ԵՐԵՔ ԽԱՉԱԿԻՐ ԱՐՔԱՆԵՐ:
               ԽԱՉԱԿՐԱՑ ՇԱՐԺՄԱՆ ԱնԿՈՒՄ

Խաչակրաց առաջին արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար:Շուտով նրանք ուշքի եկան և 1144թ. գրավեցին Եդեսիան:Խաչակրաց դրությունը հատկապե ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանուրյան եկավ Սալահ ադ Դինը: Սալահ ադ Դինի պապը ծնվել է Հայաստանում:Հետագայում ընտանիքով տեղափոխվում է Իրաք:Դառնալով Եգիպտոսի կառավարիչ`Սալահ ադ Դինը կարճ ժամանակմիջոցում գրավում է Ասորիքի և Միջագետքի մի մասը: Նա որոշում է խաչակիրներից հետ գրավել Երուսաղեմը, քանի որ մուսուլմանները ևս այն համարում էին իրենց սուրբ քաղաքը: 1187թ. Սալահ ադ Դինը պաշարեց Տիբերիա քաղաքը, այնուհետև պարտության մատնեց Երուսաղեմի թագավորությանը: Թագավորը և տաճարականների մեծ մագիստրոսը գերի ընկան:Նույն թվականին Սալահ ադ Դինը գրավեց Երուսաղեմը: Սալահ ադ Դինի կառավարման ժամանակաշրջանում Եգիպտոսը վերածվեց հզոր պետության: Այն սկսեց պայքարել խաչակիրների տիրապետության տակ մնացած տարածքները հետ գրավելու համար: Երուսաղեմի անկման լուրը ցնցեց քրիստոնյա Եվրոպան: Եվրոպացիները նախապատրաստվեցին նոր արշավանքի: Պապի հանձնարարությամբ այն գլխավորեցին գերմանական կայսր Ֆրիդրիխ 1 Բարբարոսան, Անգլիայի թագավոր Ռիչարդ 1 Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 2-ը: Ահա այսպես 1189թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Հենց սկզբից այն անհաջող ընթացք ունեցավ: 1190թ. Կիլիկիայի Սելևկիա գետում խեղդվեց Ֆրիդրիխ 1 –ը: Գերմանացի խաչակիրները վերադարձան իրենց երկիրը: Ժամանելով Սուրբ երկիր`Ֆիլիպ 2-ը պաշարեց Ակրա քաղաքը: Շուտով նրան միացավ Ռիչարդը:Խաչակիրները գրավեցին Ակրան, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը:Շուտով պատրվակ բռնելով վատառողջությունը`Ֆիլիպ 2-ը վերադարձավ Ֆրանսիա: Մնալով միայնակ Ռիչարդը ստիպված եղավ Սալահ ադ Դինի հետ 1192թ. Հաշտության պայմանագիր ստորագրել: Եվրոպայի ուխտավորները հնարավորություն ստացան ազատորեն այցելել սուրբ վաըրեր: Ռիչարդը օժտված էր ռազմական տաղանդով և առասպելական քաջությամբ:սակայն բնավորությամբ անհավասարակշիռ էր: պատահական չէ, որ ժամանակակիցները նրան անվանում էին <<մեծ մանուկ>>: Ճանպարհին նա Բյուզանդիայից խլեց Կիպրոս կղզին: Այստեղ հիմնեց ևս մեկ խաչակրաց պետություն` Կիպրոսի թագավորությունը: այն դարձավ խաչակիրների ամենաերկար գոյատևած պետությունը Արևելքում: Ռիչարդը այլևս Արևելք չարշավեց: Սակայն նրա հիշատակը և տարածած սարսափը աայստեղ երկար պահպանվեց: Արաբ մայրերը լաց լինող երեխաներին հանգստացնելու համար ասում էին.<<Լաց մի լինիր,լռիր, թե չե Մալիք Ռիդը ( Ռիչարդ թագավոր ) կգա և քեզ կտանի>>: Դրանից հետո ևս մի արշավանք եղավ բայց անոգուտ հետո չորս արշավանք եղավ բայց մուսուլմանները հաղթեցին 1096-1291թթ.