Բասկերվիլների շունը (անգլ.՝ The Hound of the Baskervilles), կանադական հեռուստատեսության ֆիլմ: Նկարահանվել է 2000 թվականին,ռեժիսոր Ռոդնի Գիբբոնսաի կողմից,պարոն Արթուր Կոննան Դոյլի համանուն վեպի հիման վրա: Գլխավոր դերերը խաղացել են Մետտ Ֆրյուզերը և Կեննետ Ուելշը: Առաջինն է Շերլոկ Հոլմսի մասին կանադական 4 սերիաներրից:

Սյուժե խմբագրել

Պարոն Չարլզ Բասկերվիլը մահանում է հանելուկային հանգամանքներում: Նրա մահը կապում էին նախնիների անեծքի հետ,որը հետևում էր նրանց ընտանիքին արդեն 20 տարի: Մեծ շունը,որը թափառում էր ճահիճներում,սպասում էր իր ժամին,որպեսզի ցանկացած Բասկերվիլի վրա հարձակվի:

 Պարոն Չարլզի մահից հետո Բասկերվիլլ-հոլլ է գալիս այդ հին տոհմից վերջինը՝ Պարոն Հենրին,որը հանգուցյալի ազգականն էր: Շերլոկ Հոլմսը և դոկտոր Վաթսոնը,որոնք հետաքննում էին գործը պարոն Չարլզի մահվան մասին,անհիմն չէին կարծում,որ միակ ժառանգին՝ Բասկերվիլ-հոլլ ին,մեծ վտանգ էր սպառնում:
 Հայտնի քննիչը դոկտոր Վաթսոնին ուղարկում է առանձնատուն,որպեսզի հսկի պարոն Հենրիին:Իսկ ինքը պաշտոնական տվյալներով ,պատրաստվում էր սկսել հետաքննություն Բեյքեր-սթրիթից,չնայած իրականում(լեգենդար) հայտնի քրեագետը թափառաշրջիկի տեսքով թաքնվում էր ճահճուտներում: Հոլմսին,ում չէին համոզում կատարվածի ապշեցուցիչ բացատրությունները,փայլուն ձևով հետաքննություն էր անցկացնում այդ խճճված հանցագործության մասին՝ ապացուցելով իր անվիճելի առավելությունը դեդուկտիվ մեթոդի մասին:

Դերերում