Արագած Սաղաթելյան (ապրիլի 12, 1963, [[Մարտիրոս (գյուղ)|Մարտիրոս), հայ պետական և քաղաքական գործիչ, գործարար, Վայոց ձորի մարզպետ։

Կենսագրություն խմբագրել

Արագած Հակոբի Սաղաթելյանը ծնվել է 1963թ. ապրիլի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում, ծառայողի ընտանիքում:

1970-1980 թ.թ. սովորել և ավարտել է Վայքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

1984-1991 թվականներին ուսանել է(հեռական ուսուցմամբ) Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացում ֆակուլտետում, ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Ուսումնառության ընթացքում (1985-1987թվականներին) ծառայել է Խորհրդային բանակում:

Քաղաքական գործունեություն խմբագրել

1980-1985թթ. աշխատել է Մարտիրոսի սովխոզում որպես բանվոր։

1987-1991թվականներին՝ նույն սովխոզում որպես մեխանիզացիայի գծով բրիգադիր։

1991-1993թթ. աշխատել է <Արփի> ԲԲԸ-ում որպես ինժեներ։

1993-1996թթ. զբաղեցրել է <Արփի> ԲԲԸ-ի տնօրենի պաշտոնը։

1997-1998թթ. զբաղեցրել է <Հարավային էլ. ցանցեր> ՓԲԸ-ի <Վայք> մասնաճյուղի տնօրենի պաշտոնը ։

1998-2002թթ.՝ զբաղեցրել է <Հարավային էլ. ցանցեր> ՊՓԲԸ-ի <Վայոց ձորի էլ. ցանց> մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, իսկ 2002-2003 թվականներին՝ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

2003-2004 թվականներին զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի <Վայք-ոռոգում> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։

2004-2015 թվականներին զբաղեցրել է Վայքի ՋՕԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

2015 թվականին ընտրվել է Վայք քաղաքի ղեկավարի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2016 թվականի համայնքների խոշորոցման արտահերթ ընտրությունները:

2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն աշխատել է <Թամսար> ՍՊԸ-ում որպես կայանի պետ:

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 585-Ա որոշմամբ Արագած Սաղաթելյանը նշանակվել ՀՀ Վայոց ձորի մարզպետ:

Դասընթացներ և սեմինարներ

2010թ.- ուսումնական այց Իսպանիա և Պորտուգալիա՝ փորձի փոխանակման նպատակով,

2015թ.-պաշտոնական այց Լեհաստան, բարեկամության դաշնագրի կնքում Սերաձ քաղաքի հետ,

2015թ.- ուսումնական այց Ֆրանսիա և Գերմանիա՝ Եվրոպայի խորհրդի <Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը> ծրագրի շրջանակներում՝ մարդկային ռեսուրսների կառավարում թեմայով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Կուսակցական պատկանելություն

ԲՀԿ անդամ է:

Գործառույթներ / իրավասություններ խմբագրել

Գործառույթներ / իրավասություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ թիվ 728 ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման արդյունավետ իրականացումը, որոշում եմ.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման իրականացման հետևյալ կարգը.

1.1. Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն հրամանագրով և այլ իրավական ակտերով:

1.2. Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:

Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`

- ֆինանսներ,

- քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն,

- տրանսպորտ և ճանապարհաշինություն,

- գյուղատնտեսություն և հողօգտագործում,

- կրթություն,

- առողջապահություն,

- սոցիալական ապահովություն,

- մշակույթ և սպորտ,

- բնության և շրջակա միջավայրի պահպանություն

- առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:

Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

(4-րդ պարբերությունը հանվել է 16.03.02 ՆՀ-1065)

(1.2 կետը լրաց. 20.01.98 ՆՀ-879, խմբ., փոփ. 16.03.02 ՆՀ-1065)

1.3. Մարզպետը համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է`

ա) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.

բ) մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.

գ) այլ լիազորությունների իրականացում:

(1.3 կետը փոփ. 20.01.98 ՆՀ-879, 16.03.02 ՆՀ-1065)

1.4. Մարզերում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

1.5. Մարզպետը`

ա) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը.

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին.

գ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.

դ) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերը.

ե) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

զ) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

է) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.

ը) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

թ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.

ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.

ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.

ժբ) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

ժգ) («ժգե ենթակետը հանվել է 16.03.02 ՆՀ-1065)

ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.

ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.

ժզ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

ժէ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետարանի աշխատակազմում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.

ժը) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(1.5 կետը լրաց., փոփ., 16.03.02 ՆՀ-1065, լրաց. 17.06.06 ՆՀ-134-Ն)

1.6. Մարզպետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

Մարզպետի` օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները ուժը կորցրած են ճանաչվում վարչապետի կամ դատարանի որոշմամբ:

Մարզպետը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

1.61. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) նկատողություն,

բ) խիստ նկատողություն,

գ) պաշտոնից ազատում:

(1.61 կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն)

1.62. Պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ և օրինակելի կատարելու համար մարզպետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

ա) շնորհակալագրով պարգևատրում,

բ) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

գ) հուշամեդալով պարգևատրում:

(1.62 կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն)

1.63. Սույն հրամանագրի 1.61-րդ և 1.62-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը, իսկ 1.61-րդ կետի «գե ենթակետով նախատեսված կարգապահական տույժը` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պետական մարմինը կամ պաշտոնատար անձը:

(1.63 կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն)

1.7. Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը:

Մարզպետին պաշտոնի է նշանակում և ազատում կառավարությունը: Մարզպետը հաշվետու և պատասխանատու է կառավարության առջև:

Մարզպետն ունի տեղակալ: Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մարզպետի խորհրդականների և օգնականների մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ: Մարզպետի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

Մարզպետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը:

Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը` վարչապետը

(1.7 կետը խմբ. 07.07.98 ՆՀ-80, լրաց., խմբ. 16.03.02 ՆՀ-1065)

1.7.1. Մարզպետի կողմից կատարված աշխատանքները ենթակա են գնահատման: Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(1.7.1 կետը լրաց. 30.05.09 ՆՀ-133-Ն)

1.8. Մարզպետարանի գործունեությունն իրականացվում է Մարզպետի տեղակալի (տեղակալների), խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի և մարզպետարանի աշխատակազմի միջոցով:

Մարզպետարանի աշխատակազմի աշխատողներ են համարվում տվյալ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը:

Մարզպետարանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև մարզպետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

Մարզպետի նստավայրը և մարզպետարանի շենքը գտնվում են մարզի վարչական կենտրոնում:

Մարզպետարանի շենքի վրա և մարզպետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

(1.8 կետը խմբ. 16.03.02 ՆՀ-1065)

1.9. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մարզպետի կողմից` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`

ա) իր լիազորության շրջանակում կազմակերպում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների վարչական համակարգումը.

բ) ապահովում է մարզպետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքը և զեկուցում մարզպետին.

գ) մշակում և մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է մարզպետին.

դ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` «Քաղաքացիական ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

ե) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը.

զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների` սահմանված կարգով քննարկումը.

է) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Մարզպետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է մարզպետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Մարզպետը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը` վերջնական լուծման համար:

Մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մարզպետը:

(1.9 կետը խմբ. 16.03.02 ՆՀ-1065)

1.10. Մարզի խորհրդի նիստերին մարզպետը`

ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.

բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.

գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.

դ) ապահովում է մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպման այլ հարցեր:

(1.10 կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1065)

1.11. Մարզպետը մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում`

ա) կառավարությանը և վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին.

բ) իր առաջարկությունները մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ.

գ) իր առաջարկությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ:

Մարզի խորհրդի նիստերին մարզպետի հրավերով կարող են մասնակցել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլ անձինք: