Բռնության գործողություններ խմբագրել

Ոստիկանները փորձելով վերահսկել ամբոխի մի մասին` հարվածներ են հացրել մի քանի մարդու, որից անցորդները ավելի են զայրացել: Ոստիկանական վագոններում գտնվող ձերբակալված մի քանի մարդ փախչել են, երբ ոստիկանները նրանց առանց հսկողություն էին թողել (ըստ որոշ վկաների՝ ոստիկանները դիտավորյալ էին նրանց առանց հսկողության թողել[Նշում 1][2]): Խռովությունները ավելի մեծ թափ են ստացել այն ժամանակ, երբ մարդիկ հասկացել էին՝ ինչ է կատարվում: Ամբոխի միջից մեկը հայտարարել է, որ բարը ենթարկվել է ոստիկանական հետախուզման, քանի որ «ոստիկաններին չէին վճարել», որին ի պատասխան մեկ ուրիշն ասել էր՝ «դե եկեք վճարե՛նք նրանց»[3]: Սրանից հետո ամբոխը սկսել է մետաղադրամներ նետել ոստիկանների ուղղությամբ, նրանց անվանելով «Խոզե՛ր» և «գյո՛թ ոստիկանները»:

  1. Marcus, 2002, էջ 128
  2. Carter, 2004, էջ 154
  3. Carter, 2004, էջ 156


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Նշում", but no corresponding <references group="Նշում"/> tag was found