Արմեն Բաբալարյան, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ։ Ծնվել է 1967 թվականի հուլիսի 14–ին։ Բազմիցս մրցանակակիր է դարձել ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական առաջնություններում, եղել է Խորհրդային Միության հավաքականի անդամ։ Մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, գավաթի խաղարկություններին և միջազգային մի շարք մրցաշարերի՝ բազմիցս գրավելով մրցանակային տեղեր։ 1995 թվականից անցել է մարզչական գործունեության։ 2004-2005 թթ աշխատել է Իրանի Իսլամական Հանրապետության հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում։ 2005 թվականից ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։ Նրա ղեկավարությամբ տասնյակ ըմբիշներ հռչակվել են Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, դարձել մրցանակակիրներ, այդ թվում նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։ Մարզական գործունեություն 1984 թ–ԽՍՀՄ պատանիների առաջնության արծաթե մեդալակիր (52կգ), ԳԴՀ–ում կայացած Սոցիալիստական երկրների «Բարեկամություն" մրցաշարի հաղթող 1985 թ–ԽՍՀՄ պատանեկան առաջին խաղերի հաղթող (56կգ), «Բարեկամություն" մրցաշարի բրոնզե մեդալակիր, «Լոկոմոտիվ» ՄԸ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1986 թ–ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն (57կգ)։ 1987 թ–«Կրասնոդոն» միջազգային մրցաշարի հաղթող, ԽՍՀՄ երիտասարդների արծաթե մեդալակիր։ 1989 թ–ԽՍՀՄ գավաթակիր, Իվան Պոդդուբնու միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր, ԽՍՀՄ մեծահասակների առաջնության 4–րդ տեղ։ 1990 թ–ԽՍՀՄ առաջնություն՝ 4–րդ տեղ։ 1992 թ–«Ակրոպոլիս» միջազգային մրցաշարի հաղթող։ Մարզչական գործունեություն 1995 թ–նորամուտ 2004-2005 թթ–Իրանի Իսլամական Հանրապետության հունահռոմեական հավաքականի մարզիչ 2005 թ․–ից ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ 30–ից ավելի հունահռոմեական ոճի ըմբիշներ դարձել են երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Երիտասարդների աշխարհի չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, Նարեկ Խաչատրյան, Ռաֆիկ Մանուկյան, Կարեն Ասլանյան։ Երիտասարդների Եվրոպայի չեմպիոններ՝ Կարապետ Չալյան, Գևորգ Ղարիբյան (կրկնակի), Հրանտ Կալաչյան։