Մասնակից:TaliaKahvejian/Ավազարկղ

Արտաշես Կարագեդով
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿարսի քաղաքային հիվանդանոց
Կար­սի ամ­րո­ցի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց

Արտաշէս Կարագէդով, հայ բժիշկ։

Մինչև 1919թ. Բաք­ուի մէջ բժիշկ աշխատած է։ Ռուսի պէս շեկ կին և մէկ տարէկան որդի ունեցած է։ 1919 թուականին տեղափոխուած է և բնակություն հաստատած է Կար­սի մէջ, ինչի քաղաքային հիւանդանոցի մէջ բժիշկ աշխատած է։ Այդ հիվանդանոցի մէջ գլխաւոր բժիշկ կ'աշխատէր կաղզվանցի Արմենակ Ասոյանը, գլխավոր վիրաբոյժ թիֆլիսցի Լևոն Արեշյանը, բժշկուհի Անահիտ Յաղջօղլեանը, բուժքոյրեր Շուրա Սարգիսեանը, Էլիչկան, Մարուսեան, բուժակներ Կարօ Շահխաթունին, Կարպ Ղուկասեանը, Լէւոն Տէր-Գրիգորեանը և այլն։ Այնուհետև զորակոչված է բանակ և ծառայել Կարսի ամրոցի զինվորական հիվանդանոցի մէջ, որի գլխավոր բժիշկն էր գնդապէտ Մելքոնեանը։ 1920 թվականին հոկտեմբեր 30-ին թուրքական զորքը, չի հանդիպելով հայկական բանակի դիմադրութեանը, գրաված է Կարսը։

Թուրքերը ձերբակալած են Կարս 1-ին դաղամասի կոմիսարի օգնական Կարագեդովին բանտարկած է, և բոլոր գերիների պէս բոլորովին մերկացուցած է։ 

Սակայն մի քանի օրից նրան հաջողվել է ազատվել բանտից։ Նույն օրը 5 թուրք ասկյարներ շրջապատել են բժշկին (որի գրկին որդյակն էր, իսկ կողքին` կինը) և բոլորին դուրս հանել իրենց տան բակից։ Բժիշկը նկատելով որբանոցի` հեռվում կանգնած մայրապետին, փորձել է երեխային տալ նրան` ռուսերեն աղերսելով. «Սպա­սի­տե րե­բյոն­կա» («Փրկեք երե­խա­յին»), սակայն կողքից քայլող ասքյարը հրացանի կոթով բժշկին հրել է առաջ։ Նրանք այլևս չվերադարձան։

Գրականություն խմբագրել

  • Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-21, Երևան, 1986։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երևան, 2001։
  • Ներսիսյան Մկրտիչ, Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր, Երևան, 2005։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Կատեգորիա:Հայ բժիշկներ