Պատերազմ քաղաքական կազմավորումների՝ պետությունների, ցեղերի, քաղաքական խմբակցությունների և այլն կոնֆլիկտ։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։ Քաղաքական ղեկավարությունից է կխված, սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել, երբ և ինչ պայմաններով համաձայնել հաշտվել թշնամու հետ։ Քաղաքական ղեկավարությունից է կախված դաշնակիցների ձեռքբերումը, կոալիցյաների ստեղծումը։ Պետությունների ներքին քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա։ Այսպես, թույլ իշխանություները արագ հաջողությունների կարիք ունեն։ Հաջողությունը պատերազմում կախված է ինչպես ներքին քաղաքականությունից, այնպես էլ ներքաղաքական ղեկարության և ռազմական հրամանատարության միջև համաձայնույթունից։

Պատերազմում նպտակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակներին հասնելը։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց էհանդիսանում զինված ուժերը (բանակ, ավացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես կայանում է թշնամուն ուժազրկելու մեջ՝ մինչև վերջիննս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ Ռազմական առումով ուժեղ պետությունների ռազմական կոնֆլիկտները ավելի ցածր մակարդակում գտնվող պետությունների հետ բերում են խաղաղության պարտադրման, ռզամական էքսպեդիղաների կամ նոր տարածքներ զավթման։ Փոքր պետություններում հանգեցնում են նեխուժման կամ ռեպրեսիաների, ներքին խմբավորումների ապստամբության, ներքին կոնֆլիկտների (քաղաքացիական պատերազմ)։ Նման միջադեպերը, երբ հանդիպում է բավական ուժեղ դիմադրության կամ ձգձգվում են, կարող են լուրջ թափ ստանալ, որպեսզի որակվեն որպես «պատրազմ»[1]։ Պատերազմի բացակայությունը կոչվում է խաղաղություան։

Երիտասարդության գերակայության մասին եզրույթ խմբագրել

 
Միջին տարիքը ըստ պետությունների։

Երիտասարդության գերակայության տեսությունը տարբերվում է մալտուզիական տեսություններից։

Վարքագծային տեսություններ խմբագրել

Հոգեբանները, օրինակ Է․ Դրուբանը և Ջոն Բոուլբին, պնդում են, որ բարդուն ի բնե բնորոշ է բռնությունը[2]։ ազյն արտահայտվում է, երբ մարդը իր դժգոհությունը այլ ազգերի, ռասաների, կրոնական կամ գաղափարական խմբերի նկատմամբ վերածում է ատելության։ Այս տեսության համաձայն, պետույունը ստեղծում և պահպանում է որշակի կանոներ տեղական հասարակության մեջ և միևնույն ժամանակ ստեղծում է պատերազմի տեսքով բռնություն հիմք։ Եթե պատերազմը հանդիսնում է մարդկային բնույթի մաս, ամբողջությամբ այն բացառել հնարավոր չէ։

Զիգմունդ Ֆրեյդը բռնությունը համարում էր մարդու հիմնական բնազդներից մեկը։ Ֆրեյդը, առաջնորդվելով այս դիրքորոշումով, նույնիսկ հրաժարվեց մասնակցել շարժմանը հանուն խաաղության, քանի որ պատերազմները համարում էր մարդկային անխուսափելի բռնության նոպաների հետևանք։

Չնայած որ տվյալ տեսությունը կարող է բացատրել ինչու են պատերազմներ լինում, դրանք չեն մեկնաբանում դրանց առաջացման պատճառները, միևնույն ժամանակ դրանք չեն բացատրում որոշ քաղաքթակրթությւնների գոյությունը, որոնք չգիտեն թե ինչ է պատերազմը[3]։ Եթե մարդու բանականության ներքին հոգեբանությունը անփոփոխ է, ապա նման քաղաքակրթությունները չպետք է գոյություն ունենաին։ Որոշ ռազմամոլներ, ինչպիսին Ալեկսանդր Ֆրանցն է, պնդում են, որ խաղաղությունը պատրանք է։ Ժամանակաշրջանները, որոնք ընդումված է անվանել «խաղաղ», իրականում հանդիսանում են պատերազմի նախապատրաստվելու շրջան, կամ ռազմական ինստիտուտները ճնշվում են ավելի ուժեղ պետությունների կողմից, օրինակ Pax Britannica[4]։

Նման տեսությունները հիմնվում են իբր բնակչության մեծամասնության կամքի վրա։Սակայն դրանք հաշվի չեն առնում աայն փաստը, որ միայն շատ քիչ պատերազմներ են, որ տեղի են ունեցել բնակչության կամարտահայտության արդյունքում[5]։ Առավել հաճախ ազգաբնակչությունը բռնի կերպով է մտնում պատերազմի մեջ։ Տեսություններից մեկը, որը խնդրի հիմքում դնում է քաղաքքական և ռազմական լիդերներին, մշակել է Մորիս Ուոլշը[6]։ Նա պնդում էր, որ բնակչության ճնշող մեծամասնությունը չեզոք են պատերազմական հարցերում և պատերազմները տեղի են ունենում, երբ իշխանության են գալիս մարդկային կյանքի նկատմամբ հոգեբանական աննորմալ վերաբերմունք ունեցող լիդերներ։ Պատերազմները սանձազերծվում են այնպիսի ղեկավարների, որոնք կանխամտածված ուզում են պատերազմել, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացին,Նապոլեոնը, Հիտլերը։ Նման մարդիք իշխանության են գալիս ճգնաժամի շրջանում, երբ հասրակությունը փնտրում ամուր կամքով առաջնորդ, ով, ինչպես իրենց է թվում, կարող է լուծել իրենց խնդիրները։ Քննադատելով տվյալ տեսակետը Էրիխ Ֆրոմը XV—XX դարերի Եվրոպայի պատմության օրինակով մատնանշում է, որ պատերազմների քանակը և հաջորդականությունը հաստատուն մեծություններ չեն, այլ մեծապես աճում են կապված տեղնիկական զարգացման և քաղաքական իշխանության ուժեղացմանը զուգընթաց[7]։

Էվոլուցիոն հոգեբանություն խմբագրել

Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են Էվոլուցիոն հոգեբանությունը, հակված են, որ մարդկային պատերազմները դրանք այն կենդանիների վարքի նմանակումն են, որոնք պայքարում են տարածքի կամ մրցակցում են սննդի կամ զույգի համար։ Կենդանիները ագրեսիվ են իրենց բնույթով, իսկ մարդկային միջավայրում նման ագրեսիվությունը վերածվում է պատերազմի։ Տեխնոլոգիաների զարգազմանը զուգընթաց մարդկային ագրեսիվությունը այնքան է աճել, որ սկսել է սպառնալ ամբողջ մարդկային տեսակի կյանքին։Այս տեսության առաջին համակիրներից է եղել Կոնրադ Լորենցը։[8]։ Նման տեսությունները քննադատատության են արժանացել այնպիսի գիտնականների կողմից ինչպիսին է Ջոն Քենեդին է, ովքեր կարծում էէին, որ շարունակական պատերազմները ամբողջույամբ տարբերվում են կենդանիների պայքարից։ Էշլի Մոնտեգյուն [9] նշում է, որ սոցիալական գործոնները և դաստիարակությունը հանդիսանում են մարդկային պատերազմների բնույթը և ելքը որոշող կարևոր պատճառ։ Պատերազմը ամեն դեպքում հանդիսանում է իր պատմական և սոցիալական արմատներն ունեցող մարդկային ստեղծագործություն։

Սովիալական եզրույթ խմբագրել

Սոցիոլոգները երկար ժամանակ ուսումնասիրել են պատերազմների առաջացման պատճառները։ Այս հարցով կան բազմաթիվ եզրույթներ, որոնցից շատերը հակասում են իրար։Primat der Innenpolitik (Ներքին քաղաքականության գերակայություն) ուղղության ներկայացուցիչները, հիմք ընդունելով Կկկարտ Քերի և Հանս Ուիլրիխ Վելերի աշխատությունները, նշում էին, որ պատերազմը հանդիսանում է լոկալ պայմանների ծնունդ։ Այսպես, օրինակ, Առաջին համաշխարհային պատերամը եղել է ոչ թե միջազգային կոնֆլիկտի , ուժերի հաշվեկշռի խախտման պատճառով, այլ կոնֆլիկտի մեջ ներգրավված յուրաքանչյուր երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի արդյունք։ Տվյալ եզրույթը տարբերվում է ավանդական մոտեցումից, որը նշում է, որ պատերազմը և խաղաղությունը քաղաքական գործիչների որոշումների և աշխարհքաղաքական իրավիճակների արդյունք են։

  1. Статья «War» с сайта энциклопедии Британника
  2. Durbin, E.F.L. and John Bowlby .Personal Aggressiveness and War, 1939.
  3. Turnbull, Colin (1987), «The Forest People» (Touchstonbe Books)
  4. Alexander, Franz. «The Psychiatric Aspects of War and Peace.» 1941
  5. Blanning, T.C.W. «The Origin of Great Wars.» The Origins of the French Revolutionary Wars. pg. 5
  6. Walsh, Maurice N. War and the Human Race. 1971.
  7. Эрих Фромм Анатомия человеческой деструктивности. — М.: Республика, 1994. — 447 с. — ISBN 5-250-02472-6
  8. Lorenz, Konrad On Aggression 1966
  9. Montagu, Ashley (1976), «The Nature of Human Aggression» (Oxford University Press)