Կրթությունը և տեխնոլոգիան զարգացող երկրներում խմբագրել

Գլխավոր Կաղապար:Կրթություն և տեխնոլոգիա Տեխնոլոգիան առավել նշանակալի դեր է խաղում աղքատ շրջանների և զարգացող երկրների բնակչությանը կրթական նյութերի հասանելիության հարցում: Այնպիսի բարեգործություններն, ինչպիսիք են Մեկ Լափթոփ Յուրաքանչյուր Երեխային (ՄԼՅԵ) ծրագիրն է կոչված են ձևավորելու ինֆրակառուցվածք՝ մատուցելու ուսումնական նյութեր կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին:

ՄՏԻ Մեդիա Լաբի խումբը, որ կազմում է ՄԼՅԵ հիմնադրամը և աջակցություն է ստանում որոշ մեծ կորպորացիաների կողմից, նպատակ է սահմանել՝ ստեղծել 100 ԱՄՆ դոլլար կազմող լափթոփեր, որոնք կմատուցեն կրթական ծրագրեր: Այդ համակարգիչները /լափթոփերը/ լայնորեն հասանելի էին մինչև 2008 թվականը: Դրանք վաճառվում էին այդ գնով կամ  տրվում նվիրատվության գումարի դիմաց: 

Նոր Համագործակցություն հանուն Աֆրիկայի Զարգացման (NEPAD) Աֆրիկայում գործարկել է «էլեկտրոնային դպրոցի ծրագիրը», որպեսզի ապահովի նախնական և ավագ դպրոցի բոլոր 600 000 դպրոցներին համակարգչային կահավորումով, կրթական նյութերով, և 10 տարվա համացանցի կապի սպասարկմամբ:[1] Միջազգային զարգացման Գործակալության nabuur.com կոչվող ծրագիրը[2] , որը մեկնարկել է ԱՄՆ նախկին պրեզիդենտ Բիլ Քլինթոնի աջակցությամբ, համացանցը կիրառում է, որպեսզի հնարավորություն տա անհատների համագործակցության կայացմանը սոցիալական զարգացման համար:

Հնդկաստանը զարգացնում է տեխնոլոգիաներ, որոնք շրջանցում են հեռախոսը և համացանցային ինֆրակառուցվածքը, որպեսզի մատուցեն հեռահար կրթություն իրենց ուսանողներին: 2004 թվականին Հնդկաստանի Տիեզերական Հետազոտությունների կազմակերպությունը ներդրեց EDUSAT-ը՝ որը երկրի առավել մեծաքանակ բնակչությանը ապահովում է ուսումնական նյութերի հասանելիություն հնարավորինս ցածր գնով՝ արբանյակային կապի միջոցով:[3]
  1. «African nations embrace e-learning, says new report». PC Advisor. 16 October 2012. Վերցված է 2012-10-24-ին.
  2. «nabuur.com». nabuur.com. Վերցված է 2013-10-03-ին.
  3. «EDUSAT». ISRO. Վերցված է 2013-01-01-ին.