'Գիշատիչ բույսեր

Ամենևին էլ զարմանալի չէ, որ միջատները տերև են ուտում: Բայց պարզվում է, որ տերևն ինքն էլ կարող է ճանկել և թչնչացնել մժեղին: Եթե չէք հավատում, եկեք գնանք մօտակա ճահիճը:
Ահա մամուռների մեջ նշմարվում է փոքր,կարմրավուն մի բույս: Դա ցողիկն է` որսորդ բույսը:
Ցողիկի տերևները մեծ չեն, բայց անսովոր են: Եթե խոշորացույցով նայեք, կտեսնեք, որ ամեն մի տերևիկ ամբողյովին պատած է կարմրավուն մազմզուկնորով:Սրանց ծայրին մաքուր ցողի նման փայլ-
փըլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
Ահա մոծակը նստեց ցօղիկի տերևին, իսկ այնտեղ ոչ տե զովասուն ցող է, այլ թանձր ու կպչուն լորձ, որն ամուր պահում է մոծակին:Տերևի մազմզուկները սկսում են տեքվել դեպի մոծակը և հպվում նրան` արտադրելով այրեղ հյութ: Նրա ազդեցությամբ մեկ-երկու օրից մոծակը լուծվում է և ներ

ծվում տերևի մեջ: Հիմա արդեն տերևիկը չոր է: Քամին նրա վրայից քշում տանում է մոծակի հետքերը:

Շուտով ցողիկի տերևին նորից է փայլում <<ցողը>>` նոր որս է սկսվում: Ճահճահողն աղքատ սննդանյութերով, և ցեղիկն էլ ահա հարմարվել է այդ կերպ <<լրացուցիչ սնունդ>> հայթայթելուն:
Արևելադարձային տաք երկրներում աճում է մեկ այլ հետաքրքիր գիշատիչ բույս, ցնցղենին (սափորատունկը):