Մասնակից:Mikhael Baghdasaryan/Ավազարկղ

Բիւրակն

խմբագրել

Բիւրակն, հանդես (ամսագիր, ապա՝ կիսամսյա)։ Լույս է տեսել 1882-1908 թվականներին Կ. Պոլսում։

Խմբագիրներ՝ Ստեփան Ություճյան, Գալուստ Անդրեասյան, Հակոբոս Ճեճիզյան, Ենովք Արմեն, Սիմոն Չեոմելեքճյան, Արտաշես Գալփակճյան։ Սկզբում եղել է գիտական և քաղաքական, այնուհետև՝ բանասիրական, լեզվաբանական և գրական, ապա՝ «պիտանի և օգտակար գիտելիքների» հանդես։ 1906-1908 թվականներին հրատարակվել է որպես առևտրային շաբաթաթերթ (1908-ի վերջերին՝ «Առևւտուր» խորագրով)։ Լույս է ընծայել բանասիրական, ազգագրական, կրոնական, տնտեսագիտական, մատենագիտական, մանկավարժական նյութեր, թարգմանություններ։

«Բիւրակն»-ին թղթակցել են Ռ. Որբերյանը, Հ. Աճառյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Սիպիլը, Հ. Մառքը, Ա. Հարությունյանը և ուրիշներ։