնելով կենդանու մարսողական ապարատի միջով, ոչ միայն չեն կորցնում կպչելու հատկությունը, այլև ավելի արագ են ծլում: Թռչնաղբի հետ ընկնելով կեղևի ճեղքերի մեջ սերմերը ծլում են:

Մետրոսիդերոս(Metrosideros excelsa)

խմբագրել

Մետրեսիդերոս կամ պախուտակավա կոչված ծառը տեղացիներն անվանում են ծննդյան ծառ, Նոր Զելանդիայի ամենահետաքրքիր բուսական ներկայացուցիչը: