Սկոլիոզհիվանդություն է, որը բնութագրվում է դիմային հարթությունում ողնաշարի ուռուցիկ կորությամբ, որը զուգորդվում է ողերի ոլորմամբ:

Բնութագիր խմբագրել

Սկոլիոզի հիմնական առանձնահատկությունը ոլորման առկայությունն է:Ոլորումը ուղղահայաց առանցքի շուրջ ողերի խախտումն է, որը ուղեկցվում է դրանց առանձին մասերի աղավաղմամբ և հարակից ողերի տեղահանմամբ աճի ողջ ընթացքում։Ուռուցիկ կորության վերին հատվածում ողի փշաձև ելունը թեքվում է դեպի դուրս, իսկ ներքևի հատվածում՝ դեպի ներս: Սկոլիոզի գոգավոր հատվածում մկանները և ջլերը կարճացած են, ուռուցիկ հատվածում՝ ձգված: Ձգված մկանները զգալիորեն թույլ են, քան կարճացածները: Կողոսկրերը թեքված են, կրծոսկրը տեղահանված է և թեքված է դեպի դուրս: Կրծքավանդակը առավել դեֆորմացվում է կրծքային ողերի հատվածում, կողոսկրերի տեղահանումը հանգեցնում է վերջինիս ձևի փոփոխությանը: Ուռուցիկ հատվածում կողոսկրերը թեք են, կողերի միջև բացը լայնացած է: Իսկ գոգավոր հատվածում կողոսկրերը իրար մոտ են գտնվում: Շեղբերը տարբեր բարձրության վրա են, սկոլիոզի դեպքում շեղբերը նույնպես ունեն ոլորում: Այս կառուցվածքային փոփոխությունները հանգեցնում են սրտանոթային և շնչառական համակարգերի, աղեստամոքսային տրակտի և օրգանիզմի այլ համակարգերի աշխատանքների խախտումներին:Սկոլիոզի պաթոգենետիկ դասակարգումը հիմնված է ողնաշարի դեֆորմացման զարգացումը սահմանող առաջատար գործոնի տեղաբաշխման վրա:

Սկոլիոզի հիմնական խմբեր խմբագրել

Ընդունված է տարբերակել սկոլիոզի 3 խմբեր՝ դիսկոգենիկ, ստատիստիկ,նյարդամկանային։ Դիսկոգենիկ սկոլիոզ: Զարգանում է դիսպլաստիկ համախտանիշի հիման վրա: Այս դեպքում նյութափոխանակության խանգարումները կապակցող հյուսվածքում հանգեցնում են ողնաշարի կառուվվածքի փոփոխության, ինչի հետևանքով թուլանում է միջողային սկավառակը և ողերի մարմինների միջև կապը: Տեղի է ունենում ողնաշարի կորություն և դիսկի տեղաշարժում: Միևնույն ժամանակ տեղաշարժվում է պուլպայի կորզը՝ տեղավորվելով ոչ թե կենտրոնում, ինչպես միշտ, այլ կորի ուռուցիկ կողմին մոտ: Դա հանգեցնում է ողերի առաջնային թեքում, որը առաջացնում է մարմնի մկանների ու կապերի լարվածություն և համգեցնում է երկրորդային կորերի՝ սկոլիոզի զարգացմանը: Այսպիսով, դիսկոգենիկ սկոլիոզը բնութագրվում է ողերի և միջողային սկավառակների պլազմայի խախտումով,որը արտահայտվում է պուլպայի կորզի կենտրոբական հատվածում: Ստատիստիկ (գրավիտացիոն) սկոլիոզ: Այսպես ընդունված է կոչել սկոլիոզը, որի զարգացման առաջնային պատճառ է հանդիսանում ստատիստիկ ֆակտորի՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբեռնվածության առկայությունը, որը պայմանավորված է մարմնի բնածին կամ ձեռքբերովի անհամաչափություններով (օրինակ՝ ստորին վերջույթների անհամաչափություն, կոնքազդրային հոդի պաթոլոգիա): Այսպիսով, սկոլիոզի զարգացմանը տանող անմիջական պատճառ է հանդիսանում մարմնի ծանրության ընդհանուր կենտրոնի տեղաշարժումը դեպի ողնաշարի ուղղահայաց առանցք: Նյարդամկանային սկոլիոզ: Զարգանում է կեցվածքի ձևավորմանը մասնակցող մկանների ասիմետրիկ թուլացման կամ դրանց ֆունկցիոնալ անբավարարվածության հետևանքով:Սկոլիոզի ձևաբանական դասակարգումը հիմնված է ողնաշարի կորության ֆունկցիոնալ և կառուցվածքային բաղադրիչների բնութագրման հիման վրա՝ կախված սկոլիոզի էթիոպաթոգենետիկ տեսակից, հիվանդության տևողությունից, հիվանդի տարիքից: Ողնաշարի կորության կառուցվաշքային բաղադրիչըներկայացված է ողերի սեպ աղավաղմամբ և ոլորումով, աղավաղման օրգանական ամրապնդման տարրերով և այլն: Սկոլիոզի բուժումը երկարաժամկետ գործընրաց է, որը տևում է ողնաշարի աճի ողջ ընթացքում՝ բնութագրվելով աղավաղման ոչ միայն ֆունկցիոնալ, այլ նաև կառուցվածքային բաղադրիչների կրճատումով՝կորության ձևով և բարդության աստիճանով սկոլիոզները բաժանվում են 2 խմբերի՝պարզ և բարդ:


Սկոլիոզի առաջացման աստիճաններ'

I աստիճան. բնութագրվում է կորության պարզ աղեղով; այս դեպքում ողնաշարը նմանվում է «C» տառի. Կոբբի անկյունը կանգնած դիրքում 10° է, մեջքի վրա պառկած դիրքում՝ 0°-ին է մոտ: Նկատվում են ողերի ոլորում՝ փշաձև ելունների՝ մեջտեղի գծից փոքր շեղման տեսքով, և արմատաների կամարների անհամաչափություն: Երեխան ընդունակ է կամայնականորեն ուղղել ողնաշարը: Գլուխը մի փոքր իջեցրած է; ուսերը ներս ընկաց են, սկոլիոզի կողմում ուսի վերին հատվածը ավելի բարձր է, շեղբերը ետ են մնում կրծքավանդակից; նկատվում է իրանի եռանկյունիների(ազատ կախված ձեռքի և մարմնի միջև տարածություն) անհամաճափություն:

II աստիճան. I-ից տարբերվում է կորության կոմպենսատոր աղեղի առկայությամբ, ինչի հետևանքով ողնաշարը ստանում է«S»տառի տեսք: Մարմնի մասերի անհամաչափությունը ավելի առտահայտիչ է դառնում; առաջանում է մարմնի՝ դեպի կողք չնչին թեքում: Հորիզոնական դիրքի անցնելու կամ ակտիվ ձգվելու դեպքում կորության լիարժեք վերականգման հասնել հնարավոր չէ (երեխան արդեն չի կարող լիովին ուղղել ողնաշարը): Նկատվում են ողերի արտահայտված ոլորում և չնչին դեֆորմացում: Կոբբի անկյունը կազմում է 10 - 25°: Կողոսկրերը ուռուցիկ են; հստակ արտահայտվում են մկանային ակը, ուսային և կոնքային գոտիների թեք դիրքերը; կոնքերը սկոլիոզի կողմում իջեցված են:

III աստիճան. ողնաշարը ունենում է կորության 2-ից ոչ պակաս աղեղներ: Մեծանում է մարմնի մասերի անհամաչափությունը, կտրուկ դեֆորմացվում է կրծքավանդակը; ողնաշարի կորության աղեղի ուռուցիկ կողմի վրա ձևավորվում է ետին կողոսկրա-ողնուղեղային կուզ: Որպես կանոն, կորության գոգավոր կողմի վրա կտրուկ «ընկղմվում» են մկանները, կողոսկրային աղեղը մոտենում է ենթաողնաշարային ոսկորի կատարին: Սագիտալ հարթությունում նկատվում է կրծքային կիֆոզի և կողային լորդոզի բարձրացում: Կոբբի անկյունը կանգնած դիրքում 25 - 40° է: Նկատվում են նաև ողերի և միջողային սկավառակների արտահայտված ոլորում և դեֆորմացում


IV աստիճան. ողնաշարի և կրծքավանդակի դեֆորմացումը դառնում է շատ պարզ արտահայտված և ֆիքսված: Հիվանդների մոտ ցայտուն արտահայտված են նաև առջևի և հետևի կողային կուզերը, ազդրերի և կրծքավանդակի դեֆորմացումը. Կոբբի անկյունը կանգնած դիրքում 40° - ից ավել է, պառկած դիրքում՝ գրեթե անփոփոխ է: Սկոլիոտիկ հիվանդություններով տառապող երեխաների բուժումը և վերականգնումը բարդ գործընթաց են: Սկոլիոզի բուժման համապարփակ ծրագիրը ներառում է ուղղիչ վարժություններ, բուժական մերսում, բուժական լող, օրթոպեդիկ ուղղման մեթոդներ, մանուալ թերապիա (ըստ դեղատոմսի): I-III աստիճանի սկոլիոզների դեպքում իրականացնում են կոնսերվատիվ բուժու, IV աստիճանի սկոլիոզի դեպքում` օպերատիվ: Սակայն, եթե կոնսերվատիվ բուժումը արդյունավետ չէ, և սկոլիոզը արագ զարգանում է, ապա դիմում են վիրաբուժական մեթոդների`ողնաշարի անկիլոզ կամ մետաղական սողանների օգտագործում :

Արտաքին հղումներ խմբագրել

  • Епифанов В.А.,«Лечебная физическая культура и спортивная медицина»,1999:
  • Попов,Лечебная физическая культура, «Академия», 2004։