Մասնակից:SAMVEL BABAYAN/ավազարկղ

Թուրքիան և թուրք ազգը միշտ էլ իրենց վրա կենտրոնացրել են հնագետների, պատմաբանների և ազգագրագետների ուշադրությունը: Դա պատահական չէ և բխում է թուրք ժողովրդի ծագման, զարգացման և անցած պատմական ուղղու առանձնահատկություններից: Ոչ պակաս կարևորություն ունի նաև պատմաաշխարհագրական այն միջավայրը, որտեղ իրենց պատմությունը կերտել և հաստատվել են թուրքերը: Փոքր Ասիան, հանդիսանալով թուրք ազգի համար որպես պատմական հայրենիք, դարձավ այն տարածքը, որտեղ քոչվոր թյուրքերը, անցնելով նստակեցության և շփման մեջ մտնելով տեղի նստակյաց բնակչության հետ, ասիմիլացիայի ենթարկեցին նրանց մի մասին և իրենք էլ ասիմիլացվեցին նրանց կողմից թե° տնտեսական և թե° մշակութային առումներով:

Փոքր Ասիան, գտնվելով Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին, հնուց ի վեր դարձել է անտիկ քաղաքակրթությունների ձևավորման, եվրոպական, ասիական և աֆրիկյան քաղաքակրթությունների ու մշակույթների հանդիպման ու միաձուլման խաչմերուկ: Այստեղ են միմյանց հանդիպել հին պարսկական և հունական քաղաքակրթությունները, սինթեզվել են հելլենիստական և բյուզանդական մշակույթները: Եվ այս բոլորն իրենց խորը ազդեցությունն են թողել թուրքական մշակույթի ձևավորման վրա: Պատմական իրադարձությունները, այս տարածքում մշտապես տեղի ունեցող էթնիկական տեղաշարժերը, գործընթացները, տեղական բնակչության հետ շփումը, արաբաբյուզանդական մշակույթիի տարածումը, տարբեր հինավուրց ազգերի մշակույթային ավանդույթների ժառանգումը և այլ հանգամանքներ ձևավորեցին թուրք ազգի բարդ էթնիկական պատկերը:

Գալով Փոքր Ասիա, թուրքական մշակույթն այստեղ հանդիպելով տեղի բնակչության մշակութային համակարգին, աստիճանաբար ընկնելով արևմտյան քաղաքակրթության ազդեցության տակ, ձեռք բերեց նոր առանձնահատկություններ:

Թուրքական մշակույթը մեծ հետաքրքրություն սկսեց առաջացնել հատկապես 19-րդ դարի 60-70-ական թվականներին: Հենց այդ ժամանակ էլ եվրոպական մշակույթըª հատկապես ֆրանսիականը, ուժեղ ազդեցություն ունեցավ թուրքական վերին շրջանների վրա: Սակայն թուրքական մշակույթի ձևավորման ու կայացման կարևոր բաղադրամասը եղել և մինչ օրս էլ շարունակում է մնալ մահմեդական կրոնըª իսլամը: (Ծանոթություն. իսլամըª մահմեդականություն, առաջացել է արաբական թերակղզում 7-րդ դարում: Հետագա երկու դարերի ընթացքում Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում կատարած արաբական զավթումների հետևանքով այն լայն տարածում է գտել տարբեր ժողովուրդների մոտ: Իսլամը դասվում է մոնոթեիստական կրոնների թվին: Իսլամի դավանանքն իր արտահայտությունն է գտել մահմեդական խոստովանության հետևյալ բանաձևում. §Ալլահից բացի այլ Աստված չկա և Մուհհամեդը Ալլահի միակ առաքյալն է¦):

Եվ հիմա, չնայած Թուրքիայում արևմտյան քաղաքակրթության ուժեղ ազդեցությանը, այնուամենայնիվ այն կարողանում է իր դերը պահպանել հատկապես գաղափարախոսության և մշակույթի դաշտում:

Թուրքերի մոտ մահմեդական ավանդույթները կարևորվում են նրանով, որ իսլամը, որպես կրոնափիլիսոփայական և հոգևոր արժեքների մի կուռ համակարգ, կարգավորում է անգամ ամենամանր կենցաղային հարցերը:

