Մասնակից:Narkin1980/Սպահանի Ջամե մզկիթ

Narkin1980/Սպահանի Ջամե մզկիթ
مسجد جامع اصفهان‎‎
Ճարտարապետություն

Ջամե կամ Ուրբաթօրյա մզկիթ, խոշոր մզկիթ է, որը տեղակայված է Սպահան քաղաքի Նախշե ջահան հրապարակում: Մզկիթի կառուցումը տևել է շատ երկար ժամանակ: Մզկիթի հիմքը դրվել է 771 թ., սակայն այն վերակառուցվել և վերջնական տեսք է ստացել միայն XX դարի վերջին: Մզկիթից դեպի արևելք տեղակայված է Սպահանի շուկան: 2012 թ. Ջամե մզկիթը ներավել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Այս մզկիթն Իրանի ամենահին մզկիթներից է: Այն կառուցվել է "4 այվանների ոճով", այսինքն` ունի 4 դարպաս, որոնք գտնվում են իրար դիմաց:

Սելջուկների դինաստիայի օրոք մզկիթի վրա կառուցվել են երկու գմբեթաձև բաժիններ: Հարավային գմբեթը կառուցվել է 1086-1087 թթ., որպեսզի այնտեղ տեղակայվի մեհրաբը: Այն համարվում էր տվյալ ժամանակաշրջանի ամենամեծ գմբեթը: Հյուսիսային գմբեթը կառուցվել է մեկ տարի անց: Դրա նշանակությունը հայտնի չէ:

Կատեգորիա:771 հիմնադրումներ


Աղբյուր` https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0