Գևորգ Օհանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գևորգ Կառլենի Օհանյան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1992 (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 164 սմ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գանձասար-Կապան ՖԱ (ֆուտբոլային ակումբ)
Համար 10
Պատանեկան կարիերա
Բանանց ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2009 ՀայաստանՊատանի 17 (7)
2009 - 2010 ՀայաստանԲանանց 16 (1)
2012 - 2013 ՀայաստանԱրարատ 4 (0)
2012 - 2013 ՀայաստանԱրարատ-2 12 (14)
2014 ՀայաստանԱլաշկերտ 4 (0)
2014 ՀայաստանԱլաշկերտ-2 9 (7)
2014 - 2016 ԼիբանանՀոմենենթմեն 64 (31)
2016 - 2017 ՀայաստանԳանձասար-Կապան 7 (0)
2017 - 2018 ԼիբանանՀոմենենթմեն 64 (31)
2018 ՀայաստանԱրարատ 15 (4)
2018 - ներկա ՀայաստանԳանձասար-Կապան 43 (3)
Ազգային հավաքական
2007 - 2008 ՀայաստանՀայաստան Մ-17 10 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 04 ապրիլ 2009:

Գևորգ Օհանյան (ծնվ. հունվար 29, 1992), հայ կիսապաշտպան է, ով հանդես է գալիս Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբում։

Ակումբային կարիերա խմբագրել

Բանանց ՖԱ խմբագրել

Գևորգ Օհանյանը ծնվել է 1992 թ-ի հունվարի 29-ին Երևանում, իր առաջին ֆուտբոլային քայլերը սկսել է «Բանանց» ֆուտբոլային ակումբում:

Պատանիների կազմում իր կողմից ցուցաբերված առաջադիմության և ձեռքբերումների շնորհիվ տասնհինգ տարեկան հասակում նրան նկատեցին և տարան «Բանանց»-ի հիմնական խումբ: Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Նիկոլայ Կոստովը:

2008 թ-ին Գևորգն արդեն Հայաստանի մինչև տասնյոթ տարեկանների հավաքականի ավագն էր:

Հաջորդը Հայաստանի առաջնության առաջին խմբի «Պատանի» ակումբն էր, որտեղ Գևորգը կատարեց իր դեբյուտը. 2008թ-ի Հայաստանի գավաթի խաղարկությանը, խաղալով Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի չեմպիոն «Փյունիկ»-ի դեմ՝ դաշտի կենտրոնից գոլ խփելով:

Նրա դեբյուտը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում տեղի է ունեցել 2009 թ-ի ապրիլի 4-ին «Գանձասար»-ի դեմ խաղում, որտեղ իրենց թիմը հաղթեց 0:1 հաշվով:

2009թ-ի մայիսի 30-ին խփելով իր առաջին գնդակը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում՝ «Շիրակ»-ին, նա դարձավ ամենաերիտասարդ գոլ խփած ֆուտբոլիստը «Բանանց»-ի պատմության մեջ՝ 17 տարեկան 121 օրականում:

Նրա կարիերան ժամանակավորապես ընդհատվել է ՝ երկու տարի զինծառայություն անցնելու նպատակով:

Արարատ ՖԱ խմբագրել

2012 թվականի հունիսին վերադառնալով բանակից տեղափոխվել է «Արարատ» (ֆուտբոլային ակումբ)|«Արարատ»]], որտեղ անցկացրեց ընդամենը 4 հանդիպում։

Ալաշկերտ ՖԱ խմբագրել

2014 թվականի հունվարին Օհանյանը տեղափոխվել է «Ալաշկերտ»։

Հոմենենթմեն ՖԱ խմբագրել

2014-ի օգոստոս ամսին Օհանյանը առաջարկ է ստանում Լիբանանի «Հոմենենթմեն ՖԱ»։ Գևորգը իր բացառիկ տեխնիկայի և գեղեցիկ խաղի շնորհիվ կարողանում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել և ուրույն տեղ զբաղեցնել ակումբի պատմության մեջ: Մասնակցելով 64 հանդիպման Օհանյանը 31 անգամ գրավել է մրցակիցների դարպասը և կատարել 24 գոլային փողանցում:

 
Գևորգ Օհանյան՝ խաղի ժամանակ

Գանձասար-Կապան խմբագրել

2016թ.-ի ամռանը  Գևորգը  Հոմենենթմենից 5 ամսով տեղափոխվում է «Գանձասար-Կապան»: Անցկացնելով 7 հանդիպում վերադառնում է Լիբանանի «Հոմենենթմեն»

2017թ-ից մինչև 2018թ շարունակելով հաջող ելույթները

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից 2009
  • Հայաստանի Առաջին խմբի լավագույն ռմբարկու [21 գոլ] 2013-2014


Ծանոթագրություններ խմբագրել


Արտաքին հղումներ խմբագրել