Մասնակից:SofyaHarutyunyan/Ավազարկղ

Ավետիսյան Լևոն
Հայաստանի Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Խորհրդի նախագահ
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան ամսաթիվՀուլիսի 1, 1978
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
ԲնակությունԵրևան

Լևոն Ավետիսյան խմբագրել

Լևոն Աշոտի Ավետիսյան (հուլիսի 1, 1978թ., Հայաստան) հայ հասարակական գործիչ, Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի նախագահ, Հայաստանի բռնցքամարտի բազմակի չեմպիոն, բռնցքամարտի միջազգային մրցաշարերի հաղթող, ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ պահեստազորի գնդապետ, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, ՀՀ ԱՆ ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի պետ:

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ավետիսյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 1-ին Երևանում հայ բռնցքամարտիկ ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանի ընտանիքում: 1994 թվականին ավարտել է թիվ 182 միջնակարգ դպրոցը: 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր՝ ժամկետային ծառայության: 1992, 1993, 1995-1997 թվականներին եղել է բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն, Թեհրանում անցկացված 26-րդ համահայկական խաղերի չեմպիոն, 1996 թվականին դարձել է ՀՀ գավաթակիր, եղել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր: Բազմիցս ճանաչվել է ՀՀ առաջնությունների լավագույն բռնցքամարտիկ: 1997-1999թ-ին աշխատել է <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի Հատուկ զննման ծառայությունում որպես տեսուչ, հետագայում՝ ավագ տեսուչ: 2001-2002 թվականներին աշխատել է <<Արմենիա Լադա>> ՓԲԸ-ում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 2002 թվականին որպես գլխավոր մասնագետ ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, հետագայում դարձել է բաժնի պետի տեղակալ, ապա` բաժնի պետ: 2005-2008 թվականներին զբաղեցրել է Կենտրոնի և Նորք-Մարաշի այլընտրանքային պատիժների կատարման բաժանմունքի պետի պաշտոնը` միաժամանակ շարունակելով կրթությունը Մ. Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2008-2011 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱՆ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալի, իսկ 2011 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբեր բաժնի պետի պաշտոնը: 2014-2016 թվականներին դարձել է ՀՀ կառավարության կողմից հաստատված պրոբացիայի ստեղծման պիլոտային ծրագրի ղեկավար: Որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայող` անցել է վերապատրաստումներ Հունգարիայում, Վրաստանում, Իռլանդիայում, Խորվաթիայում: Բազմիցս ներկայացրել է ՀՀ ԱՆ ՔԿ ծառայությունը Եվրոպայի խորհրդում: 2016 թվականի սեպտեմբերից նշանակվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության առաջին պետ, իսկ 2017 թվականի փետրվարից մինչև ապրիլ զբաղեցրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի ապրիլից մինչ 2019 թվականի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի պետի պաշտոնը: 2019-2020 թվականներին եղել է ՀՀ ԱՆ ՔԿԾ ուղեկցումների բաժնի պետ: 2020 թվականին անցել է կենսաթոշակի և հիմնադրել է <<Թոր Սեքյուրիթի>> ՍՊԸ անվտանգության համակարգը: 2023 թվականի ապրիլի 12-ին միաձայն ընտրվել է Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի նախագահ: 2023 թվականի մայիսի 13-ին Մալթայի Հանրապետությունում կայացած Եվրոպայի բռնցքամարտի միության (EBU) 75-րդ ասամբլեայում ներկայացրել է Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդը, որը ստացել է ԵԲՄ (EBU) լիիրավ անդամի կարգավիճակ: Իր հովանու ներքո Հայաստանում կայացել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարեր, որոնց ընթացքում առաջին անգամ խաղարկվել են WBA INTERCONTINENTAL, WBC CISBB վարկածով գոտիները:

Պարգևներ խմբագրել

Քրեակատարողական ծառայության կրծքանշաններ` <<Գերազանց ծառայության համար>>, <<10 տարի անբասիր ծառայության համար>>, <<15 տարի անբասիր ծառայության համար>> <<Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ>> մարզական կոչում: ՀՀ զինված ուժերի <<Դրաստամատ Կանայան>> մեդալ , Բանակի 20 ամյակին նվիրված հոբելյանական մեդալ, <<Ոստիկանության համագործակցության ամրապնդման համար>> մեդալ, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ, <<Դինամո մարզական միության 100 ամյակի>> հոբելյանական մեդալ: Պարգևատրվել է նաև բազմաթիվ գերատեսչական, հասարակական այլ կազմակերպությունների կողմից:

Ծանոթագրություն խմբագրել

https://www.youtube.com/watch?v=LFRimfbqGuM https://www.boxebu.com/affiliated-federations/ https://www.armproboxing.com/p/blog-page_20.html https://www.aravot.am/2015/10/14/618855/ https://past.am/?p=329457&l=am#gsc.tab=0 https://newsarm.live/?p=70761&l=am https://iravunk.com/sim/?p=253694&l=am https://pressmedia.am/?p=152628&l=am https://www.facebook.com/armprofboxcouncil https://www.instagram.com/armproboxcouncil/