Իսլամն իր գործուն ազդեցությունն ունի նաև մահմեդական թուրքի նիստուկացի և մշակութային պահանջմունքների վրա: Կյանքի բոլոր բնագավառների վրա իսլամիª նման ուժեղ ազդեցությունը ժամանակի ընթացքում մահմեդական շատ ժողովուրդների մոտ բերեց մշակութային մեկուսացվածության և զարգացման դինամիկայի դադարեցման: Որոշ գիտնականների կարծիքով (Ու. Խեյդ) մահմեդական ժողովուրդներից միայն թուրքերին է հաջողվել դուրս գալ այդ մեկուսացվածությունից:

Ես այս տեսակետին համակարծիք եմ մասսամբ, որովհետև դիտարկումները ցույց են տալիս, որ արևմուտքից եկող մշակութային արժեքների ազդեցությունը իր վրա կրում է հիմնականում կառավարող էլիտան և քաղաքային բնակչության մի մասը: Այլ է պատկերը գյուղական բնակչության մոտ, որտեղ մահմեդական ավանդույթները մարդկանց արժեքային համակարգում համարվում են առաջնային: 19-20-րդ դարերում, երբ եվրոպական մշակույթի ներթափանցումը Թուրքիա մեծ չափեր էր ընդունել, եղան իսլամը լիբերալականացնելու փորձեր, ինչը սակայն մատնվեց անհաջողության:

20-րդ դարի 20-30-ական թվականներին քեմալական վերնախավը փորձեր էր կատարում թուլացնել իսլամիª Թուրքիայի մշակութային կյանքի վրա ունեցած ազդեցությունը: Ի դեպ քեմալական կառավարության վարած մշակութային քաղաքականությունը աչքի էր ընկնում արտահայտված արևմտական կողմնորոշմամբ: Այս ամենը հանդիպում է ներքիին դժվարությունների, մասնավորապեսª թուրք հոգևորականության դիմադրությանը: Այնուամենայնիվ պետք է ֆիքսել, որ այս բնագավառում Թուրքիային հաջողվեց առաջ անցնել Իրանից, Աֆղանստանից և մյուս մահմեդական երկրներից:

Եվ անգամ այս հարթության մեջ իսլամը, պահպանելով իր հեգեմոն դիրքը թուրքական հասարակության կյանքում, որպես հոգևոր և մշակութային արժեքների մի ամբողջական համակարգ, կարողացավ դիմակայել արևմտյան նորմերին: Վերևից կատարվող ռևֆորմերը հասարակության լայն զանգվածների կողմից միանշանակ չընդունվեց: Վերջինիս գերակշռող մասը, չունենալով գրագիտության համապատասխան մակարդակ, չէր կարող հրաժարվել իսլամով կարգավորվող մշակութային կողմնորոշումից:

60-70 ական թվականներին արդեն Թուրքիան իր արտաքին տնտեսական քաղաքականությամբ կողմնորոշվեց դեպի արևմտյան երկրներª նկատելիորեն ամրապնդելով նաև իր մշակութային հարաբերությունները մահմեդական այն երկրների հետ, որոնց կյանքում իսլամն ուներ մշակութային և սոցիալական մեծ ազդեցություն:

Վերը նշված խնդիրներից առաջինը կուզեի կանգ առնել թուրք ազգի հոգեբանության, ազգային բնավորության և ազգային առանձնահատկությունների վրա: Թուրքական ոգին արևմտյան հոգեբանները մի տեսակ հանելուկային են համարում: Թուրքական հասարակությունը լի է սոցիալական տարբեր հակասություններով: Կյանքի, գաղափարախոսության, գործունեության, սովորույթների պահպանման վերաբերյալ պատկերացումները թուրքական հասարակության տարբեր շերտերի մոտ տարբեր ձևերով են ընկալվում ու դրսևորվում: Թուրքական հոգեբանության մեջ վառ արտահայտված գծերից են ազգային ինքնագիտակցության և հյուրասիրության բարձր զգացումները: Այս հարթության մեջ նույնպես կրոնն ունի իր առանձնահատուկ տեղը: Իսլամը բոլոր անհավատներին համարում է գյավուր և դասում երկրորդ կարգի մարդկանց շարքին:

Շատ թուրքերի մոտ հպարտության, նամուսի գաղափարը դեռևս պահպանել է իր հեգեմոն դիրքը մյուս գաղափարների շարքում: Իսլամի դոգմաներով պայմանավորված թուրքական բնավորության նման խառնվածքը ավելի խորը արմատավորել է մեծահասակ սերունդների գիտակցության և սովորույթների մեջ: Իսլամը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդում է ֆաթալիզմի (ճակատագրապաշտության) գաղափարը: §Ինչ գրված է մարդու ճակատին, դա չես կարող փոխել¦:

