Մասնակից:Vahan Sahakyan 1995/Ավազարկղ

ՁԱԹԱԼ ՀՈՒՅՈՒՔ, մ․ թ․ ա․ VII հազա¬ րամյակի նեոլիթյան խոշոր բնակավայր Առաջավոր Ասիայում (այժմ՝ Թուրքիայի Կոնիա քաղաքից մոտ 54 կմ հվ-արլ․, Քյու- չուքքյոյ գյուղից մոտ 1,5 կվ հվ․)։ Պեղվել է 1961—63-ին՝ անգլիացի հնագետ Զ․ Մել- լարտի ղեկավարությամբ։ Չ․ Հ․ բաղկա¬ ցած է մշակութային մնացորդներից ար- հեստականորեն առաջացած երկու բլրից, որոնք միմյանցից բաժանվում են Չար- շամբա գետի նախկին հունով։ Արլ․ բլու¬ րը, որն ունի մոտ 13 հա մակերես, բազ¬ մաշերտ, օվալաձև (450 Վ և 275 մ տրամա¬ գծերով) բնակավայր է՝ 17,5 մ առավելա¬ գույն բարձրությամբ։ Արմ․ բլուրը շրջա¬ նաձև (մոտ 400 մ տրամագծով), 7,5 մ բարձրությամբ, պղնձաքարային դարի բնակավայր է։ Պեղումները հիմնականում կատարվել են արլ․ բլրում, որի նեոլիթյան շերտերի հաստությունը ավելի քան 19 մ է։ Շուրջ 4 հզ․ մ2 տարածքում պեղված հա¬ ջորդական 12 շինարարական շերտերից յուրաքանչյուրն առանձին բնակավայր է (գոյատևել են 7—9 դ․)։ Հում աղյուսից կառուցված տները բաղկացած են ուղղան¬ կյուն հիմքով 1—3 կից սենյակներից, մեծը (մոտ 25—27 մ2) ծառայել է իբրև բնակարան-խոհանոց, փոքրերը՝ պահեստ¬ ներ։ Չ․ Հ-ից հայտնաբերվել են որսորդու¬ թյան, անասնապահության զարգացման մակարդակը բացահայտող նյութեր, հա¬ սարակ խեցի, քարե գործիքներ, զենքեր (դաշույններ ևն) ու զարդեր (նույնիսկ՝ հայելիներ), երկրաչափական նախշերով կավե կնիքներ, փայտե ամաններ։ Չ․ Հ-ի բնակիչներին հայտնի է եղել պղնձի ու արճճի մշակումը։ Պեղված մոտ 40 սրբա¬ րաններում, որոնք բնակելի սենյակներից տարբերվում են միայն ներքին ձևավոր- մամբ, պահպանվել են աստվածուհիների ու հովազների պատկերներով կավե բարձրաքանդակներ, ցլերի կավե գլուխ¬ ներ, վայրի ցլի եղջյուրներով կուռքեր։ Կան նաև որմնանկարներ (որսի, մարդ¬ կանց դիակներ հոշոտող գիշակեր թռչուն¬ ների և այլ տեսարաններով), հրաբխի ժայթքում պատկերող բնանկար։ Առանձին խումբ են կազմում կավե ու քարե՝ մինչև 30 սմ բարձրությամբ արձանիկները (գե¬ րակշռում են գազանների մայր աստվա¬ ծուհուն անձնավորողները)։ Չ․ Տ-ի բնակ¬ չության մեջ գերիշխել է որսորդ, պաշտա¬ մունքը, սկսել են ձևավորվել երկրագործ, հավատալիքների տարրերը։ Հանգուցյալ¬ ներին թաղել են տներում (սովորաբար՝ կավե մահիճների կամ հատակի տակ)՝ կմախքը նախապես մաքրելով փափուկ հյուսվածքներից։tԶարգացած են եղել անդրշիրիմյան աշխարհի վերաբերյալ պատկերացումները (այդ են վկայում յու¬ րահատուկ գույքն ու թաղման ծեսերը)։ Չ․ Հ-ում հասարակական հիմնական միա¬ վորը եղել է փոքր ընտանիքը՝ մոր գլխա¬ վորությամբ։ Չ․ Հ-ի մշակույթը, իր հա¬ սակակից մյուս մշակույթների համեմա¬ տությամբ, եղել է առավել զարգացած։