ՀԵՆԴԵԼ (Handel) Գեորգ Ֆրիդրիխ (23.2. 1685, Հալլե —14.4.1759, Լոնդոն), գեր¬ մանացի կոմպոզիտոր: Աշակերտել է եր- գեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին: Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702—03), Համբուրգի օպերային թատ¬ րոնի ջութակահար (1703—06), որտեղ բեմադրել է իր անդրանիկ օպերաները («Ալմիրա», «Ներոն»): 1706—10-ին ապրել Գ. Ֆ. Հենդել է Իւոալիայում, հռչակվել իբրև առաջնա¬ կարգ կոմպոզիտոր, երգեհոնահար և կլա- վեսինահար-իմպրովիզատոր:t1710-ից Հաննովերի (Գերմանիա) պալատական կապելմայստերն էր, նույն թվականից փոխ առ փոխ աշխատել է նաև Լոնդոնում, ուր վերջնականապես հաստատվել է 1717-ին: 1720-ից Լոնդոնում գլխավորել է օպերային թատրոնը (Թագավորական երաժշտական ակադեմիա), սակայն հան¬ դիպել է Անգլիայի դեմոկրատական խա¬ վերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հ-ի պայմանական անտիկ-դիցաբա- նական սյուժեներով, օտար լեզվով (իտալ.) գրված սերիա֊օպերաները: Առա¬ ջադեմ հրապարակախոսների ելույթներն ու Հ-ի հասցեին սուր երգիծանք պարունա- կող «Աղքատների օպերա» ներկայացումը (1728, տեքստը՝ Ջ. Գեյի, երաժշտությու¬ նը՝ Զ. Պեպուշի) հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող Փորձերից Հ. 1737-ին կաթվա¬ ծահար է եղել: Ապաքինվելուց հետո ավե¬ լի հաճախ դիմել է մոնումենտալ օրատո¬ րիայի ժանրին: 1742-ին «Մեսիա» օրա¬ տորիայի կատարումը Հ-ի ղեկավարու¬ թյամբ Դուբլինում փայլուն հաջողություն է ունեցել: Մակայն Լոնդոնում կոմպո¬ զիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել: Հ-ի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745—46-ին, Մտյուարտնե- րի դինաստիայի ռեստավրացիայի դեմ անգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված «Կամավորների հիմնը» (1745) և «Հավուր պատշաճի» օրատորիան (1746) նրան հա¬ մազգային ճանաչում ու հռչակ բերեցին: 1750-ական թթ. սկզբին Հ. կորցրել է տե¬ սողությունը, բայց շարունակել է ստեղծա- գործել և մասնակցել համերգներին: Նրա մահն անգլիացիներն ընկալել են իբրև ազգային մեծ կոմպոզիտորի կորուստ: Հ-ի 99 հատոր ընդգրկող ժառանգության կարևոր մասն են կազմում օպերաները (40-ից ավելի): «Ռադամիստ» (1720), «Հու- լիոս Կեսար» (1724), «Թամերլան» (1724), «Ալեքսանդր» (1726), «Ռիչարդ Առաջին» (1727), «Քսերքսես» (1738) և այլ օպերանե¬ րում Հ. հասել է մեծ հուզականության, ստեղծել խորապես տպավորիչ կերպար¬ ներ, ճկուն մեղեդիական զարգացումով հարստացրել է իտալական սերիա-օպե- րայի վոկալ ձևերը, մեծացրել ասերգի և նվագախմբի ղերը: Հ-ի պատմական ամե¬ նամեծ ծառայությունը դասական օրատո¬ րիայի ստեղծումն է (շուրջ 30): «Իսրայելը Եգիպտոսում» (1739), «Մամսոն» (1741), «Մեսիա» (1742), «Հուդա Մակաբեյացի» (1747),,«Եփթայե» (1752) և այլ օրատորիա¬ ներ բովանդակում են առնական, կենսա¬ հաստատ կերպարներ, փառաբանում ժող. զանգվածների ազատասիրական ձգտում¬ ներն ու պայքարը հանուն անկախության: Այստեղից՝ օրատորիաների մոնումեն¬ տալ բնույթը, հերոսական ու դրամատի¬ կական դրվագների առատությունը, երգ¬ չախմբի գերիշխող դերը: Լինելով ժամանա¬ կի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հ. մեծա¬ պես զարգացրել է գերմ. պոլիֆոնիայի և անգլ. խմբերգեցողության ավանդույթնե¬ րը, ամրապնդել է բազմաձայնության հար¬ մոնիկ հիմքերը: Մեծ է Հ-ի ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնչերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկե¬ րակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ (Հ-ի ստեղծած նոր ժանրը), սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտ¬ ներ ու ֆուգաներ, բազմամաս սյուիտներ Փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկ¬ ման», «Անտառի», «Հրավառության» երա- ժըշտություն ևն): Բազմաթիվ կանտատնե¬ րի (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է: Մեծ է Հ-ի բարերար ազդեցությունը Գլյու֊ կի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Քե- րուբինիի և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա: Ավանդական են դարձել հենդելյան Փառատոները Գերմա- նիայում (Հալլե) և Անգլիայում: