Իսլանդական ազգային խոհանոցի հիմքում ընկած է ծովամթերքը, գառան միսն ու կաթնամթերքը, իսկ որոշ չափով նաև բույսերն ու համեմունքները։ Կղզու կլիմայական պայմանները հնարավորություն չեն ընձեռում աճեցնել մրգեր կամ բանջարեղեններ և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջիններս իսլանդական խոհանոցի ճաշատեսակների բաղադրիչներ չեն, թեև ջերմոցային պայմաններում աճեցված սննդամթերքների կիրառումը վերջին տարիներ լայն տարածում է գտել Իսլանդիայում։ Թարամատուրը իսլանդական խոհանոցի ազգային ճաշատեսակն է, որի գլխավոր բաղադրամասը անասունի գանգն է։ Վերջինս լայնորեն պատրաստվում է թորի (հունվարի և փետրվարի միջև ընկած ամիսը) ամսին՝ Ամանորյա տոների կապակցությամբ։ Ավանդական կերակրատեսակների շարքում է սկիրը (կաթնաթթվային մթերք), հաուկարլը (պահածոյացված շնաձուկ), ոչխարի գանգ, սև պուդինգը, ֆլատկական, չորացրած ձուկը, մուգ կարտոֆիլային հացը և այլն։