Մասնակից:Shushanna Galstyan/Շամիլի շարժումը և իմամաթի ստեղծումը

Shushanna Galstyan/Շամիլի շարժումը և իմամաթի ստեղծումը

Շամիլի շարժումը և իմամաթի ստեղծումը խմբագրել

Շամիլի շարժումը և իմամաթի ստեղծումը

Կրոնա-քաղաքական հարցերը հատկապես լարվածության հասան Կովկասյան պատերազմների տարիներին, որը լեռնականների կողմից ղազավաթի կարգախոսով ղեկավարում էր Շամիլը: Ժամանակագրականորեն այն զետեղում է 1817-1864թթ.: Պատերազմի առաջին փուլը ընդգրկում է 1817-1827 թթ. Չեչնիայի ապստամբությունը: 19-րդ դարի 30-40 ական թթ.-ն ընդգրկում են երկրորդ փուլը: Ռազմական գործողությունների հիմնական կենտրոնը Հյուսիսարևելյան Կովկասն էր: Այդ ժամանակ կայսրության դեմ մուսուլմանական դիմադրության կենտրոնը Լեռնային Դաղստանն էր, որը միավորվել էր միասնական ռազմա-աստածապետական մուսուլմանական պետության` իմամաթի իշխանության ներքո: Ապստամբների գլուխն անցավ Գիմր գյուղից ավարցի Ղազի Մուհամմեդը, նա Հյուսիսարևելյան Կովկասում ազդեցիկ նաղշբանդյան շեյխ Մուհամմեդ Յարաղեի աշակերտն էր: 1829 թվականին նա ավարական գյուղերի մի քանի համայնքների կողմից ընտրվեց ռազմական և կրոնական առաջնորդ (իմամ): Հենց այդ ժամանակվանից սկսում է Լեռնային Դաղստանի և Չեչնիայի միասնական իմամաթի ձևավորումը: Ղազի Մուհամմադը գրեթե ամեն օր կոչ էր անում հանուն հավատի ռուսների դեմ պայքարի դուրս գալ: Այն համայնքներից, որոնք միացել էին շարժմանը, նա շարիաթին հետևելու և տեղական ադատներից հրաժարվելու երդում էր վերցնում:

Հանուն հավատի պատերազմ խմբագրել

1830թ. ձմռանը Ղազի Մուհամմադը սկսեց հանուն հավատի պատերազմը: Նրա մարտավարությունը կայանում էր սրընթաց անակնկալ ասպատակությունների կազմակերպման մեջ: 1830թ. նա մի շարք ավարական և կումիկական գյուղեր նվաճեց: Իմամաթին կամավոր միացան Ունցուկուլն ու Գումբետը, հպատակեցվեցին անդիյցիները: 1831թ. Ղազի Մուհամմադը կողոպտեց Կիզլյարը, իսկ 1832թ. պաշարեց Դերբենտը: 1832թ. նա մոտեցավ Վլադիկավկազին և պաշարեց Նազրանը, բայց ջախջախվեց կանոնավոր զորքերի կողմից: Առաջին իմամը սպանվեց պայքարում: [1]Ղազի Մուհամմադի փոխանորդ ընտրվեց նրա հայրենակից և զինակից ավարցի Ղամզաթ-բեկը: Որոշ ժամանակ Ղամզաթը պայքարում էր իշխանության համար: Սկզբից նրան աջակցում էր ավարական գյուղերի մի մասը: Սակայն շուտով նրա իշխանության տակ հայտնվեց Լեռնային Դաղստանի և Չեչնիայի նշանակալի հատված: Վերջապես ուլեմների խորհուրդը նրան երկրորդ իմամ հայտարարեց: Ղամզաթ-բեկը շարունակում էր հետևել Ղազի Մուհամմադի մարտավարությանը ռուսական հպատակության գյուղերի և խանությունների հողերը ասպատակելով: Նա ջախջախեց Մեհթուլինական խանի զորքը, բայց պարտություն կրեց Կազիկումուհական խանի, ակուշինցիների, ցուդահարցիների միավորված ուժերից: Ինչպես Ղազի Մուհամմադը, նա նույնպես ոչնչացնում էր բեկերին, և նրանց կարողությունն անցնում էր իմամաթի գանձարան: Այդ միջոցները թույլ տվեցին Ղամզաթ-բեկին արշավանք կազմակերպել Ավարական խանության դեմ:[2]

