Դրիվյատի (բելառուս․՝ Дрывяты) - լիճ Բրասլավսկի շրջանում Վիտերբսկի մարզ։ Բրասլավսկի շրջանի ամենամեծ և Բելառուսի[1]՝ մեծությամբ հինգերորդ լիճն է։ Լճի հյուսիսային ափում տեղակայված է Բրասլավ քաղաքը։

Նկարագրություն

խմբագրել

Լճակային տիպի օվալաձև խառնարանը ձգված է գրեթե 10կմ, իսկ միջին լայնությունը կազմում է 3,7 կմ։ Լճ արևելյան հատվածը խիստ կտրտված է։ Խառնարանի հյուսիսային լանջը ունի մորենային բնույթ և բարձրանում է մինչև 20 մետր։ Հարավային ափերը անտառապատ են, հաճախ նաև ճահճապատ։ Լճի մեջ տարբեր կողմերից թափվում են 11 փոքր գետեր և առվակներ։ Ամենախոշորներն են՝ Ռական, Ուսվիցան, Օկունյովկան, Զոլվիցան։ Ջրամբարի հյուսիսարևելյան հատվածում սկիզբ է առնում Դրույկա գետը՝ միացնելով ամբողջ Բրասլավսկյան լճային համակարգը։ Լճում ջրի մակարդակը, ինչպես Դրույկե լճում, Բրասլավսկայա հէկի կողմից, որը տեղակայված է Չեռնևո[2] գյուղի մոտ։

Բուսական աշխարհ

խմբագրել

Ջրային բույսերը հանդիպում են մինչև 4 մետր խորությամբ։ Վերջրյա բույսերից ամենատարածվածը եղեգն է։ Արևելային և հյուսիսարևելյան ծովածոցերում եղեգնաշամբային շերտը հասնում է մինչև 50-100 մետր։ Դա բնութագրական է նաև լճի հարավային ափերի համար։


Կենդանական աշխարհ

խմբագրել

Լճում տարածված են ռելիկտային կենդանատեսակներ, որոնք մնացել են դեռևս սառցե դարաշրջանից։ Իխտոֆաունա լիճը ներկայացված է ավելի քան 20 տեսակներով։ Նրանցից առավել թանկարժեքներն են՝ օձաձուկը, շիղաձուկը, ծածանը[3]։ Լիճը պարբերաբար հարստանում է ձկնային պաշարներով, ինչպես նաև զրկվում այդ պաշարներից։

Տուրիզմ

խմբագրել

Դրիվյատի լիճը - ազգային պարկի կենտրոնը «Բրասլավսկյան լճերև», ինչպես նաև մոտակա հանգստի վայրը Բրասլավայի բնակիչների և տուրիստների համար, ովքեր գալիս են քաղաք ամառվա ընթացքում։ Լճի ափին գտնվում են զբոսաշրջիկների հենավայրեր, ավտոտուրիստների ճամբարներ և բազթիվ հանգստի վայրեր։ Դրիվյատա լճից սկսվում է ջրային տուրիստական երթուղայինը Բրասլավսկիի լճերով (Դրույկա լճով)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Блакітная кніга Беларусі. — Мн.: БелЭн, 1994
  2. Озёра Белоруссии. О. Ф. Якушко и др. — Мн.: Ураджай, 1988. — 216 с.
  3. Белорусский Посейдон. Озеро Дривяты