Մասնակից:MilenaMar10/Ավազարկղ

Թևավոր առյուծի մանրաքանդակ
երկիրՀայաստան
Երևան
Հայաստանի պատմության թանգարան
նյութՈսկոր
ստեղծվել էՔ․ա․ 7-րդ դար
ստեղծման վայրԿարմիր բլուր

Թևավոր առյուծի մանրաքանդակ, թվագրվում է Ք․ա․ 7-րդ դարով։ Գտնվել է Կարմիր բլուր հնավայրից։

Պատմություն

խմբագրել

Գերբնական արարածի մանրաքանդակ է, որում զուգակցված են առյուծի մարմինը, թռչունի թևերը և մարդու գլուխը՝ իրանի կրծքամասով։ Կանգնած է արմավենու ճյուղի վրա՝ հանդարտ կեցվածքով։ Ուղիղ մազաբաժանով մազերը գալարուն խոպոպով իջնում են ուսերին։ Մորուքավոր է, նշաձև խոշոր աչքերով, սապատավոր երկար քթով։ Պոչը երկար է, կախ ընկած, թևերին ընդգծված են փետուրները[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ուրարտու։ Վանի թագավորություն։ Գտածոներ Հայաստանի ուրարտական հնավայրերից. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2018.