Սյուժե խմբագրել

Հեղինակը պատմությունը սկսում է մեծահասակների բնույթի և դրանց անհասկանալի ընկալման,հատկապես կարևոր բաների մասին քննարկումով: Որպես փորձություն մեծահասսկներին ցույց է տալիս մի նկար,որտեղ նկարված է օձ,որը փիղ էր կուլ տվել:Մեծահասակներն մեկնաբանում էին. որ դա գլխարկ է: Այսպիսով նա հասկանում է, որ մեծահասակների հետ պետք է խոսել «խելամիտ» բաների մասին,այլ ոչ ցնորական: Հեղինակը դառնում է օդաչու:Մի օր ինքնաթիռը վթարի է ենթարկվում քաղաքակրթությունից հեռու մի վայրում՝ Սահարայում:Նրա ունեցած ջուրը կբավականացներ միայն ութ օր և այդ ընթացքում հեղինակը պետք է վերանորոգեր ինքնաթիռը՝ փրկվելու համար:Անապատի մեջտեղում նա հանդիպում է մի փոքրիկ տղայի, ով հայտնի է «Փոքրիկ իշխան» անվամբ: Իշխանը ոսկեգույն մազեր և գրավիչ ժպիտ ուներ:Նա չէր հանգստանում և անընդհատ կրկնում էր իրեն հետաքրքրող հարցերը,մինչև պատասխան չէին ստանում: Հեղինակին հետևելուց հետք,փոքրիկ իշխանը խնդրում է հեղինակին,որ իր համար ոչխար նկարի:Հեղինակը նախ ցույց է տալիս իր հին նկարը՝որտեղ օձը փիղ էր կուլ տվել:Փոքրիկ իշխանը անակնկալի է բերում հեղինակին և ճիշտ է մեկնաբանում նկարը:Ոչխար նկարելու երեք ձախողված փորձից հետո,հեղինակը նկարում է մի արկղ և ասում,որ նրա ներսում հենց այն ոչխարն է,որը ցանկանում էր փոքրիկ իշխանը:Փոքրիկ իշխանը նորից անակնկալի է բերում և ասում,որ դա հենց իր ուզած ոչխարն է: 8 օր էր նրանք անապատում էին:Այդ ընթացքում հեղինակը փորձում էր վերանորոգել ինքնաթիռը,իսկ փոքրիկ իշխանը պատմում էր իր կյանքի պատմությունը: Փոքրիկ իշխանը սկսում է նկարագրել իր կյանքը սկսած իր փոքրիկ մոլորակից,ասել է թե «B 612» աստերոիդ երկրի վրա: Աստերոիդի առանձնահատկություններից էր այն, որ այնտեղ կար 3 հրաբուխ՝ 2-ը ակտիվ,1-ը հանգած,ինչպես նաև տարբեր տեսակի բույսեր: Իշխանը պատմում էր իր այն օրերի մասին,թե ինչպես էր մաքրում իր մոլորակի հրաբուխները և նաև վերացնում էր մոլախոտներինՙորոնք հողն էին վնասում:Մՙասնավորապես նա վերացնում էր բաոբաբ ծառերը:Եթե բաոբաբները դեռևս արմատավորված չէին նա վերացնում էր նրանց:Իսկ հակառակ դեպքում նրա արմատները աղետալի ազդեցություն են ունենում իր մոլորակի վրա:Իշխանը ուզում էր,որ իր ոչխարը անցանկանալի բույսեր ուտի,բայց նա անհանգստանում էր,որ բույսերի հետ նա նաև փշերը կուտի:Արքայազնը նաև պատմում էր իր սիրո մասին սոսկալի և հիմար վարդի նկատմամբ,որը աճել էր իր մոլորակի վրա որոշ ժամանակ առաջ:Վարդը շաը քայել է անում,որպեսզի ուշադրություն գրավի:Արքայազնը ասում էր,որ սնուցել էր իր վարդին,նրան ծածկել էր,որպեսզի պաշտպանվի ցուրտ քամուց:Նա ջրում էր վարդին և պահում մի քանի թրթուրներ: Չնայած իշխանը սիրահարվեց վարդին,բահց սկսեց զգալ,որ վարդը շատ է օգտվում նրա վերաբերմունքից և իշխանը որոշեց լքել մոլորակը, որպեսզի տիեզերքը ուսումնասիրի: Վարդը հասկացավ իր սխալը և ներողություն հայցեց իշխանից,որ օգտվել է նրա լավ վերաբերմունքից և ասաց,որ նրանք երկուսն էլ հիմար են եղել:Վարդը իշխանին հաջողություն մաղթեց և խնդրեց,որ հանի այն ապակե գլուբուսը, որովհետև ինքը պաշտպանվելու կարիք չունի: Իշխանը ցավում էր,որ ինքը չի հասկացել,թե ինչպես պետք է սիրեր իր վարդին,երբ նա իր հետ էր:Նա պետք է լսեր իր բարի գործերը,այլ ոչ թե վրեժխնդիր խոսքերը: Իշխանը այցելեց վեց այլ մոլորակներ:Նրանցից յուրաքանչյուրը բնակեցված էր մի չափահաս և անմիտ մարդու կողմից:Նրանցից յուրաքանչյուրը քննադատում էր հասարակության մի տարրը:Դրանք ներառում են.

  • Միայնակ թագավորը,որ հրամաններ էր տալիս:Օրինակ՝ նա հրամայում էր արևին, որ մայր մտնի:
  • Ինքնասիրահարված մարդը, ով միայն ուզում է, որ իրեն գովեն, հիանան իրենով իր անբնակեցված մոլորակում:
  • Հարբեցողը. ով խմում էր, որպեսզի մոռնա, որ ամոթ է խմելը:
  • Գործարարը, ում կուրացրել էր աստղերի գեղեցկությունը և նա անդադար հաշվում էր աստղերի քանակը:
  • Լապտերավառը, ով ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:Այնտեղ մի օրը անցնում էր մի րոպեի պես:Նա կուրորեն ապրում էր:Յուրաքանչյուր 30 վարկյանը մեկ նա հրամայում էր, որ գիշեր և ցերեկ լինի:
  • Աշխարհագրագետը, ով երբեք չի եղել մի այլ վայրում և չի տեսել ոչինչ իր գրածներից ոչ մի բան: Նա ասում էր իշխանին, որ իր վարդը ժամանակավոր է և այն չի արձանագրվում,որովհետև անցողիկ է: Նա խորհուրդ է տալիս այցելել Երկիր:

Երկրի այցելությունը սկսվում է մարդկության ավելի խորը գնահատմամբ:Այն մոլորակներում նա վեց մարդկանց հանդիպելով՝ ծանոթացավ միայն մեծահասկների կյանքի հետ:Երկրի վրա եղել 111 թագավորներ, 7000 աշխարհագրագետներ, 900000 գործարարներ, 7500000 հարբեցող, 311000000 ենթարկված մարդիկ, այսինքն, մոտ 2000000000 մեծահասակ:

Քանի որ իշխանը վայրէջք կատարեց անապատում, նա կարծում էր, թե Երկիր մոլորակը անմարդաբնակ էր:Հետո նա հանդիպում է դեղին օձին, որը պնդում էր, որ ինքը կարող է նրան տուն վերադարձնել, միայն թե ինքը ցանկանա:Իշխանը հաջորդը հանդիպում է անապատի մի ծաղկի, որը պատմեց, որ աշխարհի այս հատվածում տեսել է մի քանի մարդկանց, և նրանք արմատ չունեն: Մարդիկ թույլ են տալիս, որ քամին իրենց հարվածի և նրանք ծանր կյանք են ունենում:Ամենաբարձր սարը բարձրանալուց հետո, նա հույս ուներ, որ կտեսնի ողջ Երկիրը, ինչպես նաև մարդկանց: Բայց նա տեսավ միայն մի հսկայական լանդշաֆտ:Երբ իշխանը խոսեց, նրա ձայնը արձագանքեց: Եվ նա այդ ամենը մեկնաբանեց որպես մի ձանձրալի մարդ, ով անընդհատ կրկնում էր այն, ինչ որ ինքն էր ասում:

Հետո իշխանը հանդիպեց մի վարդի: Նա հիասթափվեց, որովհետև իր վարդը իրեն ասում էր, որ ինքը միակն էր: Բայց նա ստել էր:Նա հասկացավ, որ ինքը մեծ իշխան չէ: Նրա մոլորակը պարոււնակում էր միայն 3 հրաբուխ և մի ծաղիկ, որը արդեն մի հասարակ ծաղիկ էր: Նա պառկեց խոտի վրա և սկսեց լաց լինել, մինչև որ աղվեսը եկավ: Աղվեսը ուսուցանել իշխանին, թե ինչպես են ընտելանում:

Աղվեսի հետ խոսելով իշխանը հասկացավ, որ իր ծաղիկը իսկապես յուրահատուկ էր: Այն իր սիրո առարկան էր: Հիմա վարդը ամենաթանկն է իր համար բոլոր մնացած ծաղիկներից: Նրանց զրույցից հետո, իշխանը մի կարևոր գաղտնիք բացեց, որ կարևոր բաները կարելի է տեսնել միայն սրտով, ոչ թե աչքերով:

Երկրի վրա իշխանը վերջապես հանդիպում է 2 մարդկանց:

Երկաթուղու վարորդը նրան պատմեց, թե ինչպես են ուղևորները մշտապես շտապում մի տեղից մյուս տեղը:

Առևտրականը, ով պատմեց նրան իր արտադրանքի մասին: Նա մի հաբ էր արտադրում, որը վերացնում է խմելու ցանկությունը մարդկանց մոտ:

Նա վերադառնում է իրականություն: Արդեն ութերորդ օրն էր անապատում:Իշխանը և հեղինակը ծարավից մահանում էին: Իշխանը շատ մռայլ էր և տխուր: Նա ցանկանում էր վերադառնալ տուն և տեսնել իր վարդին: Իշխանը գտնում է ջրհոս և փրկում իրենց կյանքը: Հեղինակը հետո գտնում է փոքրիկ իշխանին օձի հետ զրուցելիս: Նա քննարկում էր իր վերադարձը դեպի իր տուն և իր ցանկությունը նորից վարդին տեսնելու, ում մասին նա անհանգստանում էր, քանի որ նա ինքը պետք է իրեն խնամեր: Իշխանը հուզիչ հրաժեշտ է տալիս հեղինակին: Իշխանը զգուշացրեց հեղինակին, որ չնկատի իր հեռանալը, քանի որ այն շատ կցավեցնի իրեն: Իշխանը, հասկանալով, թե ինչ կարող է պատահել, հրաժարվում է իշխանի տեսակետը: Իշխանը ասում է հեղինակին, որ նա կարող է նայել աստղերին՝ տեսնելով իշխանի ժպիտը և նրան կթվա, թե աստղերն են ժպտում նրան: Հետո իշխանը թողնում է հեղինակին և թույլատրում է օձին, որ կծի իրեն: Հաջորդ առավոտյան հեղինակը չի կարողանում գտնել իշխանին: Նա վերջապես կարողանում է վերանորոգել իր ինքնաթիռը և հեռանումէ անապատից: Եվ ընթերցողին մնում է միայն որոշել, թե իշխանը մահացավ, թե ոչ: Պատմությունը ավարտվում է բնանկարի նկարագրությամբ, որտեղ իշխանը և հեղինակը հանդիպում են և օձը վերցնում է իշխանի մարմնական կյանքը: Հեղինակը պահանջում է անմիջապես կապվել ինչ-որ մեկի հետ, ով այդ տարածքում է և հանդիպել է փոքրիկ տղայի ոսկյա մազերով, ով հրաժարվում է պատասխանել բոլոր հարցերին: