Ռեյմոնդ Բյոր (անգլ.՝ Raymond Burr, մայիսի 21, 1917 - սեպտեմբերի 12, 1993) կանադա-ամերիկացի դերասան, ով հիմնականում հայտնի է իր հեռուստատեսային դերերով։

Կյանք և կարիերա խմբագրել

Կարիերայի սկզբում Բյորը հանդես է եկել բրոդվեյան բեմում, ինչպես նաև նկարահանվել է ֆիլմերում, որտեղ հիմնական խաղում էր չարագործի դեր[1]։ 1956 թվականին նա նկարահանվել է ճապոնական «Գոզդիլլա» ֆիլմի ամերիկական թարգմանության մեջ՝ լրագրող Սթից Մարտինի դերում։ 1985 թվականին «Գոզդիլլի»-ի հերթական ամերիկական փոփոխված 1984 թվականի տարբերակում նա նորից մարմնավորել է Սթիվ Մարտինին։

Բյորը մեծ հռչակի հասել է երկարատև «Փերրի Մեյսոն» (1957—1966) հեռուստասերիալում գլխավոր դեր կատարելու շնորհիվ, որը 1959 և 1961 թվականներին նրան երկու «Էմմի» մրցանակ է բերել՝ «Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն տղամարդու դեր» անվանակարգում[2]։ 1960 Բյոր Հոլիվուդյան փառքի ծառուղում իր սեփական աստղն է ստացել՝ հեռուստատեսությունում նրա ներդրման համար[2]։ Բյորը նաև հայտնիություն է ձեռք բերել «Այրոնսայդ» հեռուստասերիալում գլխավոր դերի շնորհիվ, որում նա նկարահանվել է 1967-1975 թվականներին և ստացել է վեց «Էմմի» և երկու «Ոսկե գլոբուս» ара5ад8шумне8[2]։ Հաջորդ տարիներին Բյորը նկարահանվել է մի քանի կարճատև հեռուստասերիալներում և հավատարիմ էր իր Փերրի Մեյսոնի դերին, որը նա կատարել է 1985-1993 թվականներին հեռուստատեսության համար նկարահանված գրեթե երեսուն ֆիլմերում։

Անձնական կյանքի մասին Բյոր շատ քիչ բան էր հայտնում հասարակությանը, բայց նրա մահից հետո պարզվել է, որ նրա ասածների գրեթե կեսը չի համապատասխանել իրականությանը։ Բյորի խոսքերով նա երեք անգամ ամուսնացած է եղել և տղա է ունեցել։ Նրա առաջին կինը, նրա խոսքերով, ինչ-որ շոտլանդական դերասանուհի Աննետ Սազերլենդն է եղել, ով 777 BOAC՝ 1943 թվականի հունիսի 1-ին վթարի ենթարկված թռիչքի ուղևորների մեջ է եղել․ ինքնաթիռում 17 մարդ է եղել, որից ոչ ոք չի փրկվել, բայց ուղևորների ոչ մի ցուցակում այդ անունով կին չի նշվում։ Դերասանի խոսքերով այդ ամուսնությունից էլ ծնվել է նրա տղան՝ Մայք էվան Բյորը, որը 1953 թվականին՝ 10 տարեկանում, մահացել է սպիտակարյունությունից[3]։ Երբ Բյորը իմացել է որդու հիվանդության մասին, նա որդու հետ մեկնել է Նահանգներում տարեկան շրջագայության։ Բայց ամուսնության և երեխայի մասին ոչ մի փաստաթղթային պնդում չի գտնվել։ Արդեն դերասանի մահից հետո նրա հրապարակախոսը հաստատեց, որ ամբողջ այն տարին, երբ նա իբր որդու հետ շրջում էր երկրով, նա անց է կացրել Հոլիվուդում։ 1948 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Իզաբել Ուորդի հետ, բայց մի քանի ամիս հետո նրանք այլևս միասին չէին, իսկ 1952 թվականին նրանք վերջնականապես բաժանվեցին։ Նրա խոսքերով երրորդ կինը Լորա Էդրինա Մորգանն է եղել, ով մահացել է 1955 քաղցկեղից։ Բյորը տառապում էր 1993 թվականի փետրվարին նրակահանվող Փերրի Մեյսոնի մասին հեռուստաֆիլմերից մեկի ժամանակ, և շուտով բժիշկները նրա մոտ ախտորոշեցին երիկամների քաղցկեղ, որը տարածվել էր նաև լյարդի վրա։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին դերասանը մահացավ և իր ամբողջ 32 միլիոն դոլար գնահատվող ունեցվածքը կտակեց իր կյանքի ուղեկից Բինեվիդոսին։ Կտակի մեջ մա չէր ներառել բարեկամներին, այդ թվում նաև քրոջը և զարմիկներին[4][5]։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • 1947 - «Հուսահատը» - Ուոլտ Ռեդակ
  • 1948 - «Ես սիրում եմ դժվարություններ» - Հերբ
  • 1948 - «Թակարդը» - Մակդոնալդ
  • 1948 - «Կեղտոտ գործարք» - Ռիկ Կոյլ
  • 1948 - «Դոն Ժուանի ծագումը» - կապիտան Ալվարես
  • 1948 - «Անխիղճըվ - Փիթեր Վենդիգ
  • 1948 - «Քնիր, իմ սեր» - դետեկտիվ, սերժանտ Սթրեյք
  • 1948 - «Գնա քրեական ճանապարհով» - Քրեբս
  • 1949 - «Լքյալը» - Քերիկ
  • 1949 - «Կարմիր լույս» - Նիկ Չերնի
  • 1951 - «Իր երազանքերի կինը» - Նիկ Ֆերարո
  • 1951 - «Տեղ արևի տակ» - շրջանի փաստաբան Ռ. Ֆրանկ Մարլոուն
  • 1951 - «Գորիլա հարսնացուն» - Բարնի Չավես
  • 1951 - «M» - Փոտտսի
  • 1953 - «Կապույտ գարդենիա» - Հարրի Փրեբլ
  • 1954 - «Պատուհան դեպի բակ» - Լարս Թորվարդ
  • 1956 - «Խնдրում եմ, սպանի՛ր ինձ» - Քրեյգ Կարլսոն
  • 1956 - «Ճիչ գիշերը» - Հարոլդ Լոֆտուս
  • 1957 - «Կրքի հանցանքը» - Թոնի Պոուպ
  • 1957 - «Սիրավեպ Հավանայում» - Մելաբի
  • 1960 - «Կիրքը փոշու մեջ» - գնդապետ Բեն Մարկվանդ
  • 1978 - «Վաղը երբեք չի գա»- ոստիկանության պետ Բյորկ
  • 1982 - «Աերոպլան II։ Շարունակություն» - դատավոր Դ․ Ս․ Սիմոնտոն
  • 1991 - «Ցնորքի մեջ» - Քարտեր Հեդիսոն

Հեռուստատեսություն խմբագրել

  • 1957-1966 - «Թերրի Մեյսոն» - Փերրի Մեյսոն
  • 1978 - «Դար» - Հերման Բոկվեյս
  • 1979 - «Սիրո նավակ» - Մալքոմլ Դուայեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Raymond Burr- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-28-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Awards for Raymond Burr». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-28-ին.
  3. «Рэймонд Барр биография. Raymond Burr». Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին. Վերցված է 2013-02-01-ին.
  4. «Legal Fight Erupts over Burr's Estate». Gainesville Sun. February 14, 1994. Վերցված է March 27, 2010-ին.
  5. Walsh, Ed (June 26, 2008). «Burr, in the closet during TV career, comes to life in new book». Bay Area Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է July 13, 2011-ին.

Գրականություն խմբագրել

  • Hill, Ona L. (1999). Raymond Burr: A Film, Radio and Television Biography. Jefferson, North Carolina: McFarland & Company. ISBN 0-7864-0833-2.
  • Hofler, Robert (2005). The Man Who Invented Rock Hudson: The Pretty Boys and Dirty Deals of Henry Willson. Carroll & Graf. ISBN 0-7867-1607-X.
  • Starr, Michael Seth (2008). Hiding in Plain Sight: The Secret Life of Raymond Burr. Hal Leonard Corporation. ISBN 1-55783-694-9.

Արտաքին հղումներ խմբագրել