Մասնակից:Sofikarapetyan/Ավազարկղ22

Sofikarapetyan/Ավազարկղ22

Էբբի Ջոզեֆ Քոհեն (անգլ.՝ Abby Joseph Cohen, ), ամերիկացի տնտեսագետ և ֆինանսական վերլուծաբան՝ Ուոլ Սթրիթից։ Եղել է Կոլումբիայի բիզնես դպրոցի պրոֆեսոր[1]։ 2001 թվականին Ladies Home Journal-ը նրան անվանել է «Ամերիկայի 30 ամենաազդեցիկ կանանցից մեկը»։ Այս ցուցակը կազմելուց ի վեր նա ամեն տարի եղել է Barron-սի ֆինանսների 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում[2]։ Երկար տարիներ աշխատել է Goldman Sachs-ում՝ զբաղեցնելով գլխավոր ներդրումային ռազմավարի պաշտոնը մինչև 2007 թվականի մարտ։ Ավելի ուշ եղել է համաշխարհային շուկաների ինստիտուտի ղեկավար[3][4]։

Ընտանիք և կրթություն

խմբագրել

Քոհենը ծնվել է Նյու Յորք՝ Քուինսում, Լեհաստանից գաղթած Ռայմոնդ և Շիրլի Ջոզեֆների ընտանիքում: Ավարտել է Քուինսի Մարտին Վան Բյուրենի ավագ դպրոցը[5]։ Քոհենը ստացել է տնտեսագիտության և համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան Կոռնելի համալսարանից (1973 թվական) և տնտեսագիտության մագիստրոսի կոչում Ջորջ Վաշինգտոնի համալսարանից (1976 թվական)[6][7]։ 1980 թվականին ստացել է դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբանի կոչում[8]։ Էբբինն հրեա է։

1973 թվականին ամուսնացել է Դավիթ Քոհենի հետ[5]։ Նրանք ունեն երկու դուստր։

Կարիերա

խմբագրել

Քոհենը իր տնտեսագետի կարիերան սկսել է 1973 թվականին Վաշինգտոնում գտնվող Դաշնային պահուստային խորհրդի կազմում, որտեղ աշխատել է մինչև 1977 թվականը: Նա աշխատել է որպես տնտեսագետ և քանակական հետազոտությունների տնօրեն T. Rowe Price Ասոցացիայում: 1983-1988 թվականներին Քոհենը եղել է փոխնախագահ[9]։

Մայքլ Միլկենի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից Drexel Burnham Lambert-ի գործերի հետագա հետաքննությունից հետո ընկերությունը փլուզվել է։ Քոհենը որոշ ժամանակ աշխատել է Barclays de Zoete Wedd-ում, այնուհետև 1990 թվականին միացել է Goldman Sachs-ին Նյու Յորքում՝ որպես ներդրումային քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ և համանախագահ: 1996 թվականին նշանակվել է գործադիր տնօրեն, իսկ 1998 թվականին գործընկեր։

Հաջողություններ և ձախողումներ

խմբագրել

Նա հայտնի է դարձել 1990-ականների սկզբին «Ցուլերի շուկայի» զարգացումը կանխատեսելու համար, իսկ 1998 և 1999 թվականներին ճանաչվել է որպես ինստիտուցիոնալ ներդրողի լավագույն ստրատեգ[4]: Այնուամենայնիվ ձեռք է բերել այսպես կոչված «Մշտական ցուլի» համբավ՝ քննադատության ենթարկվելով 2000 թվականի մարտից հետո շարունակական լավատեսական կանխատեսումների համար, երբ ֆոնդային շուկան սկսել էր կտրուկ անկում ապրել[9]։

Նրա հեղինակությունն էլ ավելի է տուժել, քանի որ չի կարողացել կանխատեսել 2008 թվականի «Մեծ Արջի» շուկան: 2007 թվականի դեկտեմբերին կանխատեսել է, որ S&P 500 ինդեքսը 2008 թվականին կաճի մինչև 1675 կետ, ինչը Ուոլ Սթրիթի 14 կանխատեսողների ամենալավատեսական կանխատեսումն էր: 2008 թվականի նոյեմբերին S&P 500 ինդեքսը վաճառվել է 741 կետով, ինչը 56 տոկոսով ցածր էր նրա կանխատեսումից։ 2008 թվականի մարտի 8-ին Goldman Sachs-ը հայտարարել է, որ Դեյվիդ Կոստինը փոխարինել է Քոհենին որպես բանկի ԱՄՆ ֆոնդային բորսայի գլխավոր կանխատեսող[10]։

Շինարարական աշխատանքներ

խմբագրել

Էբբի Ջոզեֆ Քոհենը Կոռնելի համալսարանի հոգաբարձու էր[11]։ 2009-2015 թվականներին եղել է Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը։[12][13] Նա և իր ամուսինը աջակցել են հրեական կրթական ինստիտուտին, որն օգնում էր «անվանական» հրեաներին վերադառնալ հրեական կրոնական համայնք[14], և Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանին[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Abby Joseph Cohen». Columbia Business School Directory (անգլերեն). 2014-09-15. Վերցված է 2023-02-16-ին.
  2. Women in Finance - Abby Joseph Cohen - Barron, 17 March 2023
  3. «Agenda 2016: Reviving U.S. Economic Growth». Progressive Policy Institute. November 13, 2015. Արխիվացված է օրիգինալից July 19, 2019-ին. Վերցված է December 7, 2015-ին.
  4. 4,0 4,1 «Abby Joseph Cohen, Famous for Bullish Calls, Plans to Retire». Bloomberg News. February 10, 2017.
  5. 5,0 5,1 Cicarelli, James; Cicarelli, Julianne (2003). Distinguished Women Economists. Greenwood Press. էջեր 46–49. ISBN 9780313303319.
  6. Abby Joseph Cohen Արխիվացված Հուլիս 23, 2011 Wayback Machine, johnson.cornell.edu
  7. Cohen, Abby Joseph 1952-, encyclopedia.com
  8. Abby Joseph Cohen CFA(չաշխատող հղում) , businessweek.com
  9. 9,0 9,1 «Profile: Abby Joseph Cohen». Hadassah Magazine (ամերիկյան անգլերեն). 2005-02-22. Վերցված է 2019-07-07-ին.
  10. «Goldman Sachs Says Abby Cohen to Stop Making S&P 500 Forecasts». Bloomberg News. March 17, 2008.
  11. «Board of Trustees: Members». Cornell University.
  12. «Board of Trustees». Brookings Institution.
  13. «Board of Trustees». Jewish Theological Seminary of America. 3 February 2016.
  14. Jewish Outreach Institute Bulletin (2008) Արխիվացված Ապրիլ 7, 2013 Wayback Machine
  15. United States Holocaust Memorial Museum Annual Report 2012