1834թ. հունիս-հուլիսին նա պաշարեց Հունզահը, տիրեց նրան և անխղճորեն կոտորեց խանական ընտանիքը: Դրանից հետո Ղամզաթ-բեկը սկսեց Ավարական խանության հողերում և Լեռնային Դաղստանի ու Չեչնիայի ”ազատ հասարակություններում” իմամաթի պետական կարգի կազմակերպումը ձեռնարկել: Նրա գործունեությունը շարունակական չեղավ, քանի որ նույն տարում նա սպանվեց: Երրորդ իմամ դարձավ Ղամզաթ-բեկի հայրենակից և հետևորդ, նաղշբանդյան շեյխ Մուհհամեդ Յարաղեի աշակերտ Շամիլը: Այս քաղաքական գործչի և բարեփոխչի կերպարը շատ է առասպելականացված: Նա իր բարեփոխումները անցկացնում էր ամբողջ շրջանով: Նա Դաղստանում և Չեչնիայում ստեղծեց ռազմա-աստվածապետական պետություն` իմամաթը: Իմամի վերածումը կառավարչի սկսել էր դեռևս Ղազի Մուհամմադի օրոք: Իրեն միավորված գյուղերում նա հաճախ թողնում էր նաիբների-տեղակալների: Ղամզաթ բեկն ուներ իր մշտական նաիբները, որոնք ղեկավարում էին որոշակի շրջան: Ավարական խաների ոչնչացումից հետո երկրորդ իմամը սկսեց բացահայտ Ավարիայի ղեկավարի դերը խաղալ:

Իմամաթի ձևավորման ավարտը խմբագրել

Իմամաթի պետական կարգի ձևավորման ընթացքն ավարտվեց Շամիլի օրոք: 50-ական թթ.-ի կեսերին երրորդ իմամը դարձավ շրջանի ինքնիշխան ղեկավարը: Նրա օրոք ավարտվեց իմամաթի պետական կառույցի ձևավորումը: Բուրգի գլխավերևում Շամիլն էր: Որպես իմամ նրան էր պատկանում աշխարհիկ և կրոնական բարձր իշխանությունը: Նա փաստացիորեն ընդունեց խալիֆ տիտղոսը, որը Կովկասի և Մերձավոր արևելքի մուսուլմանների աչքերում նրա իշխանությանը լեգիտիմություն էր տալիս: Խալիֆայության ղեկավարների նման Իմամ Շամիլն իր ձեռքերում էր միավորում անսահմանափակ հոգևոր և աշխարհիկ իշխանություն, բացի դրանից նաև ռազմական, օրենսդրական և դատական իշխանությունը: Իմամին նրա քաղաքական, կրոնական, վարչական, դատական պարտականություններում օգնելու համար 1842թ. Շամիլի մերձավորներից ստեղծվեց խորհուրդը` դիվանը: “Նիզամե Շամիլում”, որն իրենից ներկայացնում է յուրատեսակ օրենսգիրք, շարադրված են նաիբների (Շամիլի փոխանորդների), մուֆտիների և ղադիների պարտականությունների, ուրբաթօրյա աղոթքների անցկացման կարգի և Դաղստանում մուսուլմանական հասարակության մյուս կարևոր խնդիրների մասին: Ղադիների պարտականություների մասին բաժնում նշվում է, որ յուրաքանչյուր մուֆտի և ղադի օրենսգետ պատրաստ լինի իմամի առաջին կանչով զորքի հետ դուրս գալ անհավատների դեմ արշավանքի: Եթե նա ի վիճակի չէ մարտնչել ձեռքերով, ապա թող մարտնչի լեզվով (խրատում է, նախազգուշացնում է, հավատացյալներին մղում է նրան, ինչ աստված խոստացել է մարտնչողներին):

Նաիբների դերը իմամաթում խմբագրել

Նաիբները ռազմա-վարչարարական համակարգի համար թիկունք էին: Նրանք նշանակվում էին իմամի կողմից: Նաիբությունն իր մեջ ներառում էր մեկ “ազատ հասարակություն”, որոշ դեպքերում նաև մի քանիսը: Նաիբների քանակը տարբեր ժամանակներում տարբեր էր 4-ից (1840թ.) մինչև 33-ը (1856թ.): Շամիլի ամենահայտնի նաիբներից էր Ղամզաթ բեկին սպանած Հաջի Մուրատը: Նաիբը պատասխանատվություն էր կրում իր տարածքում, նա պետք է հավաքեր հարկերը, շարիաթական դատարանի վճիռները իրականացներ և դատեր իր ենթականերին Շամիլի ռազմա-վարչարարական օրենքներով: Ավելի ուշ ստեղծվեց մուդիր պաշտոնը, որը իմամի մոտ պատասխանատու էր հարևան նաիբությունների համար: Նաիբից ներքև կանգնած էին դիբիրները կամ մազումները, ովքեր ղեկավարում էին նաիբության ստորաբաժանումները: Նրանց էին ենթարկվում գյուղերի ավագները: Նաիբներին և մուդիրներին վերահսկելու, անկախ նրանց հաշվետվություններից տեղեկություն հավաքելու համար իմամը ուներ մուհտասիբներ, ովքեր ճանապարհորդում էին և Շամիլին տեղեկացնում էին իր տեղակալների գործունեությունների մասին: Այդ տեղեկությունների համաձայն շատ նաիբներ, այդ թվում նաև Հաջի Մուրատը, ազատվեցին նաիբի պաշտոնից:[3] Շամիլը պետության հիմք դարձրեց մուսուլմանական օրենքը` շարիաթը: Դա իրական զենք էր “անհավատների”` ռուսական նվաճողների դեմ պայքարում: Նա մի շարք ռազմա-վարչարարական բարեփոխումներ անցկացրեց: Դրանց նպատակը նախ շարիաթի ամրապնդումն էր, երկրորդը տեղական նորմի` սովորական օրենքի (ադատի) արմատախիլ անելն ու որոշ նորամուծություններ: 1842-1847 թթ. տարբեր հա-սարակական հարցերի շուրջ Շամիլի ընդունած հրահանգները հայտնի են Նիզամ անվան տակ, որոնք հավասարազոր էին օրենսդրությանը: Շամիլի իրավական բարեփոխումը (նիզամ), ինչպես նաև մյուս իրադարձությունները շարունակական պատերազմների պայմաններում չէին կարող հաջորդական և վերջնական լինել: Սոցիալական ոլորտում Շամիլը շարունակեց նախորդ երկու իմամների սկսած խանաբեկական ազնվականության դեմ պայքարը: Նրա օրոք Լեռնային Դաղստանի բեկերի ընտանիքների մեծամասնությունը ֆիզիկապես ոչնչացվեց: Նրանց տիրույթները դարձան իմամաթի պետական սեփականությունը: Շամիլի պետության սոցիալական հենարանը գյուղական համայնքն էր: Մի քանի տարիների ընթացքում նա իրեն ենթարկեցրեց Հյուսիս-արևելյան Կովկասի մի նշանակալի հատված:


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈւՆ

1. Авксентьев А., Ислам на Северном Кавказе. Ставрополь, 1984.

2. Бобровников В. О., Бабич И. Л., Северный Кавказ в составе Российской импе¬рии. Москва, 2007.

3. Гаммер М., Шамиль. Мусульманское сопротивление царизму. Завоевание Чеч¬ни и Дагестана. М., 1998.

4. Невская В. П., Романовский В. А. (ред.), Очерки истории Карачаево-Черкесии. - Карачаево-Черкесский научно-исследовательский институт, Ставропольское книжное издательство, 1967.

5. Покровский Н. Н., Гаджиев В. Г. (ред.), Кавказские войны и имамат Шамиля. - М., 2009.


Ծանոթագրություններ

[1] Бобровников, 2007, с. 113

[2] Бобровников, 2007, с. 117

[3] Покровский Н. Н., Гаджиев В. Г., 2009, с. 250-251