Մասնակից:Shushan0101/Ավազարկղ

Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է, որն ուսումնասիրում է արտադրությոան, բաշխման անդ ապրանքների և ծառայությունների սպառման գործընթացները: Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսական սուբյեկտների հարաբերությունների և նրա վրա, թե ինչպես է աշխատում տնտեսությունը: Միկոտնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության հիմնական տարրերը, որոնք ներառում են տնտեսական սուբյեկտներին և շուկան, նրանց հարաբերությունները և վերջիններիս արդյունքները: Անհատ սուբյեկտները, օրինակ, կարող են ներառել տնային տնտեսություններին, ընկերություններին, գնորդներին և վաճառողներին: Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (ընդհանուր արտադրությունը, սպառումը, խնայողությունները և ներդրումները) և նրան առնչվող խնդիրները, որոնք ներառում են ռեսուրսների անգործությունը (աշխատուժ, կապիտալ և հող), ինֆլյացիան, տնտեսական աճը և պետական քաղաքականությունը, որն ուղղված է այս խնդիրների լուծմանը (դրամավարկային, հարկային և այլ քաղաքականություններ):

Տերմին

խմբագրել

Տնտեսագիտությունը, որպես գիտական ճյուղ 19-րդ դարի վերջերին "քաղաքական տնտեսագիտությունից" վերանվանվել է "տնտեսագիտության" որպես "տնտեսական գիտության" ավելի կարճ անվանում: Այդ ժամանակ այս ուղղությունն ավելի բաց դարձավ խորը ուսումնասիրության համար և մեծացրեց մաթեմատիկայի կիրառումը, որն էլ օգնեց աջակցելու այն որպես գիտություն և քաղաքական գիտություններից, ինչպես նաև այլ սոցիալական գիտություններից առանձին գիտության ճյուղ հանդիսանալու ջանքերին: Տնտեսագիտության վերջնական նպատակն է մարդկանց կյանքի պայմանների բարելավվումը: Տնտեսական վերլուծությունը կարող է կիրառվել ինչպես հասարակությունում, ֆինանսներում, առողջապահությունում, այնպես էլ կառավարությունում: Տնտեսական վերլուծությունը կարող ենք կիրառել նաև հանցագործության, կրթության, իրավունքի, քաղաքականության, կրոնի ոլորտներում սոցիալական ինստիտուտներում, պատերազմում, գիտության մեջ և շրջապատում:

Սահմանում

խմբագրել

Գոյություն ունեն տնտեսագիտության սահմանման ժամանակակից սահմանումներ, որոնցից մի քանիսն արտացոլում են տնտեսագետների շրջանում թեմայի կամ տարբեր տեսակետների զարգացող տեսակետները: Շոտլանդացի փիլիսոփա Ադամ Սմիթը 1776 թվականին իր "Ազգերի հարստության բնույթն ու պատճառները" աշխատության մեջ այն ժամանակ դեռ "քաղաքական տնտեսագիտություն" կոչվող տնտեսագիտության համար սահմանել է.

 Պետական գործչի կամ օրենսդրի գիտության ճյուղ (ապահովման երկակի մակարդակներով) առատ եկամուտ կամ մարդկանց համար գոյատևման միջոց... պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու համար եկամուտ:

Ժան-Բատիստ Սեյը տնտեսագիտության թեման հանրային քաղաքականության կիրառումից առանձնացնելուց հետո, այն սահմանում է որպես հարստության արտադրման, բաշխման և սպառման գիտություն: Ալֆրեդ Մարշալը իր 1890 թվականի "Տնտեսագիտության սկզբունքները" աշխատության մեջ տալիս է մինչ այժմ լայն տարածում գտած սահմանում, որը մեծացնում է ուսումնասիրությոան սահմանները հարստության և հասարակական մակարդակից դեպի միկրոտնտեսագիտության մակարդակ:

 Տնտեսագիտությունը մարդու ամենօրյա գործունեության ուսումնասիրությունն է: Հարց է առաջանում, թե ինչպես է նա ստանում եկամուտն ու օգտագործում այն: Այսպիսով, մի կողմից սա հարստության ուսումնասիրություն է, իսկ մյուս կողմից՝ մարդու ուսումնասիրման մի մաս:

Լ. Ռոբինսը 1932 թվականին մշակեց ենթադրություն այն մասին ինչն անվանվում է ՞ թեմայի ներկայումսամենատարածված սահմանումը՞ Տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց վարքը որպես նպատակների և այլընտրանքային կիրառություն ունեցող սուղ միջոցների փոխկապվածություն: