Tiruhi M/Ավազարկղ9

Վիսոլելա Ռոզալինդա Նամիսես, (ծնվել է 1958 թվականին), նամիբիացի քաղաքական գործիչ , իրավապաշտպան և «Հոմանին» խմբակցության ղեկավար[1], մականունը՝ Ռոզա Լյուքսեմբուրգ Նամիբիայից[2]։ Նա խորհրդարանի նախկին անդամ է, Նամիբիայի դեմոկրատների Կոնգրեսի հիմնադիր անդամ և նախկին գլխավոր քարտուղար: Ռոզան Նամիբիայում գենդերային, մարդու իրավունքների խախտումների և կանանց և երեխաների նկատմամբ բռնության հայտնի մասնագետ է։ Ռոզան Նամիբիայի կանանց համերաշխություն կազմակերպության տնօրենն է և աշխատում է «Դոլամ» մանկական գիշերօթիկ կենտրոնում՝ խոցելի երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում։

Վաղ մանկությունև կրթություն

խմբագրել

Ռոզա Նամիսեսը ծնվել է 1958 թվականի ապրիլի 20-ին[3], անգլիացի հոր և դանիացիա մոր ինը երեխաներից մեկն է։ Նրանք ապրում են Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկին մոտ հին բնակավայրում: Ռոզա Նամիսեսը, մինչև 15 տարեկան դառնալը, մեծացել է հոր հետ և հաճախել է Վինդհուկի Ավգուստինիումի ավագ դպրոց։ Համալսարանն ավարտելուց հետո Ռոզա Նամիսեսը սկզբում աշխատել է որպես հավաքարար, այնուհետև որպես բուժքրոջ օգնական, իսկ զուգահեռաբար բարձրագույն կրթություն է ստացել Սուկսես քոլեջի հեռակա բաժնում[4]։

Ռոզա Նամիսեսի քաղաքական ակտիվությունը, կզբում նրան բանտ տարավ, իսկ հետո աքսորեց[1]։ Բանտի պայմանները ստիպեցին նրան դադարեցնել ուսումը: Միայն 1990 թվականին, երբ Նամիբիան անկախություն ձեռք բերեց, Ռոզան շարունակեց ուսումը։  Ռոզա Նամիսեսը ստացել է մեծահասակների կրթության մասնագետի դիպլոմ և հիմնական կրթության դիպլոմը ստացել Լոնդոնի համալսարանում, գենդերային զարգացման և պլանավորման ոլորտում: Բացի այդ, Ռոզա Նամիսես ստացել է «Կանայք կառավարման ոլորտում» մասնագիտություն, այնուհետև ստացել է որոշակի իրավաբանական կրթություն և ձեռք է բերել խորհրդատվության և դյուրացման հմտություններ[4]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

1980-ականների սկզբին Ռոզա Նամիսեսը միացավ այն ժամանակ անօրինական Սվապո կուսակցությանը։  Ռոզան կազմակերպել է հանդիպումներ, ներգրավել նոր անդամների և տարածել գովազդային նյութեր։ Ռոզա Նամիսեսը բռնվեց և երկու ամիս անցկացրեց մենախցում, բայց շուտով,1985 թվականին, վերադարձավ իր ակտիվ գործունեությանը[5]։ Ռոզա Նամիսեսը կորցրեց իր աշխատանքը հիվանդանոցում այն բանից հետո, երբ նրան հրապարակավ տեսան բժշկի հետ ձեռքերը բռնած, ինչը խախտում է ընդունված ռասայական տարանջատման մասին օրենքները: Ռոզա Նամիսեսը երկրորդ անգամ կրկին բանտարկվեց իր քաղաքական գործունեության ընթացքում, այս անգամ արդեն 14 ամիս ժամկետով[5]։

Ազատ արձակվելուց հետո նրան առաջարկեցին աշխատել կաթոլիկ եկեղեցում՝ որպես համայնքի զարգացման պատասխանատու: Նույն թվականին Բեն Ուլենգան ազատ արձակվեց Ռոբեն կղզու բանտից։ Դրանից անմիջապես հետո Նամիսեսը և Ուլենգան հանդիպեցին և զույգ դարձան։ Երբ Ռոզան հղի էր, Ուլենգայի հետ դեռ ամուսնացած չէր։ 1987 թվականին նրանք ունեցան իրենց երկրորդ երեխան, բայց նրանք դեռ հրաժարվում էին ամուսնանալ, և այդ պատճառով, Նամիսեսը հեռացվեց աշխատանքից։  Այդ ժամանակ նա նաև հրաժարվեց իր կաթոլիկ հավատքից, և հենց ամուսնացած չլինելու պատճառով: Այնուհետև Նամիսեսը աքսորվեց և աշխատեց Եվրոպայում և Ամերիկայում։  Նա Նամիբիա վերադարձավ միայն 1990 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո։  Կարճ ժամանակ անց բացահայտվեցին Սվապոյի կողմից նախկինում կատարված մարդու իրավունքների որոշ խախտումներ: Երբ կուսակցությունը հետագայում տեղադրեց լռության պատ՝ տեղի ունեցածը վերագնահատելու փոխարեն, Նեմեսիսը դադարեցրեց իր անդամակցությունը Սվապոյին, 1992 թվականին[5]։

Երբ 1999 թվականին հիմնադրվեց դեմոկրատների Կոնգրեսը Նեմեսիսը դրա հիմնադիրներից մեկն էր։  Հաջորդ խորհրդարանական ընտրություններում Կոնգրեսը ստացավ յոթ տեղ, իսկ Նեմեսիսը, որպես գլխավոր քարտուղար, դարձավ խորհրդարանի անդամ՝ 3-րդ Ազգային ժողովից։  Երբ 2004-ի հաջորդ ընտրություններում նրանց «Օրենսգիրքը» ստացավ ընդամենը հինգ մանդատ, Նեմեսիսը խորհրդարան չվերադարձած քաղաքական գործիչներից մեկն էր: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ կուսակցությունը 2009 թվականին Նորա Շիմինգ Չեյզին դուրս թողեց իր կազմից, մինչև խորհրդարանի պաշտոնավարման ավարտը,Նեմեսիսը զբաղեցրեց իր տեղը [6]։

Ակտիվություն

խմբագրել

Մինչ Նեմեսիսը մեկ մտնում էր քաղաքականություն, մեկ հեռանում էր քաղաքականությունից, նա ակտիվիստ էր և լոբբիստ։ Նրա առաջին պաշտոնական պաշտոնը 1990-ականների սկզբին իրավաբանական օգնության կենտրոնում աշխատելն էր: Ռոզան օգնել է այնտեղ բացահայտել մարդու իրավունքների խախտումները և պայքարել դրանց դեմ[5]։

Ռոզա Նամիսեսը «Նամիբիայի կանանց համերաշխություն» կազմակերպության տնօրենն է, որը պայքարում է կանանց և երեխաների նկատմամբ բռնության դեմ: Նեմեսիսը նաև «Դոլա»ն մանկատուն գիշերօթիկ հաստատության հիմնադիրն ու գլխավոր օպերատորն է, որը խոցելի երեխաների համար ցերեկային հաստատություն է[4]։

ԶԼՄ-ներում

խմբագրել
  • «Ռոզա և Ուրիա», Նամիբիայի անկախության ձեռքբերման նախօրեին նկարահանված գերմանական ֆիլմ Ռոզա Նամիսեսի և Ուրիա քարհանքի կյանքի մասին[7]։
  • «Տպավորիչ կնոջ դիմանկարը», հեղինակ՝ Դորա Բորեր[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Dregger, Leila (6 March 2014). «Ich liebe die Welt!» [I love the world!]. Die Wochenzeitung (German).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Kahiurika, Ndanki (22 May 2018). «/Khomanin group elects Namises as chief». The Namibian. էջ 1.
  3. «Namises Visolela Rosalinda». Parliament of Namibia. Վերցված է 12 October 2016-ին.
  4. 4,0 4,1 4,2 Nghidengwa, Marianne (18 December 2012). «Rosa Namises: Human Rights Activist with a passion». Confidente. Արխիվացված է օրիգինալից 10 October 2018-ին. Վերցված է 19 July 2016-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 von Wietersheim, Erika (2001). «Namibia: Rosa Namises kämpft für Gerechtigkeit» [Rosa Namises fights for justice]. Der Überblick (German) (1): 85.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Namises back in Parliament». The Namibian. 25 September 2009.
  7. «Rosa und Uria» [Rosa and Uria] (German). ARD. 21 March 2010.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Borer, Dora (8 March 2015). «Portrait einer beeindruckenden Frau» [Portrait of an impressive woman] (German). Kunsthalle Kleinbasel. Արխիվացված է օրիգինալից 8 December 2016-ին. Վերցված է 22 September 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել