Լսողության հիգիենա Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։

Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին[1]։

  1. Tillotson JK, McCann S (2013). Kaplan medical anatomy flashcards. Kaplan Publishing. ISBN 978-1-60714-984-2.