Ֆլոյդ Քրոսբի (անգլ.՝ Floyd Crosby 1899 դեկտեմբերի 12- 1985 սեպտեմբերի 30), ամերիկական կինոօպերատոր:

Կենսագրություն խմբագրել

Քրոսբին ծնվել և մեծացել է Արևմտյան Ֆիլադելֆիայում, Ջուլիա Ֆլորիդի և Ֆրեդերիկ Վան Շուհգոֆենա Քրոսբիի ընտանիքում: 1930 թվականին ամուսնացել է Էլիֆ Վան Կորտլենդ Ուայթհեդի հետ և ունեցել երկու երեխա՝ Դեյվիդ Քրոսբին, «The Byrds»-ի առաջնորդին և Էտան Քրոսբիին (1937- 1997):

Իր ամբողջ կարիերիայի ընթացքում Քրոսբին աշխատել է 106 դիամետրաժ ֆիլմերի վրա: 1931 թվականին նա ստացել է Տաբու կինոնկարի լավագույն կինեմատոգրաֆիայի ակադեմիայի «Օսկար» մրցանակ: Նա պարգևատրվել է նաև Ոսկե գլոբուս մրցանակով՝ «Հենց կեսօրին» նկարահանված ֆիլմի համար (1952),որը համարվում է նրա լավագույն աշխատանքը:

Քրոսբին ծառայել է որպես ԱՄՆ- ի բանակի օդային կորպուսի օպերատոր, որտեղ նկարհանել է ուսուցողական ֆիլմեր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա հեռացել է օդային կորպուսից 1946 թվականին:

Քրոսբին ամուսնալուծվել է կնոջից 1960 թվաանին, և նույն թվականին ամուսնացել է Բեթի Քորմակ Էնդրյուսի հետ: Նա թոշակի անցավ 1972 թվականին և հաստատվեց Կալիֆոռնիա նահանգի Օհայ քաղաքում, որտեղ էլ մահացել է 1985 թվականին:

Ֆիլմերի ընտրանի խմբագրել

  • 1931 — Տաբու / Tabu
  • 1952 — Հենց կեսօրին / High Noon
  • 1955 — Ապաչիների ցեղի կին
  • 1955 — Օկլոհոմա
  • 1955 — Սրճարան 101-րդ փողոցում
  • 1958 — Լցող երեխայի մարդասպան / The Cry Baby Killer
  • 1961 — Ջրհոր և ճոճանակ
  • 1963 — Հմայիչ ամրոց
  • 1964 — Սալահ Շաբատի
  • 1965 — Մեռած գլուխ «Սերժանտ» / Sergeant Deadhead
  • 1965 — Ինչպես վարվել վայրի լողազգեսըի հետ / How to Stuff a Wild Bikini
  • 1965 — Ծովափնյա բինգո / Beach Blanket Bingo

Ծանոթագրություն խմբագրել

Հղումներ խմբագրել

Կաղապար:Премия «Оскар» за лучшую операторскую работу 1928—1940 Կաղապար:ВС