Ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: 1945 թ. օգոստոսին ԱՄՆ-ի զինուժերը երկու ատոմային ռումբ նետեցին Ճապոնական Հիրոսիմա (6-իին) և Նագասակի (9-ին) քաղաքների վրա:Քաղաքները հիմնովին ավերեվեցին,իսկ մարդիկ զնագվածաբար ոչնչացան հրի ու մեծաքանակ ավերածությունների հետևանքով:Բայց ամենից սարսափելին երևան եկավ հետո՝ ամիսներ ու տարիներ անց:Ողջ մնացածները մահանում էին ճառագայթային հիվանդությունից,նորածինների մեծ մասը ծնվում էին սարսափելի բնական արատներով:Եվ այդ ամենը շարունակվում է մինչև այսօր:Պարզվեց,որ ռադիոակտիվ ճառագայթման հետևանքով քայքայվում են կենդանի հյուսվածքները,արյունը կորցնում է կենսաբանական հատկությունները,և, որ ամենավատն է, օրգանիզմում փոփոխության է ենթարկվում գեների ժառանգական կոդը,որի հետևանքով սերունդների մոտ աննորմալ մուտացիաներ են ի հայտ գալիս:Դրա պատճառով ծնվում են բազմաթիվ թերություններով սերունդներով,խաթարվում է օրգանիզմի նորմալ զարգացումը: Երկրագնդի ողջ մարդկությունը պայքարում է ատոմային պատերազմի դեմ,հատկապես Չեռնոբիլի ատոմակայանի ողբերգական վթարից հետո,որի հետեվանքներն ակնհայտորեն ապացուցեցին,որ ատոմի միջուկում թաքնված էներգիայի հետ կատակել չի կարելի:Դրա համար տարեցտարի մշակվում են մադկանց բուժման նորանոր մեթոդներ,կատարելագուրծվում են ատոմային ռեակտորների և ատոմակայանների անվտանգ շահագործման եղանկները,մադու պաշտպանվածությունը: