«Պատանի տիտաններ, առաջ» (անգլ.՝ Teen Titans Go! to the Movies), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ, որը նվիրված է սուպերհերոսներին։ Warner Animation Group և DC Entertainment ընկերությունների համատեղ նախագիծն է Cartoon Network հեռուստաալիքի աջակցությամբ[1]։ Նախագծին մասնակցել են դերասաններ՝ Սքոթթ Մենվիլը, Հինդեն Ուոլշը, Գրեգ Սիպեսը, Հարի Փեյթոնը, Թարա Սթրոնգը, Ուիլ Արնեթը և Քրիսթեն Բելը։ Կինոթատրոններում մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հուլիսի 27-ին[2][3]։

Սյուժե խմբագրել

Պատանի տիտանները որոշում են նկարահանվել լիամետրաժ ֆիլմում, մնացած բոլոր հայտնի սուպերհերոսների նման։ Թիմի առաջնորդ Ռոբինը մտադիր է դառնալ ֆիլմի գլխավոր հերոսը։ Պետք է միայն այնպես անել, որ հոլիվուդյան լավագույն ռեժիսորը նկատի պատանի տիտաններին։ Զինված մի քանի անխոհեմ գաղափարներով տիտանները մեկնում են Հոլիվուդ։ Սակայն երբ խմբի դեմ դուրս է գալիս չարագործը, որը երկրի զավթման մոլի ծրագիր է կրում, ամեն ինչ փոխվում է։ Թիմի ընկերական հարաբերություններն ու մարտական ոգին թուլանում են, ինչի պատճառով հարվածի տակ է հայտնվում պատանի տիտանների ճակատագիրը[4]։

Հնչյունավորում խմբագրել

  • Սքոթթ Մենվիլ՝ Ռոբին
  • Թարա Սթրոնգ՝ Ռեյվեն
  • Հարի Փեյթոն՝ Քիբորգ
  • Հինդեն Ուոլշ՝ Սթարֆայեր
  • Գրեգ Սիպեսը՝ Բիսթ բոյ
  • Ուիլ Արնեթ՝ Սլեյդ Ուիլսոն[5]
  • Քրիսթեն Բել՝ Ջեյդ Ուիլսոն

Արտադրություն խմբագրել

2017 թվականի սեպտեմբերին Warner Bros. Pictures ընկերությունը հայտարարեց մուլտֆիլմի պրեմիերայի ամսաթիվը՝ 2018 թվականի հուլիսի 27[6]։ Ամիս անց ներկայացվեց մուլտֆիլմի անվանումը և հայտարարվեց, որ դերասանական կազմին են միանալու նաև Ուիլ Արնեթը և Քրիսթեն Բելը[7][8]։

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Warner Bros. Announces Teen Titans Go! To The Movies for 2018, and More Movie News». Վերցված է January 15, 2018-ին.
  2. Spry, Jeff (September 26, 2017). «Teen Titans Go! all systems go for silver screen debut». Syfy. Վերցված է January 15, 2018-ին.
  3. «Teen Titans GO! To the Movies». www.warnerbros.com. Վերցված է January 15, 2018-ին.
  4. Staley, Brandon (December 21, 2017). «New Teen Titans Go! to the Movies Plot Details Revealed». CBR. Վերցված է January 15, 2018-ին.
  5. Truitt, Brian (January 10, 2018). «Here's your exclusive first look at 'Teen Titans GO! to the Movies'». USA Today. Վերցված է January 15, 2018-ին.
  6. Fitch, Adam (October 10, 2017). «Teen Titans Go! Feature Film Official for Summer 2018». CBR. Վերցված է January 15, 2018-ին.
  7. Barsanti, Sam. «Will Arnett and Kristen Bell join the Teen Titans Go! movie». The A.V. Club. Վերցված է January 15, 2018-ին.
  8. «Will Arnett and Kristen Bell Join Voice Cast of Warner Bros. Pictures’ New Animated Feature “Teen Titans GO! To the Movies”». www.businesswire.com. October 9, 2017. Վերցված է January 15, 2018-ին.