Ինչպե՞ս է հոդվածը հայտնվում «Օրվա հոդվածը» բաժնում

  1. Որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի հոդված և այն առաջարկում է «Թեկնածուներ» կոչվող էջում: Այստեղ կատարվում է ընտրություն՝ ըստ գործող չափանիշների: Ընտրված հոդվածներից մեկ պարբերություն (սովորաբար ներածությունը) տեղադրվում է հատուկ կաղապարի մեջ (ամեն տարվա համար ստեղծված է 366 այդպիսի կաղապար), որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում: Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար:

Կանոնակարգային
1. Օրվա հոդվածի թեկնածուներ կարող են դառնալ այն հոդվածները, որոնք
ա) չեն ընտրվել Շաբաթվա կենսագրություն, Շաբաթվա հոդված և Ընտրյալ, Լավ և Տարվա հոդված չեն հանդիսանում, բացառությամբ եթե առաջադրվելու պահին էական բարելավվել են, քան նախկինում:
բ) առաջադրվելուց հետո ունեն ակտիվ խմբագիրների առնվազն 4 հիմնավորված «կողմ» ձայն: Մեկ հիմնավորված «դեմ» ձայնը թեկնածությունը հետաձգում է մեկ շաբաթ, մինչև ուղղվեն սխալները, եթե ոչ՝ ըստ սույն կանոնակարգի 3-րդ կետի[Ն 1]:
2. Հոդվածի ընտրվելու պարագայում ստեղծող (բարելավող) մասնակիցն իր քննարկման էջում ստանում է ծանուցում, իսկ չընտրվելու դեպքում՝ չընտրվելու վերաբերյալ համապատասխան ծանուցում ստանում է հոդվածն առաջադրողը:
3. Խմբագիրների կողմից դիտողություններ կամ առաջարկներ անելուց մեկ շաբաթ հետո դրանք անարձագանք մնալու դեպքում հոդվածն ավտոմատ կերպով տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ համապատասխան ծանուցումով:

Նշումներ խմբագրել

  1. Չհիմնավորված «կողմ» և «դեմ» ձայները չեղարկվում են