Քննարկման խմբում մի քանի անհատներ են, որոնք սովորաբար ունեն նմանատիպ հետաքրքրություններ, ովքեր հավաքվում են կա՛մ ֆորմալ, կա՛մ ոչ ֆորմալ ձևով, որպեսզի գաղափարներ քննարկեն, խնդիրներ լուծեն կամ մեկնաբանություններ անեն: Զրուցելու տարածված մեթոդներից է, ներառյալ անձամբ հանդիպելը, կոնֆերանս զանգեր կատարելը, տեքստային հաղորդագրությունների օգտագործումը կամ կայքի օգտագործումը, ինչպես օրինակ ինտերնետային ֆորումները: Մարդիկ արձագանքում են, մեկնաբանություններ են ավելացնում և գրառումներ կատարում նման ֆորումներում, ինչպես նաև հաստատված փոստային ցուցակներում, լրատվական խմբերում կամ ինտերնետային չատերում: Խմբի մյուս անդամները կարող են ընտրել պատասխանել ՝ տեղադրելով տեքստ կամ պատկեր:

Համառոտ պատմությունը

խմբագրել

Քննարկման խումբը ստեղծվել է համակարգչային ցանցից (USENET- ից), որը ստեղծվել է 80-ականների սկզբին: Երկու համակարգչային գիտնականներ Ջիմ Էլիսը և Թոմ Թրասկոտը հիմնադրել են կանոնների համակարգ սահմանելու գաղափարը «հոդվածներ» ստեղծելու համար և հետո իրենց զուգահեռ նորությունների խմբին հետ ուղարկելու համար : Սկզբունքորեն քննարկման խմբի ձևը ստեղծվել է համակարգչային ցանցի (USENET-ի) գաղափարի հիման վրա, որն ընդգծում էր էլեկտրոնային փոստի և վեբ ֆորումների միջոցով հաղորդակցման եղանակները: Աստիճանաբար, համակարգչային ցանցը (USENET– ը) դարձավ ալիքների համակարգ, որոնք տրամադրում են ծանուցումներ և «հոդվածներ» ՝ հասարակության ընդհանուր կարիքները բավարարելու համար: Ներկայումս Համաշխարհային սարդոստայնը աստիճանաբար ստանձնում է ինտերնետի քննարկման խմբերի համար հարթակների աջակցման և ընդլայնման հիմնական դերը ՝ ստեղծելով տարբեր վեբ սերվերներ:

Ակնարկ հայտնի առցանց խմբային քննարկման համակարգերի մասին

խմբագրել

Google խմբեր

խմբագրել

Google-ի խմբերը դարձել են գլխավոր առցանց քննարկումների խմբերից մեկը ՝ աշխարհում հաճախակի օգտագործողների լայն շրջանակով: Առանձնահատկություններն են ՝ • յուրաքանչյուրի համար նոր խմբեր ստեղծել և միանալ առկա խմբերին, • որոնել խմբերում հատուկ որևէ բան, ինչպես նաև հնարավորություն կա որոնման արդյունքները զտելու ըստ ամսաթվի, լեզվի և հաղորդագրության հեղինակի, • խմբի մասնակցության երեք մակարդակ՝ հանրային, միայն հայտարարություններ և սահմանափակ:

Ֆեյսբուքյան խմբեր

խմբագրել

Ֆեյսբուքյան խմբերը պարզեցնում են գործընթացները և պահպանում օգտվողների գաղտնիությունը մարդկանց հետ շփվելիս: Օգտագործողները կարող են ստեղծել խումբ և լիազորել ադմինիստրատորներին: Խմբի ադմինիստրատորները կարող են մի շարք ճշգրտումներ կատարել խմբի էջում, ինչպիսիք են՝ էջի շապիկի լուսանկարը փոխել, գրառումները և մեկնաբանությունները չափավորել և գրառումները դասավորել այնպես, որ վերջիններս մշտապես հայտնվեն խմբի էջի վերևում: Ադմինիստրատորները կարող են նաև ստեղծել խմբային միջոցառումներ, նորությունների թարմացումներ և ղեկավարել խմբի անդամներին: Ըստ նախնականի, խմբերը հանրային են, և յուրաքանչյուրը կարող է միանալ դրանց ՝ այդ խմբի ադմինիստրատորների հայեցողությամբ: Այնուամենայնիվ, խմբերը կարող են նշվել որպես մասնավոր, այսինքն՝ օգտվողը կարող է միանալ տվյալ խմբին այն դեպքում միայն, եթե խմբի անդամը հրավեր ուղարկի: Մեկ օգտվողը ունակ է միանալ առավելագույնը 6000 խմբերի:

WhatsApp խմբերը

խմբագրել

WhatsApp- ը բջջային հաղորդագրությունների հավելված է ՝ խմբային քննարկման առանձնահատկություններով: Օգտատերերը կարող են չատեր ստեղծել ՝ խմբային քննարկումները հեշտացնելու համար: Ըստ նախնականի, խմբի բոլոր անդամները այդ խմբի ադմիններն են, բայց և կարող է փոփոխվել և լինել մեկ ադմին: Ադմինիստրատորները հնարավորություն ունեն վերանվանելու խումբը, անդամներ ավելացնելու և հեռացնելու, ինչպես նաև խմբին ուղարկված հաղորդագրությունները ջնջելու:

Առավելությունները

խմբագրել
  • Google Խմբերը ունեն իրենց առավելությունները: Բազմազան օգտատերերի համար հնարավորություն է տալիս թարգմանելու լեզուները, ինչը նպաստում է օտարերկրացիների հետ արդյունավետ շփվելուն: Հաշվի առնելով պահպանման չափը ՝ խմբի մեկ անդամ ունի «100 մեգաբայթ (ՄԲ)»-ի հնարավորություն, մինչդեռ ամբողջ խմբի համար սահմանափակումներ չկան: Այն խմբի անդամների համար հարմարավետ է դարձնում աշխատանքը այն ծրագրերի վրա, որոնք շատ ավելի մեծ պահուստի կարիք ունեն, քան սովորական ֆայլերը, օրինակ ՝ շնորհանդեսները: Քուշինի և Քիչեների կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Facebook- ը քննարկումների խմբում օգտվողներին ավելի շատ հնարավորություններ է տալիս տեղադրելու այնպիսի նյութեր, որոնք առնչվում են «սոցիալական, քաղաքական կամ սպորտային հարցերին»: Whatsapp օգտագործողների համար կապի ծառայությունը հնարավորություն է տալիս համեմատաբար ցածր գնով մտքեր փոխանակելու: Այն բարելավեց հաղորդակցության որակը ՝ կապված իր գրառումների խնայողության, անվտանգության և հուսալիության հետ:
  • Քննարկման խմբերի տեղեկատվությունը սովորաբար արխիվացվում է: Օրինակ ՝ Google- ի Խմբերը (նախկին DejaNews) Usenet- ի հոդվածների արխիվ է, որը թվագրվում է 1981-ին: Քննարկման խմբերի արխիվները երբեմն արդյունավետ միջոց են շատ երկիմաստ հարցերի պատասխանը գտնելու համար:

Ակադեմիական

խմբագրել

Մասնագետների կամ ուսանողների մի փոքր խումբ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կերպով բանակցում է որոշակի ոլորտներում ակադեմիական թեմայի շուրջ: Սա կարող է դիտվել որպես հետազոտություն՝ հիմնված տարբեր ակադեմիական մակարդակների վրա: Օրինակ ՝ «քոլեջի մակարդակի հարյուր ութսուն ուսանողներ» բաժանվել են տարբեր խմբերի, որ մասնակցեն նախընտրելի իրադարձությունների կանոնավոր կազմակերպմանը: Այնուամենայնիվ, քննարկման խմբերը կարող են աջակցել մասնագիտական ծառայություններին և ժողովրդագրական տվյալների մի շարք միջոցառումներ անցկացնել: Մեկ այլ կարևոր օրինակ «Լոնդոնի կենսաբանական զանգվածային սպեկտրոմետրիայի քննարկման խմբից » է, որը կայունորեն գործում է ՝ հավաքելով «տեխնիկներ, ակադեմիկոսներ, արդյունաբերողներ և ուսանողներ» ՝ ակադեմիական մակարդակով մտքեր փոխանակելու համար: Այն նպաստում է մասնակիցների ճանաչողական, քննադատական մտածողությանը և վերլուծական հմտությունների զարգացմանը: