Կոնստանտին Բորիսովիչ Ցզյու (անգլ.՝ Kostya Tszyu, սեպտեմբերի, 19 1969, Սեռով ) սովետական, ռուսական, ավստրալական բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1989, 1991) և սիրողական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (1991), պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (WBC/WBA/IBF վարկածներով): ԽՍՀՄ-ի արժանի վարպետ (1991):

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 19 ին Սվերդլովսկի մարզի Սեռովե քաղաքում: Հայրը` Ցզյու Բորիս Տիմոֆեեյեվիչը, աշխատում էր մետալուրգիական գործարանում, իսկ մայրը՝ Ցզյու Վալենտինա Վլադիմիրովնան, բուժքույր էր: Տասը տարեկան հասակում հայրը նրան տարավ բռնցքամարտի պարապմունքների: Ցզյու ազգանունը նրան հասել է նախապապից, որը Ռուսաստան գաղթած կորեացի էր:

1972 թվականին՝ իր ծննդյան օրը, նա ամուսնացել է Նատալյա Լեոնիդովնա Ցզյուի հետ: 2013 թվականի դեկտեմբերի երեքին զույգը բաժանվել է:

2015 թվականի փետրվարի 28-ին ամուսնացել է երեսունչորսամյա Տատիանա Ավերինայի հետ: 2015 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Վլադիմիրը: 2016 թվականի նոյեմբերի վեցին ծնվեց զույգի երկրորդ երեխան՝ Վիկտորյան:

Կրթությունը

խմբագրել

1986 թվականին ընդունվել է Սվերդլովսկի ճարտարագիտական մանկավարժական համալսարան: Բարեհաջող հանձնելով բոլոր քննությունները, թողեց կրթությունը 1987 թվականի փետրվարին:

1988 թվականին ընդունվել է Օրլովսկու բարձրագույն ռազմական հրամանատարության դպրոցը:

2012 թվականին գերազանց ավարտում է Ուրալի դաշնային համալսարանը:

Սիրողական կարիերա

խմբագրել

Կոնստանտին Ցզյուն սկսել է բռնցքամարտով զբաղվել տասը տարեկանից: 1986 և 1987 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ-ի անչափահասների չեմպիոն: 1988 թվականին մասնակցել է Սուելի Օլիմպիական խաղերին, առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում ապագա չեմպիոն Անդրեաս Ցյուլովին: վրոպայի

1989 և 1991 թվականներին դարձել է Եվրոպայի դարձել է չեմպիոն: 1991 թվականին հաղթել է Սիետլում կազմակերպված աշխարհի առաջնությունում: Ընդհանուր առմամբ Զցյուն սիրողական կարիերայի ընթացքում անցկացված 282 մենամարտերից 270 հաղթանակ է տարել:

Պրոֆեսիոնալ կարիերա

խմբագրել

Կոնստանտին Ցզյուի Սիդնեյում կազմակերպված աշխարհի առաջնության մասնակցությունը գրավեց ավստրալացի մարզիչ Ջոննի Լյուիսի ուշադրությունը: Նա առաջարկեց Ցզյուին վերադառնլա Ավստրալիա և սկսել պրոֆեսիոնալ կարիերա։ Ցզյուն ընդունեց առաջարկությունը և արդեն մարտի մեկին ռինգ դուրս եկավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի շրջանակներում։ Մելբուրնում նրա հակառակորդն էր ավստրալական նահանգի չեմպիոն Քվինսլենդ Դարրել Հայլզը, որին Ցզյուն հեշտությամբ հաղթեց։