«Հասարակ մուլտֆիլմ» (անգլ.՝ Regular Show), ամերիկյան Cartoon Network հեռուստաալիքի արտադրության մուլտսերիալ, ստեղծված Ջեյմս Քուինթելի կողմից Cartoon Network հեռուստաալիքի համար։ Թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ռուսական կրկնօրինակմամբ ցուցադրվել է 2012 թվականի ապրիլ 28-ից։ Մուլտսերիալը ստացել է "Էմմի" մրցանակ։

8 եթերաշրջաններից հետո 2016 թվականի սեպտեմբերի 13-ին Cartoon Network հեռուստաալիքը հայտարարեց մուլտսերիալի փակման մասին։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է երկու ընկերների՝ Մորդեկայի և Րիգբիի արկածների մասին։ Այս երկուսը աշխատում են քաղաքային այգում, Սկիպս անունով ձնեմարդու և մշտապես ուրախ Պոպսի հետ, Բենսոնի ղեկավարության ներքո: Այգում աշխատում են նաև Մասլ Մենը և Թխի թող գա-ն։ Մորդեկայը և Րիգբին անընդհատ փորձում են խուսափել աշխատանքից և զվարճանալ, այդ պատճառով հաճախ ստիպված են վճարել իրենց անպատասխանատվության համար։ Մտածելով միայն զվարճանքի մասին ընկերները միշտ ընկնում են անելանելի իրավիճակների մեջ, սակայն վերջում նրանց հաջողվում է դուրս գալ անհարմար վիճակներից հավատարիմ ընկերների օգնությամբ։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Մորդեկայը 23-ամյա կապույտ ճայ է։ Նա անիմացիայի գլխավոր հերոսներից մեկն է, որը հանդիսանում է նաև Րիգբիի (մյուս գլխավոր հերոսը) լավագույն ընկերը։ Նրանք աշխատում են քաղաքային այգում, սակայն իրենց ծույլության պատճառով հազվադեպ են կատարում իրենց պարտականությունները։ Մորդեկայը լինելով ավելի բարեխիղճ միշտ փորձում է կատարել իր աշխատանքը, սակայն հաճախ ընկնում է հիմար իրավիճակների մեջ փորձելով մրցակցել Րիգբիի հետ։ Նա գաղտնի սիրահարված էր տեղական սրճարանում աշխատող մատուցողուհի Մարգարեթին, սակայն Մարգարեթի հեռանալուց հետո, Մորդեկայը երկար ժամանակ փորձելով մոռանալ նրան ի վերջո սկսում է հանդիպել Սի-Ջեյի հետ։ Մուլտսերիալի վերջում դառնում է նկարիչ և հանդիպում է իր ապագա կնոջը, որը կիսով չափ չղջիկ է: Ռուսական կրկնօրինակումը կատարել է Պրոխոր Չեխովսկոին։
  • Րիգբին 23-ամյա ջրարջ է։ Մորդեկայի լավագույն ընկերն է և գլխավոր հերոսներից մեկը։ Նա միշտ նախանձել է իր փոքր եղբայր Դոնին, քանի որ Դոնն ավելի բարձրահասակ, ավելի գեղեցիկ և ավելի ուժեղ է քան ինքը: Չորս եթերաշրջանների ընթացքում Րիգբին մահանում է չորս անգամ, բայց ամեն անգամ հարություն է առնում։ Երրորդ եթերաշրջանի 33-րդ սերիայում խոստովանում է, որ իրեն դուր է գալիս Էյլինը։ Մասլ Մենի հարսանիքի ժամանակ խոստովանում է, որ հանդիպում է Էյլինի հետ և 8-րդ եթերաշրջանի վերջում նրանք ամուսնանում են։ Ռուսական կրկնօրինակումը կատարվել է Դիոմիդ Վինոգրադովի կողմից։
Сезон Количество эпизодов Период показа
Начало сезона Финал сезона
1 12 6 сентября 2010 22 ноября 2010
2 28 29 ноября 2010 1 августа 2011
3 40 19 сентября 2011 3 сентября 2012
4 40 1 октября 2012 12 августа 2013
5 40 2 сентября 2013 14 августа 2014
6 31 9 октября 2014 25 июня 2015
7 39 26 июня 2015 30 июня 2016
8 31 26 сентября 2016 16 января 2017

1 сезон

Номер Название
1 «The Power»
2 «Just Set Up the Chairs»
3 «Caffeinated Concert Tickets»
4 «Death Punchies»
5 «Free Cake»
6 «Meat Your Maker»
7 «Grilled Cheese Deluxe»
8 «The Unicorns Have Got to Go»
9 «Prank Callers»
10 «Don»
11 «Rigby’s Body»
12 «Mordecai and the Rigbys»

Ադապտացիա խմբագրել

2013 թվականին մուլտսերիալի մոտիվներով թողարկվել է Regular Show Mordecai and Rigby in 8-Bit Land պաշտոնական տեսախաղը,որը ստեղծվել է Way Technologies ընկերության կողմից: Քննադատներ կողմից խաղը ստացել է տարբեր գնահատականներ։

2015 թվականին թողարկվել է «Regular Show: The Movie» լիամետրաժ ֆիլմը, որում պատմվում է Մորդեկայի և Ռիգբիի պատանեկության և նրանց ապագայի մասին: 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ֆիլմը հասանելի դարձավ iTunes, Google Play և մի շարք այլ հարթակների թվային ծառայություններում, իսկ նույն թվականի հոկտեմբերի 13-ին թողարկվեց DVD տարբերակով: Cartoon Network հեռուստաալիքում պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին։