Կաղապար:Անձի Այրեն Բարքլի (անգլ.՝ Iran Barkley; մայիսի 5 1960)` ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ միջին քաշային կատեգորիանորեւմ[1]։ Աշխարհի չեմպիոն միջին, երկրորդ միջին և կիսածանր քաշային կատեգորիաներում։

Պրոֆեսիոնալ կարիերա

խմբագրել

Առաջին մրցամարտը տեղի է ունեցել 1982 թվականի դեկտեմերին[2]։ Կարիերայի մեկնարկը անհաջող է սկսել՝ առաջին երեք մենամարտերում պարտություն կրելով[3]։

Չեմպիոնական մենամարտը ընդդեմ Շումբու Կալամբայի

խմբագրել

1987 թվականի հոկտեմբերին Այրենը ռինգ դուրս եկավ WBA վարկածով միջին քաշային կատեգորիայում թափուր աշխարհի չեմպիոնի կոչման համար՝ ընդդեմ Շումբու Կալամբայի։ Բարքլին պարտվեց միավորներով[4]։

Թոմաս Հիրնսի դեմ առաջին մենամարտը

խմբագրել

1988 թվականի հունիսին Բարքլին ռինգ դուրս եկավ ընդդեմ միջին քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Թամաս Հիրնսի դեմ։ Բարքլին անսպասելորեն երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց հակառակորդին։ «The Ring» ամսագրի վարկածով մենամարտը ստացավ «տարվա ափսեթ» կարգավիճակը[5]։

Ռոբերտ Դյուրանի հետ մենամարտը

խմբագրել

1989 թվականի փետրվարին Բարքլին պաշտպանեց իր տիտղոսը ընդդեմ Ռոբերտ Դուրիանի։ Դուրանը, որը մինչ այդ ենթարկվել էր նոկաուտի Հիրնսի հետ մենամարտում, չէր համարվում ֆավորիտ այդ մենամարտում։ Այնուամենայնիվ Դուրանը առաջարկեց բաց մենամարտ և հաղթեց դատավորների տարաձայն որոշումներով։ Մենամարտը ստացավ «տարվա մենամարտը» կարգավիճակը ըստ «The Ring» վարկածի[6]։

Մայքլ Նաննի հետ չեմպիոնական մենամարտը

խմբագրել

1989 թվականի օգոստոսին Բարքլին հանդիպեց IBF վարկածով միջին քածային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Մայքլ Նաննի հետ։ Մենամարտի արդյունքում Նաննև հաղթեց մրցավարական կազմի որուշումով։

Նայջել Բեննի դեմ մենամարտը

խմբագրել

1990 թվականի օգոստոսին Բարքլին մենամարտի դուրս եկավ ընդդեմ WBO վարկածով միջին քածային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Նայջել Բեննի։ Բեննը Բարքլիին նոկաուտի ենթարկեց առաջին մենամարտում։ Այդ մենամարտից հետո Բարքլին բարձրացավ երկրորդ քաշային կատեգորիա[7]։

Երկրորդ միջին քաշային կատեգորիա

խմբագրել

Դարրին Վան Հորնի դեմ մենամարտը

խմբագրել

1991 թվականի հունվարին Բարքլին նոկաուտի ենթարկեց IBF վարկածով աշխարհի չեմպիոն Դարրին Վան Հորնին, ինչից հետո նա բարձրացավ կիսածանր քաշային կատեգորիա։

Կիսածանր քաշային կատեգորիա

խմբագրել

Թոմաս Հիրնսոնի դեմ երկրորդ մենամարտը

խմբագրել

1992 թվականի մարտին Բարքլին կրկին հանդիպեց Թոմաս Հիրնսի դեմ, որը համարվում էր WBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Բարքլին հաղթեց մրցավարական կազմի որոշումներով, ինչից հետո վերադարձավ երկրորդ միջին քաշային կատեգորիա։ Բարքլին միակ բռնքամարտիկն է, որը կրկնակի անգամ հաղթանակ է տարել Հիրնսին։

Ջեյս Թոնի դեմ մենամարտը

խմբագրել

1993 թվականի փետրվարին Բարքլին ռինգ դուրս եկավ ընդդեմ Ջեյմս Թոնի։ Թոնին ջախջախեց հակառակորդին։ Բարքլին տասներորդ ռաունդին հաջորդող ընդմիջման ժամանակ հրաժարվեց մենամարտը շարունակելուց։ Այս մենամարտից հետ Բարքլին կրկին բարձրացավ կիսամիջին քաշային կատեգորիա։

Հենրի Մասկեյի դեմ մենամարտը

խմբագրել

1994 թվականի հոկտեմբերին Բարքլին պարտվեց գերմանացի աշխարհի չեմպիոն Հենրի Մասկեյին։

Առաջին ծանր քաշային կատեգորիա

խմբագրել

1990-ական թվականների կեսերին Բարքլին բարձրացավ առաջին ծանրաքաշային կատեգորիա։

Ծանրաքաշային կատեգորիա

խմբագրել

Ջերրի Կուտզեյի դեմ մենամարտը

խմբագրել

1997 թվականին Բարքլին կարողացավ նոկաուտի ենթարկել ծանրաքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Ջորրի Կուտզեին։

Թրեվոր Բերբիկի հետ մենամարտը

խմբագրել

1999 թվականի հունիսին Բարքլին պարտվեց ծանրաքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Թրեվոր Բերբիկին։

Կարիերայի ավարտին Բարքլին նախորդող վեց մենամարտերում անընդմեջ պարտություն է տարել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Iran Barkley: For Better Or Worse "A Glass Half Full Type of Guy"
  2. Boxing 101, "Roberto Duran vs. Iran Barkley: VHS Classic Rewind", April 17, 2012
  3. «News». Fight Beat. Վերցված է 2011-09-27-ին.
  4. Boxing 101, "Ring 10 Veterans Boxing Foundation: A Beta Bomb of Brotherhood, Part 2 - Champions in Need", June 27, 2012
  5. «Former champion boxer Iran Barkley gets some help off the ropes, out of homelessness from nonprofit». Nydailynews.com. 2011-04-16. Վերցված է 2011-09-27-ին.
  6. «Iran Barkley». Njboxinghof.org. Վերցված է 2011-09-27-ին.
  7. «The hardest word in the hardest sport. Retirement. | BoxRecNews». News.boxrec.com. 2011-05-20. Վերցված է 2011-09-27-ին.