Սաշա Վաչագանի Գալստյան խմբագրել

 
 

Սաշա Գալստյան

Սաշա Վաչագանի Գալստյան: Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Արմավիրում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի սերժանտ, հետմահու Արցախի հերոս: Զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ Ջաբրաիլի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 7-ին , Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգետևրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

Կենսագրություն.

Սաշա Վաչագանի Գալստյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 12-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Հայրը՝ Վաչագան Սաշայի Գալստյան, մայրը՝ Սոֆի Մարգարի Գալստյան: Ընտանիքի միակ որդին էր, սակայն ընտանիքում երեք երեխա էին՝ երկու քույր և մեկ եղբայր : Սաշա Գալստյանը 2003 թվականին ընդունվել է Մեծամոր քաղաքի N1 հիմնական դպրոցը: Ուսումնառության ընթացքում Սաշան աչքի է ընկել իր համեստությամբ, ուշիմությամբ, խելացիությամբ և նպատակասլացությամբ: 2012 թվականին ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Արմավիրի բժշկական պետական քոլեջը և ձեռք է բերել ատամնատեխնիկի մասնագիտություն: Դրա հետ մեկտեղ սովորել է Արմավիրում գտնվող ավտոդպրոցում և ձեռք է բերել վարորդական իրավունք: 2014 թվականին ընդունվել է Երևանի «Հայ-Բուսակ» բժշկական համալսարանը: 2015 թվականի հունվարի 14-ին կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվել է բանակ: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: Գերազանց գիտելիքների շնորհիվ եղել է սանհրահանգիչ և իր ուժերի ներածին չափով արել է հնարավորը յուրաքանչյուր զինվորի համար: 2016 թվականի ապրիլի 2-ին Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում համառ պայքարի մղվելով թշնամու դեմ՝ մոտ կես ժամ միայնակ պայքարելով նրանց դեմ «Ուտյոս» տեսակի զենքով ՝ զոհվել է հակառակորդի արձակած գնդակից: ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» շքանշանով:

Արցախայ-ադրբեջանական ռազմական գործողութիւններ. խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Սաշա Գալստյանը տեղեկանալով որ իր ընկերները այլևս չկան որոշում է վրեժ լուծել և նպաստավոր դիրք է զբաղեցնում գետնատնակի մոտակայքում եւ «Ուտյոս» տիպի գնդացրով կրակ է վարում հակառակորդի ուղղությամբ: Նա գերազանց կատարում է իր խնդիրը եւ ճնշում է հակառակորդին, նրա դիպուկ կրակի շնորհիվ ապահովում է օգնական ուժի անվնաս ժամանումը: Տեղ հասնելուն պես խումբը միանգամից նետվում է մարտի: Այնուհետև Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանըտեղեկանում է, որ սանհրահանգիչ՝ Սաշա Գալստյանը գլխից ծանր վիրավորվել է: Կապի միջոցով փորձեում է կազմակերպել նրա տարհանումը, սակայն կրակն ուժգին էր: Բժիշկները չկարողացան մոտենալ: Վաշտի հրամանատարը պատմում է, որ դիրքից հրամանատարական դիտակետ տանող ճանապարհը կրակի տակ էր, ուստի որոշեց նա գնալ զինամթերքի ետեւից: Տեղ չհասած՝ հանդիպեց վիրավոր սանհրահանգչին՝ Սաշա Գալստյանին: Նրա կողքին էին երեք զինվորները, որ շարունակում էին մարտ վարել: Հրամանատարը հանձնարարեց վիրավոր Սաշային հասցնել մոտակա բլրի ետեւում սպասող մեքենային: Հույս ուներ, որ դեռ հնարավոր է փրկել զինվորիս կյանքը: Սակայն Սաշան չփրկվեց… Մի քանի օր անց վաշտի հրամանատար՝ ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը ժամկետային զինծառայող սերժանտ Տիգրան Հաղվերդյանի հետ միասին իրենց կյանքը վտանգելով կարողացան մեծ դժվարությամբ դուրս բերել Սաշա Գալստյանի դին: Եվ հարցազրույցներից մեկում երբ Տիգրան Հախվերդյանին հարցրին թե ինչու նա իր կյանքը վտանգեց ՝ նա պատասխանեց ,-«Զինվորը պետք է համոզված լինի, որ իր ետևից գալու են, որ ինքը մենակ չի մնա... Մեր ընկերը , մեր Սաշան պիտի տուն հասներ » :

Հուղարկավորություն.

Հոգեհանգիստը տեղի ունեցավ Արմավիրի մարզի, Մեծամոր քաղաքի Մշակույթի պալատում՝ 08.04.2016թվականին ժամը 18: 00 : Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 14:00 հատուկ զինվորական կարգով :