Ռուբեն Ֆիլյան (դեկտեմբերի 10, 1952, Երևան, հունվարի 6, 1983, Հնդկաստան, Գոա) հայ արձակագիր, թարգմանիչ:

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952թ-ին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» լույս է տեսել 1980թ-ին: 70-ականների վերջերին Ռուբեն Ֆիլյանին հաջողվում է դուրս գալ Խորհրդային Հայաստանից: Նա մեկնում է Ֆրանսիա, ապա ճամփորդում է Եգիպտոս, Հորդանան այնուհետև Հնդկաստանի Գոա նահանգ, որտեղ դասավանդում է յոգա, կարատե, երաժշտություն, արևելյան փիլիսոփայություն: Ռուբեն Ֆիլյանի կյանքը ընդհատվում է 1983թ-ի հունվարի 6-ին: 1992 թվականին նրա հոր՝ Պարգև Ֆիլյանի հովանավորությամբ լույս է տեսնում Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը, որտեղ ընդգրկված են «Քո երկրի դեսպան»–ը համանուն վեպը, պատմվածքներ, հեքիաթներ: Ռուբեն Ֆիլյանը հեղինակ է՝ Շրի Շանկարչարիի «Վիվեկա Չուդոմանի» ստեղծագործության հայերեն թարգմանության: Ինչպես վեպը, այնպես էլ կարճ արձակը, հեքիաթ-պատմվածքները ոչ միայն ապրում են Ֆիլյանի կողմից ուղղակի դիտավորությամբ արարված հեքիաթային իրականության մեջ, այլև ցույց են տալիս մարդկային կեցության աբսուրդային իրականության փորձառությունը:

 
- Եվ ահա մեր օդանավը մի փոքր շրջան կատարեց Քո երկրի վրա՝ Քո լուսավոր երկրի, որ Բանի մեծ ու փոքր հայելիներից էր լոկ ու երեւում էր այնպես, ինչպես մենք մեզ հայելում ենք տեսնում… քանզի ամեն ինչը, որ Բանին էր պատկանում՝ մերն էր… Եվ ամենաբարձր գագաթներն էլ, ահա, ընկղմվում էին ծովն այդ խոնավ լույսերի, սուզվում էին լուսավոր հուշի մեջ՝ կորցնելով սահմանագիծը թաց երկնքի հետ, որտեղից անշարժ արեգակը, լուսաղբյուրի նման, ապագայի հուշերն էր պարզաջրում, եւ մենք թռչում էինք այդ խոնավ ծովի մակերեւույթից շատ ու շատ բարձր եւ սլանում էինք ամենավեր, ու մեր հոգին սավառնում էր այդ լուսե ջրերի վրա եւ մեզ էր հասցնում միայն Ետեւից լսվող ձայնի ՁԱՅՆԸ, ՈՐ ՄԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ:
 

Գրքերը խմբագրել

«Անծանոթ ինքնակենսագրություն», Երևան, «Սովետական գրող», 1980, 120 էջ

«Քո երկրի դեսպանը», Երևան, «Նաիրի», 1992, 256 էջ

Արտաքին հղումներ խմբագրել

[1]

Աղբյուրներ խմբագրել

[2] [3]