Պասիֆլորաները եղել են Նոր Աշխարհի առաջին ծաղիկները՝ հայտնվելով Եվրոպայի այգիներում։ Առաջին հայտնի նկարագրությունը տվել է Պեդրո Սեսա դե Լեոն՝ 1553 թվականին, նկարագրելով «գրանադիլլա», ծաղկող Կոլումբիայում։ Գրանադիլլա իսպաներենից թարգմանած նշանակում է «փոքր նուռ»։ 1610 թվականին պասիֆլորայի պատկերը հայտնվել է իտալացի պատմաբան և կրոնական առաջնորդ Ջակոմո Բոսիոյի ձեռքում։ Բոսիոն սկսեց հավաքել ծաղիկի այլ պատկերներ և նկարագրություններ, և միևնույն ժամանակ հաշվետվություն է ներկայացրել «Della Trionfante e Gloriosa Croce»-ին, որտեղ պասիֆլորա ծաղիկին նկարագրել է որպես Քրիստոսի չարչարանքների տեսողական մարմնավորումը։ Արտաքին թագը իրենից ներկայացնում է փշե թագ, առէջ - հինգ վերք։ Ավելի ուշ փորձեր են արվել գտնելու այլ կրոնական խորհրդանիշներ բույսի տարբեր հատվածների վերաբերյալ։ Բայց եղել են մարդիկ, ովքեր դա անվանել են սնահավատություն։

Պասիֆլորան կազմված է լատիներենով «passio» - չարչարանք և «passio» - ծաղիկ բառերից։

Գլխին ես մի ծաղիկ նկատեցի,
Առեղծվածային՝ մաուշակագույն և ոսկի,
Նա տաօրինակ էր, բայց ամեն թերթ
Լի էր մաքուր հմայքով։

Այն գիշեր երբ թափվեց Քրիստոսի արյունը․
(Ժողովուրդը ավանդույթ ունի այս մասին)
Առաջին անգամ նա ծաղկեք խաչի շողքի տակ
Եվ դրա համար անվանվում է չարչարանաց ծաղիկ
   
Ինչպես որ բանտի դահլիճում
Նրա վրա տեսանելի է քրիստոնյաների չարչարանքները
Ամեն ինչ խաչից, ճոպաններ և պատուհասներ
Նաղքան մուրճը, փշե ասեղներով պսակը։




Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչ, (հոկտեմբերի 1, 1930, Սիմֆերոպոլ — հոկտեմբերի 18, 1996, Մոսկվա) - Խորհրդային և ռուս հրապարակախող ու լրագրող, մանկավարժ:

1960-ականների սկզբներին աշխատել է մանկավարժության լրագրող մինչև իր կյանքի վերջը: 1984-1988 թթ. եղել է «Ուսուցչական թերթի» գաղափարախոսական առաջնորդը, 1992 թ.-ին ստեղծել է «Առաջին սեպտեմբեր» թերթը:

«Մանկավարժություն բոլորի համար»(1977—1986) գրքի հեղինակն է, որտեղ ներկայացրեց իր տեսակետը մանկավարժության վերաբերյալ:

Կենսագրություն

Ծնվել է «Կարմիր աստղ» թերթի աշխատակիցների ընտանիքում:

Միջին դպրոցը ավարտել է Մոսկվայում՝ 1946թ.-ին: Պատերազմի ժամանակ երկու տարի անցկացրել է Ուրալում: 1953թ.-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարաննի բանասիրական ֆակուլտետը: Զուբցով քաղաքի գրադարանային քոլեջում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն: Հետո նա սկսեց հրապարակումներ կատարել կենտրենական մամուլում: Վերադառնալով Մոսկվա աշխատել է «Ստադիոնի շինարարը» թերթում: 1958թ.-ից եղել է «Պիոներ» ամսագրի թղթակիցը: 1956-1977թթ եղել է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթի թղթակիցը:

Եղել է 1965թ.-ից սկսած լրագրողների միության և 1972թ.-ից սկսած գրողների միության անդամ: