Մասնակից:Rudolf Apitsaryan/Ավազարկղ
Միջնադարյան տեխնիկա
խմբագրելՄիջնադարյան տեխնիկան բնութագրում է մարդկության տեխնոլոգիական մակարդակը Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախօրյակին:
Չնայած Միջնադարի վատ համբավին, որպես լճացման և ճգնաժամի դարաշրջանի, բայց և այնպես հենց այդ շրջանում է կատարելագործվել ջրային տրանսպորտը (կարակկա), որը թույլ է տվել կատարել շուրջերկրյա նավարկություններ: Հեռավոր նավարկությունները հնարավոր դարձան կողմնորոշիչ սարքերի՝ աստրոլաբի և կողմնացույցի շնորհիվ: Ժամանակը որոշելու համար X դարից սկսած սկսում են օգտագործել մեխանիկական ժամացույցներ, որոնք տեղադրվում էին եվրոպական քաղաքների ռատուշաների աշտարակների վրա [1]: Ռոջեր Բեկոնը հայտնագործում է ակնոցը (XIII դ.): Զարգանում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները. հայտնվում է թուղթը, որի վրա թանաքի և փետուրների օգնությամբ գրվում էին նշաններ:
Գոթական տաճարները բարձրությամբ գերազանցեցին Հին Եգիպտոսի բուրգերին:Քեոփսի բուրգն ուներ 46 մետր բարձրություն և համարվում էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, սակայն XIV դարի սկզբին կառուցված Լինկոլնի տաճարը գերազանցեց Քեոփսի բուրգին 15 մետրով: Լայն տարածում են գտնում ինչպես ջրաղացները, այնպես էլ հողմաղացները: Եթե ջրաղացը հայտնի էր դեռ Վիտրուվիոսին, ապա հողմաղացները հայտնվել են Իրանում VII դարում: Եթե սկզբում աղացները օգտագործվում էին հացահատիկն աղալու համար, ապա հետագայում պտտվող լիսեռը սկսեցին կիրառել մանուֆակտուրային արտադրության տարբեր տեսակներում, այդ թվում և մահուդի արտադրության, հանքաքարի մանրացման, թղթի պատրաստման, փայտի սղոցման կամ դարբնոցների հնոցները[2] շարժման մեջ դնելու համար: Կատարելագործվում է ագրոտեխնիկան հայտնվում են անվավոր գութանը[3] և լուծը (IX դ,): Անտիկ անվակառքերին փոխարինելու է գալիս միջնադարյան հեծելազորը, որն անհնար էր առանց խթանի գյուտի:.
XIV-XV դարերում հայտնվում են հողափոր մեքենան, ամբարձիչը:
Միջնադարում ծնվում է հրազենը: Նոր բարձրունքների է հասնում մետաղամշակությունը: Տարածում են ստանում պողպատե երկար սրերը (Դամասկոսյան պողպատ): Միջնադարի վերջին մետալուրգիական վառարանին փոխարինում է դոմնային վառարանը (XIV դ.), որը թույլ տվեց հասնել 1200 С աստիճան ջերմության և հալել չուգուն,ինչն անհրաժեշտ էր թնդանոթների և նրանց արկերի ձուլման համար: