Մասնակից:Tir Minasyan/Ավազարկղ

Համացանցային գովազդ

խմբագրել

Համացանցային գովազդն ապրանքանիշերի, արտադրանքների, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ մարդկանց տեղեկացնելու, հաղորդելու ամենատարածված և արդյունավետ միջոցը դառնալու միտումներ ունի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բիզնես ոլորտում և մարքեթինգում:Համացանցային գովազդն ընդգրկում է բիզնես ոլորտի լայն շրջանակներ և հիմնականում իրականացվում առևտրային նպատակներով: Այն ուղղվում է այնպիսի խնդիրների լուծմանն, ինչպիսիք են՝ մարքեթինգային գործունեության ծավալումը, ըստ այդմ՝ ապրանքների պահանջարկի ձևավորումն ու խթանումը, կրթական, հաղորդակցական, սոցիալական և տնտեսական գործունեության արդյունավետ

Համացանցային գովազդի էությունը

խմբագրել

Համացանցային գովազդի առաջացումն ու տարածումը կապվում են առևտրային ուղղվածություն ունեցող կայքերի առաջացման հետ1, քանի որ, այն, ըստ էության, առևտրային գործունեության ձև է և ինչպես գովազդի մյուս տեսակները, այնպես էլ համացանցային գովազդն ուղղվում է շահույթ ստանալուն:

Համացանցային գովազդը (գովազդը համացանցում) ապրանքների և ծառայությունների տեղեկատվական ձևերի էլեկտրոնային ներկայացումն է

համացանցում՝ ֆինանսավորման աղբյուրի նշումով: Այն ուղղվում է զանգվածային հաճախորդին և ունի համոզման ու հուսալիության բնույթ: Համացանցային գովազդը ցանցում ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ համացանցային տեղեկատվության ներկայացումն է:Ներկայումս համացանցն ակտիվորեն զարգանում է որպես գովազդային ալիք; Ընդ որում՝ համացանցային գովազդի հիմնական սկզբունքներն ու տեխնոլոգիաները առանձին առումներով տարբերվում են ավանդական ԶԼՄ-ներում ընդունվածներից, օրինակ՝ հեռուստատեսություն, ռադիո, մամուլ: Այսպես՝ ի տարբերություն հեռուստատեսության կամ ռադիոյի, որոնք համեմատաբար պասիվ հարթակներ են՝ համացանցը պահանջում է ակտիվ մասնակցություն՝ համացանցային միջավայրում ոչինչ տեղի չի ունենում մինչև օգտվողը որևէ գործողություն չկատարի: Տեղեկատվության փոխանակումը իրական ժամանակում և հետադարձ կապի առկայությունը համացանցը դարձնում են գովազդային արդյունավետ գործիք՝ սպառողի հետ շփման, կապի որակի առումով: Ներկայումս առավել տարածված են համացանցը որպես գովազդային ալիք օգտագործելու հետևյալ երեք հիմնական տեսակները՝ գովազդային տեղեկատվության տեղադրում վեբ-կայքերում, այցելուների ներգրավում գովազդատուի կայքում, համացանցային լսարանում ապրանքների և ծառայությունների սպառողների որոնում: Համացանցային գովազդի այս կամ այն տեսակի, գովազդային ԶԼՄ-ների կամ գովազդային կոնկրետ կրողների և նրանց ձևաչափերի ընտրությունը կախված է գովազդային ընկերության նպատակներից, գովազդատուի տեխնիկական հնարավորություններից, նրա կողմից ընտրված հարթակներից և այլն: Համացանցային գովազդի հիմնական առավելությունը՝ գովազդման մյուս միջոցների համեմատ, վիրտուալ այն միջավայրն է, որը հնարավորություն է տալիս համախմբել մարդկային գործունեության բոլոր ձևերի վերաբերյալ մեկ ամբողջական տեղեկատվություն: Հենց այս հատկանիշի պատճառով էլ համացանցը դարձել է գովադզային տեղեկատվության առաջին կրողը ԶԼՄ-ների ցանկում՝ գերիշխող տեղ գրավելով հեռուստա և ռադիո հեռարձակման համեմատ: Այս հատկանիշների շնորհիվ՝ համացանցային գովազդն արդեն իր արժեքով առաջատար դիրք է գրավել հեռուստա և ռադիո գովազդի նկատմամբ, և համացանցային գովազդում ներդրումների թիվն օրեցօր ավելանում է:

Համացանցային գովազդի նպատակները

խմբագրել

Համացանցային գովազդի հիմնական նպատակն ապրանքների և ծառայությունների վաճառքի շրջանակների, ծավալի ավելացումն է ինչպես համացանցում առցանց վաճառքի միջոցով, այնպես էլ ցանցից դուրս՝ վաճառքի ավանդական միջոցների օգտագործմամբ: Համացանցային գովազդի նպատակներից են նաև հետևյալ փոխկապակցված արդյունքներին հասնելը.

  • Համացանցից օգտվողների շրջանում ապրանքների և ծառայությունների պահանջարկի ձևավորումն ու ավելացումը,
  • Համացանցից օգտվողների համար ապրանքների և ծառայությունների տեղադրում,
  • Համացանցում ապրանքի սպառողական հատկանիշների քարոզչություն և տարածում,
  • Համացանցում ապրանքանշանների առաջխաղացում,
  • Շուկայում այդ ապրանքանիշերի առկայության և տարածման ապահովում,
  • Զուգահեռ վաճառքի ուղիների ստեղծում վաճառքի (ավանդական ուղիներին զուգահեռ),
  • Ընկերության իմիջի, վարկանիշի բարձրացում:

Համացանցային գովազդի խնդիրները

խմբագրել

Համացանցային գովազդի հիմնական խնդիրներն են կայքի, գովազդային ընկերությունների, համացանցային առևտրի առաջխաղացումը և խթանումը, ինչպես նաև լսարանի ներգրավումը, այցելուներին կայքում պահելը, նրանց կողմից կայքում առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների գնման և կայքի մշտական լսարանի ապահովումը: Համացանցում իրականացվող գովազդային գործունեությունն ուղղվում է նաև հետևյալ խնդիրների կարգավորմանը՝ համոզել կամ տեղեկացնել, ապահովել համոզիչ ու հավաստի տեղեկատվություն, ազդել սպառողների կամ համացանցային լսարանի կարծիքի և վարքագծի վրա:

Համացանցային գովազդը մարքեթինգի իրականացման գործիքներից մեկն է և կարող է օգտագործվել գովազդի այլ տեսակների հետ, ինչպես նաև վաճառքի խթանման, անհատական վաճառքի և գործարար կապեր հաստատելու համար:

Համացանցային գովազդը հնարավորություն է տալիս ապահովել գովազդատուի շահույթը, մեծացնում առևտուրն առավել արագ և մեծ ծավալով իրականացնելու ու արագ շահույթ ստանալու հավանականությունը, քանի որ, այն հնարավորություն է ընձեռում.

  • ապահովել գովազդվող ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությսն անընդհատ արդիականությունը,
  • կախված գնորդի արձագանքից՝ փոփոխել գովազդը,
  • գնորդից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ,
  • տեղեկատվությունն արագ տարածել և հասանելի դարձնել հաճախորդների լայն շրջանակներում,
  • տարբեր հաճախորդներին տարբեր տեղեկատվություն հաղորդել:

Համացանցում գովազդի գործողությոն հիմնական սկզբունքն այն է, որ նրա կենտրոնական կամ գլխավոր տարրը ընկերության վեբ-սերվերն է: Վերջինիս հիման վրա կառուցվում է գովազդային միջոցների ողջ համալիրը:

Վեբ-սերվերի սեփականատիրոջ առջև դրվում է երկու հիմնական խնդիր.

  • Իր խնդիրն իրականացնել վեբ-սերվերի ձևով, որը կատարում է այս կամ այն գործառույթները,
  • Իրականացնել վեբ-սերվերի գովազդում, որպեսզի համացանցի օգտատերերն իմանան նրա գոյության մասին և կարողանան այցելել այնտեղ:

Այսպիսով՝ օգտագործվում է երկու մոտեցում՝ 1. երբ վեբ-սերվերում տեղադրվում է որոշակի տեղեկատվություն ձեռնարկության, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ, 2. երբ գովազդային բոլոր աշխատանքներն ուղղվում են այցելու ներգրավելուն: Ըստ էության՝ այս հիմնական մոտեցումներով էլ պայմանավորվում են համացանցային գովազդի էությունն ու հիմնական խնդիրները: Այս առումով՝ առանցքային է նաև այն հանգամանքը, որ համացանցում գովազդը նախատեսվում և նպատակամիտվում է մարքեթինգային գործունեություն ծավալելուն (ապրանքների պահանջարկի ձևավորում ու խթանում), կրթական, հաղորդակցական, սոցիալական և տնտեսական խնդիրներ լուծելուն1:

1Համացանցային գովազդի հիմնական տեսակները և առանձնահատկությունները
խմբագրել

Համացանցից օգտվողը անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելիս տեսնում և լսում է աուդիովիզուալ հղումներ, օրինակ՝ գովազդային հոլովակներ, բայց հաճախ ինքն է գրում հարցումն ու տեսնում արդյունքները: Ուստի՝ համացանցային գովազդի առաջին և կարևոր տեսակներից է համարվում որոնման համակարգի օպտիմալացումը, հարմարեցումը:

Հետազոտությունների համաձայն՝ որոնման համակարգի օպտիմալացումն ունի նպատակային լսարանի ներգրավման ծածկույթի ամենամեծ տոկոսները: Սխեման հետևյալն է՝ այցելուի որոնման հարցում, կայքի բովանդակության համապատասխանություն հարցմանը, կայքի այցելում և գործարք (գնում կամ պատվիրում): Որոնման համակարգի օպտիմալացման հիմնական նպատակը ցանկացած այցելուի առավելագույն թվաքանակ ապահովելը չէ: Հիմնական խնդիրն այն է, որ կայք այցելեն որոշակի ապրանքի կամ ծառայության վրա կենտրոնացած որակյալ այցելուներ: Այսինքն՝ այցելուների մուտքը կայք չպետք է լինի ինքնանպատակ և պետք է միտված լինի առաջարկվող, գովազդվող ապրանքի ու ծառայության օգտակարության հավաստմանն ու իրացմանը:

Ներկայումս առավել տարածված են համացանցային գովազդի հետևյալ տեսակները.

  • Համացանցային մեդիա գովազդ- իրականացվում է հետևյալ կերպ՝ տեքստային, գրաֆիկական (լոգոներ, լուսանկարներ, դիագրամներ և այլն) տեղեկատվության, վիդեոփաթեթների տեղադրում անմիջապես համացանցային ռեսուրսի փաթեթում, թիրախային լսարանի այցելության տիրույթում: Համացանցային մեդիա գովազդը բնույթով համեմատաբար ավելի քիչ տեղեկատվական է, քան մյուս տեսակները, քանի որ նրա հիմնական նպատակը տվյալ բրենդը կամ ապրանքանիշը ճանաչելի դարձնելն է, նրան դրական հուզական երանգ հաղորդելը:
  • Գովազդային պաստառներ- սրանք գովազդային բնույթի շարժական կամ կայուն պատկերներ են՝ համացանցային ռեսուրսի փաթեթից գրաֆիկական և խորհրդանշական առանձնացմամբ:
  • Գրաֆիկական գովազդ- ներառվում է կայքի բովանդակության պատուհանում և կրում գովազդային տեղեկատվություն, այլ գովազդային կայքի – գովազդատուի գովազդային փաթեթ:
  • Լողացող կամ pop-up պաստառներ- սրանք գովազդային բնույթի պաստառներ են, որոնք տեղադրվում են հիմնականում կայքի բովանդակության վերնամասում1:
  • Համատեքստային գովազդ- համացանցային գովազդի այս տեսակն առավել ուղղորդված բնույթ ունի: Սրա առանձնահատկությունն այն է, որ առավել կարևորվում է ոչ թե որոնում սկսած շատ այցելուների, այլ հետաքրքրված պոտենցիալ հաճախորդների ապահովումը, ովքեր ուսումնասիրում են իրենց որոնման արդյունքները: Համատեքստային գովազդի առանձնահատկություններից է նաև այն, որ հայտնվում է միայն ի պատասխան կոնկրետ որոնման: Համացանցային այս գովազդի հիմնական ձևը ենթադրում է կարճ տեքստային հաղորդագրության (երբեմն գրաֆիկայի հետ) և հիմնական կայքի պարտադիր հղման (ուղի) առկայություն: Նպատակն է՝ եթե չգայթակղել, ապա անպայման այցելուին ուղղորդել ճիշտ ուղղությամբ: Համատեքստային գովազդի արդյունավետությունը բարձր է և հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել գովազդային ներդրումների շահութաբերությունը, վճարումն իրականացվում է օգտվողների քանակով, ովքեր սեղմել են հայտարարության վրա:
  • Գովազդային նյութ-գրաֆիկական վառ պաստառ- համացանցային գովազդի այս տեսակը շատ քիչ տեքստ է պարունակում, սակայն հիշեցնում է ընկերության անունը, ունենում է կայքի անմիջական հղում և հորդոր՝ գնել, պատվիրել, ստանալ զեղչ և այլն: Այս գովազդի արդյունավետությունը կախված է ցուցադրումների քանակից: Բոլոր դեպքերում գովազդի այս տեսակը լուծում է իր հիմնական խնդիրը՝ հիշեցնել ապրանքանիշի մասին: Ի վերջո՝ հետաքրտիր պատկերներով գովազդը կայք է բերում այցելուներին:
  • Վիրուսային մարքեթինգ- սա ավելի շատ համացանցային գովազդի ստեղծագործական տեսակ է, որի խնդիրը նոր ապրանքի շրջանառումը և այդ ապրանքանիշի վրա ուշադրություն գրավելը: Վիրուսային գովազդի տարածման հիմնական եղանակը օգտագործողից օգտվողին փոխանցելն է, որը գովազդատու ընկերության համար գրավիչ է սահմանափակ բյուջեի դեպքում: Իրական ծախսերը կարող են միայն ներառել նման գովազդ պատրաստելու արժեքը: Սակայն, համացանցային գովազդի այս տեսակի կարևոր նախապայմանն օրիգինալ, հետաքրքիր և վառ գաղափարի առկայությունն է:
  • Սոցիալական մարքեթինգ (առաջխաղացում սոցցանցերում, բլոգներում)- այս գովազդը հնարավորություն է ընձեռում ապահովել թիրախային լսարանի ճշգրիտ ուղղվածություն և ընդգրկել լսարանի լայն ծածկույթ: Համացանցային այս գովազդը միջոց կարող է լինել նոր հաճախորդներ ներգրավելու և ֆորումի կամ բլոգի այցելուների շրջանում ընկերության (ապրանքներ, ծառայություններ) հանդեպ դրական վերաբերմունք ձևավորելու համար:
  • Էլեկտրոնային փոստի ուղարկում, տարածում- համացանցային գովազդի տարածված տեսակներից մեկն է, որը չափազանց արդյունավետ կարող է լինել միայն էլեկտրոնային փոստի հաճախորդների հասցեների հավաստի և հուսալի տվյալների բազայի առկայության դեպքում: Համացանցային գովազդի այս ձևը սերտորեն առնչվում է գովազդի մեկ այլ տեսակի՝ սպամի հետ: Զանգվածային չարտոնված էլեկտրոնային փոստի տարածումը (հասցեների թեմատիկ բազայում առանց բաժանորդի համաձայնության) համարվում է սպամ:
  • Սպամը էլեկտրոնային փոստով չարտոնված գովազդային հաղորդագրությունների զանգվածային տարածումն է: <<Էլեկտրոնային փոստով գովազդային հաղորդագրությունների տարածման սկզբունքը նախապես անմիջական մարքեթինգի բավականին ընդունելի ձև էր, սակայն այն արագ դարձավ անվերահսկելի, որից հետո բացասական վերաբերմունք ձեռք բերեց>>2: Բացի այն, որ այժմ սպամի արդյունավետությունն անհամեմատ ցածր է՝ գովազդի այս տեսակը որոշ երկրներում համարվում է անօրինական (այդ թվում՝ Բելոռուսիա, Ռուսաստան)3:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ համացանցային գովազդի դրսևորումները, առանձին տեսակները չնայած տարբեր են, բայց սերտորեն կապված են իրենց մի շարք առանձնահատկություններով, հիմնական նշանակությամբ, ընդհանուր գործառույթներով և շուկայավարման ու բիզնեսի ոլորտում ունեցած տեղով ու դերով, քանի որ համացանցային գովազդն իր տարբեր տեսակներով առանցքային նշանակություն ունի գովազդատուի համար կարևոր թիրախային լսարան ապահովելու, գովազդվող ապրանքը, ծառայությունները կամ ընկերությունը ճանաչելի, հասանելի դարձնելու կայքի այցելուների լայն շրջաններում, մասսայականացնելու, ինչպես նաև՝ ապրանքաշրջանառության, իրացման ու էլեկտրոնային առևտրի շահութաբերության, բարձր արդյունավետության ապահովման հարցերում

Գրականության ցանկ

խմբագրել
  1. Агеев А. В., А. Н. Мудров, В. С. Мейер, А. Н. Александров, С. М. Павлов, И. В. Лебедева, М. А. Алексеева, Подготовка электронной публикации и общая редакция: «Индустрия рекламы», էլեկտրոնային ռեսուրս, աղբյուր՝[1]
  2. Костяхин Д., Интернет-реклама: кто, что и где, Режим доступа, էլեկտրոնային ռեսուրս, աղբյուր՝ [2]
  3. Юрасов А.В., Электронная коммерция, учеб. Пособие, М., Дело, 2003.