անգլ.՝ Դափնեպսակ


Դափնեպսակը կլոր ծաղկեպսակ է, որը պատրաստված է դափնու (Laurus nobilis) միավորված ճյուղերից և տերևներից: Այն անուշաբույր է, լայնատերև, մշտադալար: Դափնեպսակը հաղթանակի խորհրդանիշ է և այն կրում են գլխին կամ պարանոցի հատվածում [1]: Դափնեպսակի խորհրդանիշը գալիս է հունական դիցաբանությունից

Դափնեպսակ 


քրոմ․․․




Տես նաև

խմբագրել

 




Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա:






|




Ապոլլոնը՝ հին հունական դիցարանի աստվածներից մեկը, ներկայանում է կրելով գլխին դափնեպսակ: Դափնեպսակներով պարգևատրվել են հաղթողները ատլետիկ մրցույթներում, ներառյալ հին օլիմպիական խաղերը, որի համար դրանք պատրաստվել են վայրի ձիթենու ծառից, որը հայտնի է որպես “գլխի պսակ” (κότινος)- և բանաստեղծական հանդիպումներում: Հռոմում դրանք մարտական հաղթանակի խորհրդանիշներ էին՝ պսակելով հաջողակ հրամանատարին իր հաղթարշավի ընթացքում: Մինչդեռ հնագույն դափնեպսակները ամենից հաճախ պատկերված են եղել ձիու նալի ձևով, ժամանակակից տարբերակները սովորաբար ամբողջական օղակներ են: Ժամանակակից լեզվում այն վերաբերում է հաղթանակին: “Հույսը դնել դափնու վրա” արտահայտությունը վերաբերում է մեկին, ով ամբողջովին ապավինում է անցյալի հաջողություններին՝ հանուն համբավի կամ ճանաչման, մինչդեռ “նայել դափնիներին” նշանակում է զգույշ լինել կոչում կորցնելուց [2]:

Նախապատմություն

խմբագրել

Սպորտի հովանավոր Ապոլլոնը կապված է դափնեպսակ կրելու հետ [3]: Այս ասոցիացիան առաջացել է հին հունական դիցաբանությունից՝ Ապոլլոնի և Դաֆնի մասին պատմությունից: Ապոլլոնը ծաղրում էր սիրո աստծուն ՝ Էրոսին (Կուպիդ), աղեղն ու նետը գործածելու համար, քանի որ Ապոլոնը նաև նետաձգության հովանավորն է: Վիրավորված Էրոսը հետո պատրաստեց երկու նետ՝ մեկը ոսկուց և մեկը կապարից: Ոսկե նետով նա խոցեց Ապոլլոնին՝ աստծո մեջ սերմանելով կրքոտ սեր դեպի Դաֆնին: Իսկ կապարի նետը արձակեց Դաֆնիի համար՝ վերջինիս մեջ սերմանելով ատելություն Ապոլոնի հանդեպ: Ապոլլոնն էլ իր հերթին հետապնդեց Դափնիին, մինչ նա աղաչեց ազատվել նրանից և դարձրեց դափնու ծառ: Ապոլլոն խոստացավ ընդմիշտ հարգել Դաֆնիին և օգտագործեց հավերժ երիտասարդության և անմահության իր զորությունները՝ դափնու ծառը դարձնելով մշտադալար: Ապա Ապոլլոնն իր համար պատրաստեց ծաղկեպսակ դափնու ճյուղերից և Դաֆնիին վերածեց մշակութային խորհրդանիշի իր և այլ բանաստեղծների ու երաժշտության համար: Որոշ երկրներում դափնեպսակը օգտագործվում է որպես մագիստրոսի կոչման խորհրդանիշ: Ծաղկեպսակը տրվում է երիտասարդ մագիստրոսներին համալսարանի ավարտական արարողությանը: «Բանաստեղծ դափնեկրի» մեջ «դափնեկիր» բառը վերաբերում է դափնեպսակին: Ֆլորենցիայի միջնադարյան բանաստեղծ և փիլիսոփա Դանթե Ալիգիերին, Սիցիլիայի դպրոցի անդամ, հաճախ ներկայացվում է դափնեպսակ հագած նկարներում և քանդակներում:

Ակադեմիական օգտագործումը

խմբագրել

Որոշ երկրներում դափնեպսակը օգտագործվում է որպես մագիստրոսի կոչման խորհրդանիշ: Ծաղկեպսակը տրվում է երիտասարդ մագիստրոսներին համալսարանի ավարտական արարողության ժամանակ: «Բանաստեղծ դափնեկրի» մեջ «դափնեկիր» բառը վերաբերում է դափնեպսակին: Ֆլորենցիայի միջնադարյան բանաստեղծ և փիլիսոփա Դանթե Ալիգիերին, Սիցիլիայի դպրոցի անդամ, հաճախ նկարներում և քանդակներում ներկայացվում է դափնեպսակով: Իտալիայում “laureato” տերմինը օգտագործվում է վերաբերելով ցանկացած ուսանողի, որն ավարտել է: Ավարտական արարողությունից անմիջապես հետո ուսանողը ստանում է դափնեպսակ՝ օրվա մնացած մասը այն կրելու համար: Այս ավանդույթը սկիզբ է առել Պադովայի համալսարանից և վերջին երկու դարերում տարածվել է իտալական բոլոր համալսարաններում: Միացյալ Նահանգների Քընեքթիքութ քոլեջում կրտսեր դասի անդամները կրում են դափնու շղթա, որով ավագներն անցնում են մեկնարկի ժամանակ: Այն ներկայացնում է բնությունը և կյանքի տարեցտարի շարունակությունը: Սկսվելուց անմիջապես հետո կրտսեր աղջիկները դափնիների հետ միասին գրում են իրենցուսումնական տարին` խորհրդանշելով, որ նրանք պաշտոնապես դարձել են ավագներ, և ժամանակաշրջանը կկրկնվի հաջորդ գարնանը: ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հարավային Հեդլի քաղաքում գտնվող Մաունթ քոլեջում դափնու հետ կապված ավանդույթների հաստատումը սկսել է 1900 թվականից, երբ ավարտական ուսանողները դափնեպսակներ էին կրում: 1902-ին ներդրվեց լեռնային դափնու շղթան: Այդ ժամանակվանից ի վեր ավանդույթ է դառնում, որ շրջանավարտները շքերթ անցկացնեն համալսարանի տարածքում՝ շղթայով կապելով իրենց: Լեռնային դափնին ներկայացնում է դափնին, որը հռոմեացիները օգտագործում էին ծաղկեպսակների և պատվո պսակների մեջ: Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում գտնվող Ռիդի քոլեջում ավագ դասի անդամները դափնեպսակներ են ստանում մայիսին իրենց թեզը ներկայացնելիս: Ավանդույթը բխում է դափնեպսակների օգտագործումից մարմնամարզական մրցումներում: Շրջանավարտները, այսպես ասած, «հատել են վերջնագիծը»: Մասաչուսեթս նահանգի Սաութբորո քաղաքի Սուրբ Մարկոսի դպրոցում ուսանողները, ովքեր հաջողությամբ ավարտում են ուսանողական տարիները ստանում են դափնեպսակ կրելու պատիվ: Ֆինլանդիայում Հելսինկի համալսարանում դափնեպսակ են տալիս մագիստրոսի կոչում շնորհելու արարողության ժամանակ:

Ճարտարապետական դեկորատիվ միջոցներ

խմբագրել

Դափնեպսակը ճարտարապետության, կահույքի և տեքստիլի տարածված միջոց է [8]: Դափնեպսակը հանդիպում է փորագրված տարբերակով Ռոբերտ Ադամի քարե և դեկորատիվ աշխատանքներում, ինչպես նաև ճարտարապետության տարբեր ժամանակներում: Դեկորատիվ արվեստում, հատկապես կայսրության ժամանակաշրջանում, դափնեպսակը տեսնում ենք գործվածքների մեջ, խճանկարով շարված և դրված ոսկեզօծ փողային մոնտաժների տեսքով կահույքի վրա: Ալֆա Ռոմեո-ն իրենց լոգոտիպին դափնեպսակ ավելացրեց այն բանից հետո, երբ 1925 թ.-ին P2 մրցարշավային մեքենայով նվաճեցին ավտոմոբիլային աշխարհի առաջնությունը:















Caption text
1 Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
Առաջին Վանդակի տեքստ Վանդակի տեքստ
Վանդակի տեքստ Վանդակի տեքստ Վանդակի տեքստ
Վանդակի տեքստ Վանդակի տեքստ Վանդակի տեքստ
Վանդակի տեքստ Վանդակի տեքստ Վանդակի տեքստ

Զինանշանագիտության մեջ

խմբագրել

Դափնեպսակները երբեմն օգտագործվում են զինանշանների ձևավորման ժամանակ: Դրանք կարող են լինել վահանի շուրջը կամ դրա վերին մասում օղակի նման: Պսակը սաղարթի օղակ է, սովորաբար տերևներով, բայց երբեմն ՝ ծաղիկներով: Պսակը սաղարթի օղակ է, սովորաբար տերևներով, բայց երբեմն նաև ծաղիկներով: Ծաղկեպսակներ կարող են պատրաստել նաևկաղնու տերևներից, ծաղիկներից, փշարմավից, հազրեվարդից: Հաճախ օղակաձև են, բայց կարող են նաև բրոշի նման լինել:

      Հղումներ


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «GAMAdevint2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «look to one's laurels». Oxford: Oxford University Press. Վերցված է November 13, 2012-ին.