Թուրք ազգի սոցիոնորմատիվ մշակույթում առաջնային դեր է խաղում նաև նրանց էթնոէթիկային վերաբերվող հարցերի պարզաբանումը: Վերջինս կարգավորում է համայնքային, ազգակցական և դրացիական հարաբերությունները: Թուրք էթնոսի ազգային էթիկայի ուսումննասիրությունը, անմիջականորեն կապված լինելով նրանց հոգևոր մշակույթին և կենցաղին ավելի տեսանելի է դարձնում այդ ազգի էթնիկական յուրահատկությունները:

Ժամանակակից թուրք էթնոսի էթիկան պայմանավորված է 3 հիմնական գործոններովª սեռ, տարիք, սոցիալական դիրք: Այս գործոնները բխում են պատմականորեն ձևավորված հիերարխիկ հարաբերություններից: Թուրքական հասարակության տարբեր շերտերում այնպիսի երևույթները, ինչպիսիք են մարդկանց հետ շփումը, առօրյա նիստուկացը, սեփական էմոցիաների արտահայտումը և այլն, հանդես են գալիս տարբեր դրսևորումներով: Չնայած վերջին տասնամյակներում Թուրքիայում տեղի են ունենում դեպի կապիտալիզմ տանող սոցիալական շարժումներ, և Թուրքիան անցել է այսպես կոչված զարգացող երկրների շարքը, այնուամենայնիվ երկրի սոցիալական կառուցվածքը հիմնականում շարունակում է պահպանել իր նախկին տեսքը:

Ազգային մենթալիտետն առավել ցայտուն դրսևորվում է գյուղական համայնքներում: Այստեղ, որպես կանոն, գյուղացին կատարում է մի քանի սոցիալական դերեր, որով էլ պայմանավորված է նրա հաղորդակցության և ամենօրյա շփումների շրջանակը:

Ներհամայնքային հարաբերություններում կարևորվում են նաև հարևանների և համագյուղացիների հետ փոխհարաբերությունները:

Թուրքական սոցիալական հարաբերություններում ազգակցական կապերը նույնպես իրենց վրա կրում են իսլամի ազդեցությունը:

Քանի որ ազգային ավանդույթները գյուղական բնակավայրերում ավելի լավ են պահպանված, ապա թուրք ազգի էթնոգենետիկական վերլուծության համար մեզ արժեքավոր նյութ է տալիս հենց գյուղացիական մշակույթն ու կենցաղը: Վերջինս աչքի է ընկնում սնապաշտական մի շարք սովորույթներով: Սնապաշտական սովորույթներով են կարգավորվում նաև էթիկայի մի շարք կանոններ:

Թուրք ժողովրդի լայն շերտերի մոտ մինչ օրս պահպանվում է գուշակություններ անելու սովորույթը: Այս սովորույթը Թուրքիայում այնքան տարածված և ընդունված է, որ անգամ արտասահմանյան ընկերությունները հետևում են դրան:

Թուրքերի սոցիոնորմատիվ մշակույթի առանցքային բաղկացուցիչ է թուրքական հյուրասիրությունը, որը կատարվում է որոշ ազգային սովորույթների ուղեկցությամբ:

Իրենից առանձին հետաքրքրություն է ներկայացնում նաև թուրքերի ծիսակարգի և հավատալիքների համակարգը:

Թուրքիայի բնակչության մեծ մասի մոտ առկա անգրագիտության բարձր մակարդակը նպաստավոր պայմաններ է ստեղծում երկրում կրոնի և սնապաշտության բարգավաճման համար:

Այսպես, դարերի ընթացքում իր վրա կրելով Ղուրանի և Շարիաթի, ինչպես նաև զանազան միջավայրերի ազդեցությունը թուրք ժողովրդի մոտ մահմեդականությունը դարձել է ոչ միայն պարզապես կրոն, այլև կյանքի ձև, իմաստ և դասավորություն: Իսլամն իր գաղափարները տարածել է թուրք ժողովրդի սոցիոնորմատիվ մշակույթումª իրեն կապելով մարդու կյանքում կատարվող կարևոր գործոնները և Աստծո գաղափարին գամելով անգամ ամենամանր հասարակական հարաբերությունները:

Թուրք ժողովրդի սոցիոնորմատիվ մշակույթի ուսումնասիրությունը ունի պատմաազգագրական շատ մեծ նշանակություն և կարևոր գործոն է հանդիսանում մեր հարևաններն ճանաչելու համար: