iPad (МФА: [ˈaɪˌpæd], от англ. pad — նոթատետր,արտասանոթյուն-այփեդ) — ինտերնետ պլանշետ, որը թողարկվում է Apple կազմակերպության կոզմից։ Պլանշետի առաջին տարբերակը ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյում 2010թ․ հունվարի 27 Սթիվ Ջոբսի կողմից։ Վաճառքը սկսվել է 2010թ․ ապրիլի 3-ին Նյու Յորքի 5-րդ պողոտայում։ Apple iPad-ը հանդիսանում է ինտերնետ-պլանշետների դասական օրինակ և սկզբունքորեն տարբերվում է անհատական համակարգիչներից։ Apple iPad 2 ինտերնետ-պլանշետի պրեզենտացիայի ժամանակ Սթիվ Ջոբսն ասել է․ Տեխնոլոգիաները անբաժանելի են հումանիտար գիտություններից- այս պնդումը ինչպես երբևէ ճշմարիտ է հետհամակարգչային դարաշրջանում։

1 Զարգացման պատմությունը 2011թ․ մարտի 2-ներկայացված է եղել երկրորդ սերնդի մոդելը՝ iPad 2-ը՝ բարելավված բնութագրիչներով։ 2012թ․ մարտի 7- ներկայացված է եղել երրորդ սերնդի մոդելը «The New iPad» անվանումով։ Նոր մոդելը ԱՄՆ-ում հայտնվել է վաճառքում 2012թ․։ 2012թ․ հոկտեմբերի 23-ին Apple-ը ներկայացրեց Apple iPad 4-ը և Apple iPad mini-ն։ 2013թ․ հոկտեմբերի 22-ին ներկայացվեցին iPad Air և iPad mini with Retina Display, որոնք համալրված էին 64 բիթանոց Apple A7 պրոցեսորով։ 2014թ․ հոկտեմբերի 16-ին ներկայացված են եղել iPad Air 2 և iPad mini 3, որոնք համալրված են Touch ID մատնահետքերի սենսորով և մաքսիմալ ծավալով՝ 128 ԳԲ։ Ինչպես նաև iPad Air 2-ը առաջին անգամ համալրվեց 2 Գբ ծավալով օպերատիվ հիշողություն և 3-միջուկային պրոցեսոր Apple A8X։ 2015թ․ սեպտեմբերի 9-ին ներկայացվեցին բացառապես նոր iPad Pro-ն՝ 12,9 դյույմանոց էկրանով և iPad mini 4։ iPad Pro-ն առաջին անգամ համալրվեց 4Գբ ծավալով օպերատիվ հիշողությամբև 3 միջուկային պրոցեսոր Apple A9X-ով, Apple Pencil ստիլուսով և Split View ռեժիմով iOS 9 համակարգում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել 2 ծրագրային ներդիր միաժամանակ։ Արժեքը ԱՄՆ-ում iPad մոդելների արժեքը․ 16GB 32GB 64GB 128GB Wi-Fi $499 $599 $699 $799 Wi-Fi + Cellular $629 $729 $829 $929 Միջազգային շուկայում iPad մոդելների արժեքը․ 16GB 32GB 64GB 128GB Wi-Fi €479 Europe, £429 U.K., $549 Canadian, $629 Australian €579 Europe, £499 U.K., $649 Canadian, $759 Australian €679 Europe, £599 U.K., $749 Canadian, $879 Australian Wi-Fi + 3G €579 Europe, £529 U.K., $679 Canadian, $799 Australian €679 Europe, £599 U.K., $779 Canadian, $928 Australian €779 Europe, £699 U.K., $879 Canadian, $1,049 Australian Առանձնահտկությունները iPad Wi-Fi+3G մոդելներում առկա է GPS-ընդունիչ մոդուլը, որը կարող է աշխատել ինչպես ավտոնոմ ռեժիմում, այնպես էլ A-GPS ռեժիմում։ Բացի այդ, սովորական SIM- քարտի փոխարեն օգտագործվում է Micro-SIM քարտ։ Հատուկ iPad-ի համար բաց է նոր iTunes Store բաժինը, որը հասանելի է App Store-ի միջոցով։ Աքսեսուարները iPad Keyboard Dock — տակդիր է՝ iPad-ի լիցքավորման միակցիչով, ինտեգրված ամբողջական ստեղնաշարով։ Ունի աուդոելք՝3,5մմ տրամաչափով։ iPad Camera Connection Kit — հավաքածու կամերային միանալու համար, որը թույլ է տալիս ներմուծել նկարներ և վիդեո iPhone и iPod Touch բոլոր մոդելներից։ Կազմված է 2 փոխարկիչներից՝ 30 pin > USB и 30 pin > SD-слот. iPad Dock Connector to VGA Adapter —ադապտեր, որը նախատեսված է արտաքին դիսփլեյի միացման համար։ Աշխատաում է iPad-ի մի քանի ծրագրային հավելվածների հետ։ iPad-ի համար հոսանքի սնուցման USB ադապտեր-10 Վատտ հզորությամբ է, որը թույլ է տալիս լիցքավորել iPad-ը էլեկտրական վարդակից։ iPad Smart Case —պատյան, որը ոչ միայն պաշտպանում է սարքը, այլև օգնում է հարմար տեղավորել․ պատյանի կառուցվածքը թույլ է տալիս iPad-ը տեղավորել ուղղահայաց կամ հորիզոնական դիրքերով։ iPad Dock — iPad Keyboard Dock-ի համեմատ պարզեցված սարք է, որն օգնտագործվում է iPad-ի միացման և լիցքավորման համար։ Այն ունի նաև 3,5 մմմ տրամագծով ելք ուդիոյի արտածման համար։ Apple Wireless Keyboard — անլար ստեղնաշար։ Այն կիրառելի է ոչ միայն iPad-ի համար, այլև ցանկացած Mac համակարգչի, կամ անհատական համակարգչի համար՝ համապատասխան դրայվերների տեղակայման դեպքում, ին չպես նաև iPhone-ի համար։ Apple-ի ականջակալներ 2 տեսակի — ներդրված հեռակառավարվող վահանակով ականջակալները թույլ են տալիս ամբողջովին ղեկավարել iPad-ը, ինչպես նաև իրականացնել ձայնագրություններ Աուդիո/Վիդեո լարեր iPad Pen — ծրագրային հավելվածներում գրառումների ներմուծման համար, որտեղ անհրաժետ է գրել ձեռագիր։ iPad Smart Cover — ծածկում է էկրանը, ամրանում է iPad 2-ին մագնիսների օգնությամբ։ Երբ կափարիչը ծածկում է էկրանը, iPad-ը հայտնվում է <<քնի>> ռեժիմում։ Apple Digital AV Adapter — ադապտեր, որը թույլ է տալիս, միացնել iPad-ը հեռուստացույցին HDMI ինտերֆեյսի օգնությամբ։ Մոնտորի կամ հեռուստացույցի էկրանին արտածվում է այն այն ամենը, ինչ կատարվում է iPad-i էկրանին(Ի տարբերություն VGA ադապտերի, որի օգնությամբ արտածվում են միայն YouTube վիդեոները, լուսանկարները, Keynote-ում տեղակայված պրեզենտացիաները)։ Հետաքրքիր փաստեր Պլանշետային համակարգիչների գաղափարը առաջադրվել է Իլինոյսի համալսարանի ուսանողների կողմից <Ինչպիսին պետք է լինի 2000թ․ անհատական համակաարգիչը>> մրցույթի ժամանակ, որն անցակցրել է Apple-ը 1988թ․։ Սթիվ Ջոբսը Wall Street Journal-ի կողմից իրականցրած D: All Things Digital 2010թ․ համաժողովի ժամանակ հայտարարեց պլանշետի գաղափարի առաջնային լինելու մասին