Մասնակից:Tigran02051986/Ավազարկղ

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ խմբագրել

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը անց է կացվում 2014 թ.-ից սկսած և կրում է մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը: Մրցույթը կազմված է երկու տարիքային խմբից՝ կրտսեր (մինչև 13 տարեկան) և ավագ (14-18 տարեկան): Բոլոր պատանիները մրցույթի ավարտին ստանում են խրախուսական նվերներ, պատվոգրեր: Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ նաև անվանական գավաթներ, իսկ խմբերի հաղթող մասնակիցները՝ դրամական պարգևներ (դրամական պարգևներ են ստանում նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները): Մրցույթը վերջին տարիներին իրավմամբ դարձել է համահայկական, քանի որ մրցույթին մասնակցում են հայազգի պատանիներ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, այլ նաև ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից և այլն: Մրցույթը հնարավորություն է պատանի կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները ինչպես երաժշտասեր հանրությանը, այնպես էլ՝ խստապահանջ ժյուրիին, որի կազմում տարբեր տարիներին եղել են ոլորտի առաջատար ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, Ստեփան Շաքարյանը, Գեղունի Չթչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը, Վահրամ Բաբայանը, Արզաս Ոսկանյանը, Երվանդ Երկանյանը, Էդուարդ Հայրապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը, Արամ Հովհաննիսյանը և այլն: Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կազմակերպվող նախագիծը վերջին տարիներին անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, իսկ մինչ այդ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մրցույթն առաջինն էր հայ մշակութային նախագծերի շրջանում, որը 2020 թ.-ին Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով անցկացվեց առցանց ձևաչափով՝ դրանով իսկ նպասելով, որպեսզի պատանիները չհուսալքվեն և շարունակեն ստեղծագործել: Մրցույթի տարբեր տարիների դափնեկիրների ստեղծագործությունները հնչել են ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս կազմակերպվող միջազգային փառատոններին, համերգներին, այդ թվում՝ Բելգիայում, Ռուսաստանի Դաշնությունում և այլն:

2023 թ. մրցույթի համար հոբելյանական է. անցկացվելու է թվով 10-րդ անգամ: Այդ առիթով Հայաստանի կոմպոզիտորների միությունը նախատեսում է այն իրականացնել մեծամասշտաբ՝ մրցույթի առաջին փուլն անցկացնելով Երևանում, իսկ երկրորդ փուլն ու գալա համերգը՝ Դիլիջանում՝ Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:

Մրցույթի հաղթողները. խմբագրել

ԿՐՏՍԵՐ ԽՈՒՄԲ ԱՎԱԳ ԽՈՒՄԲ
2014 թ. Ագնեսա Իսահակյան Ալեքսանդր Հարությունյան
2015 թ. Անդրեյ Կուրբետ Անահիտ Գրիգորյան
2016 թ. Ալեքսանդր Տոնիկյան Ալեքսանդր Հարությունյան
2017 թ. Արինա Իսահակյան Անդրեյ Կուրբետ
2018 թ. Արաքս Աշճյան Ալեքսանդր Տոնիկյան
2019 թ. Սյուզաննա Աղամալյան

Մերի Առակյան

Առաջին մրցանակ չի շնորհվել
2020 թ. Կորոնավիրուսով պայմանավորված՝ փոփոխվել է ձևաչափը, որևէ մրցանակ չի շնորհվել Կորոնավիրուսով պայմանավորված՝ փոփոխվել է ձևաչափը, որևէ մրցանակ չի շնորհվել
2021 թ. Մերի Առակյան Էդգար Մխիթարյան
2022 թ. Լյանա Ուլիխանյան

Ալեքս Գևորգյան

Առաջին մրցանակ չի շնորհվել

Մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ այս հղումով՝ https://www.facebook.com/mirzoyancompetition: