Սյուժեի բովանդակություն

խմբագրել

Գործողություն առաջին

խմբագրել

Լեյտենանտ Պինկերթոնը, ԱՄՆ նավատորմի սպա, սիրահարված է գեյշա Չիո-Չիո-Սանին, որը հայտնի է որպես Թիթեռնիկ կամ Բաթրֆլայ անունով և ծրագրում է ամուսնանալ նրա հետ: Միջնորդ Գորոն Պինկերթոնին ցույց է տալիս Նագասակիի մոտ գտնվող բլրի գագաթին գտնվող տունը, որտեղ զույգը պատրաստվում է անցկացնել իրենց մեղրամիսը: Գորոն Պինկերթոնին ծանոթացնում է Սուզուկի անունով մի սպասուհու և այլ ծառաների հետ։ Հարսանիք է պատրաստվում:

Արարողությանը մսնակցում է Ամերիկայի հյուպատոս Շարփլեսը՝ Փինկերթոնի ընկերը։ Նրանց զրույցի ընթացքում պարզվում են փեսայի ցինիկ մտադրությունները՝ նա դեմ չէ Չիո-Չիո-Սանին իր կինը դարձնել, բայց Ամերիկայում նրանց միությունը իրավական ուժ չունի, ուստի նա կարող է իրեն ազատ համարել ամուսնական կապերից։ Շարփլեսը անհանգստանում է այս ցինիկ վերաբերմունքից: Փինկերթոնը հանգստացնում է ընկերոջը՝ ասելով, որ ամուսնական պայմանագիրը ժամանակավոր է և ցանկացած պահի կարող է խզվել։ Ինչպես նաև տան պայմանագիրը, որով նա տունը վարձակալում է 999 տարով։

Չիո-Չիո-Սանը հայտնվում է իր գեյշա ընկերուհիների հետ։ Շարփլեսը տպավորված է նրա գեղեցկությամբ և հետաքրքրվում է նրա տարիքով։ Չիո-Չիո-Սանը խոստովանում է, որ տասնհինգ տարեկան է: Նա հայր չուներ, միայն մայրն էր, և նա մեծացել է աղքատության մեջ։ Հարսանյաց զգեստ հագած հարսնացուն պատմում է ամերիկացու հանդեպ իր բուռն սիրո մասին և հայտնում իր հավատքից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու իր որոշման մասին։

Հարսանիքի ժամանակ հայտնվում է Չիո-Չիո-Սանի քեռին: Նա անիծում է իր զարմուհուն, ով դավաճանել էր նախնիների հավատքը՝ ընդունել քրիստոնեություն և ամուսնացել օտարերկրացու հետ։ Պինկերթոնը, ով դարձել էր օրինական ամուսինը, հրամայում է բոլորին հեռանալ, որպեսզի ինքն ու իր կինը վայելեն այս հրաշալի պահը։

Գործողություն երկրորդ

խմբագրել

Անցել է երեք տարի։ Պինկերթոնը հարսանիքից անմիջապես հետո մեկնում է Ամերիկա, իսկ Չիո-Չիո-Սանը շարունակում է սպասել նրան։ Նա հավատում է, որ իր սիրելի ամուսինը կվերադառնա։ Հավատարիմ սպասուհի Սուզուկին փորձում է իր տիրուհուն հակառակը համոզել, բայց Չիո-Չիո-Սանը անկեղծորեն հավատում է սիրուն և համոզված է, որ ամերիկացի տղամարդիկ չեն կարող խաբել, քանի որ Ամերիկայում տղամարդկանց բանտ են ուղարկում դավաճանության համար: Սուզուկին հայտնում է, որ Փինկերթոնի թողած գումարը վաղուց սպառվում է։ ց լաց է լինում և վախենում, որ եթե ամուսինը շուտով չվերադառնա, նա ստիպված կլինի վերադառնալ գեյշայի արհեստին և նորից պարել տղամարդկանց համար, որպեսզի ապրուստ վաստակի: Եվ հավատալով ամուսնու վերադարձին, նա առանց ափսոսանքի մերժում է հարուստ արքայազն Յամադորիին, ով եկել էր նրան առաջարկելու իր ձեռքն ու սիրտը, թեև նա անիծված և մերժված էր իր ընտանիքի կողմից: Յամադորին վերադառնում է ձեռնունայն։

Հյուպատոս Շարփլեսը նամակ է բերում, որտեղ Փինկերթոնը նրան ասում է, որ շուտով կվերադառնա Ճապոնիա, բայց ոչ միայնակ, այլ իր ամերիկուհի կնոջ հետ։ Չիո-Չիո-Սանը դեռ չգիտի բովանդակությունը և ուրախ է, որ Փինկերթոնը վերջապես լուր հայտնեց իր մասին։ Շարփլեսը հայտնում է, որ Փինկերթոնն այլևս նրա ամուսինը չէ։ Չիո-Չիո-Սանը հրաժարվում է հավատալ դրան և հյուրին ցույց է տալիս իր որդուն։ Նրա կարծիքով՝ սա Ճապոնիայի ամենագեղեցիկ երեխան է, քանի որ երկրում ոչ ոք նման ամերիկյան կապույտ աչքեր չունի։ Այժմ տղայի անունը Դոլոր է (Տառապանք), բայց երբ հայրը վերադառնա, նրան կկոչեն Ջոյա (Զվարճանք): Շարփլեսը վրդովված է և խոստանում է օգտագործել իր ողջ ազդեցությունը Փինկերթոնի վրա։

Թնդանոթի ձայնն ազդանշան է տալիս, որ նավը մոտենում է նավահանգստին։ Չիո-Չիո-Սանը վազում պատշգամբ՝ հեռադիտակով նայելու: Նա տեսնում է, «Աբրահամ Լինքոլն» նավին, որը Փինկերթոնի նավն էր։ Նա պատվիրում է Սուզուկիին ամբողջ տունը զարդարել ծաղիկներով: Ինքն էլ հագնում է նույն զգեստը, որը հագել էր հարսանիքի ժամանակ:

Գործողություն երրորդ

խմբագրել

Գիշերը մոտենում է ավարտին։ Չիո-Չիո-Սանը իր քնած որդուն տանում է մեկ այլ սենյակ: Մնում է միայն Սուզուկին։ Այդ պահին հայտնվում է Փինկերթոնը, բայց ոչ միայնակ, այլ կնոջ՝ Քեյթի և հյուպատոս Շարփլեսի հետ։ Շարփլեսը բացատրում է Փինկերթոնին, թե ինչ է նա արել։ Փինկերթոնը փորձում է արդարանալ: Երեքն էլ խնդրում են Սուզուկիին համոզել տիրուհուն՝ տալ երեային:

Ներս է մտնում Չիո-Չիո-Սանը և տեսնում մի անծանոթ կնոջ։ Սուզուկին փորձում է բացատրել, որ սա Պինկերթոնի օրինական կինն է: Չիո-Չիո-Սանը վերջապես հասկանում է, որ նա այլևս Պինկերթոնի կինը չէ։ Սյուզուկին համոզում է նրան հրաժարվել երեխայից։ Քեյթ Փինկերթոնը, կարեկցելով խաբված ճապոնուհու վիշտին, խոստանում է լավ խնամել տղային։

Չիո-Չիո-Սանը մնում է մենակ։ Նա որոշում է. «Ով չի կարող ապրել պատվով, պետք է պատվով մեռնի»: Նա իր ձեռքերում է պահում ճապոնական սուրը և պատրաստվում է ինքնասպան լինել: Բայց որդու գալը կանգնեցնում է նրան։ Չիո-Չիո-Սանը համբուրում է երեխային և ուղարկում նրան այգի զբոսնելու, իսկ հետո հարակիրի անում: Փինկերթոնը ներս է վազում, բայց արդեն ուշացած: