Mariam Sargsyan 17/Ավազարկղ5

Հաջողության թաքնված կողմը, 2022 թվականին հրատարակված ինքնաօժանդակման գիրք: Գրքի հեղինակը բիզնեսմեն, թվային մարքեթինգի դասախոս, հասարակական գործիչ Գոռ Կարապետյանն է։

Բովանդակություն

խմբագրել

«Հաջողության թաքնված կողմը» գրքում ներառված են պատմություններ հեղինակի կյանքից, գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, ինտերակտիվ նյութեր, պրակտիկ խորհուրդներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված սկզբունքներ, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի մոտիվացվել և գնալ առաջ՝ փորձելով գտնել և բացահայտել իրեն սպասող հաջողության թաքնված կողմը։

Այս գիրքը անձնային աճի, մասնագիտական կողմնորոշման և փոփոխություններ բերելու գործնական ուղեցույց է։

Գիրքը կազմված է նախաբանից, 18 գլուխներից և վերջաբանից։ Այն ներառում է նաև երեք հավելված՝ «Հաջողության 18-օրյա ծրագիր», «Հաջողության խորհուրդները» և «Հաջողության պայմանագիր» վերնագրերով [1]։

Հեղինակի մասին

խմբագրել

2015 թվականին Գոռ Կարապետյանը հիմնել է վեբ ծրագրավորմամբ և թվային մարքեթինգով զբաղվող «Simple Solutions Аcademy» ընկերությունը, որտեղ դասավանդել է SEO և PPC շուրջ հազար ուսանողի [2]:

2017 թվականից հանդիսանում է «Targeting» ընկերության, իսկ 2018 թվականից՝ «ArmAdventure»  ընկերության համահիմնադիրը [3]։

Ակտիվ սոցիալական գործունեություն է ծավալել ՀՀ տարբեր մարզերում՝ դեռահասների և երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության զարգացման նպատակով։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասավանդում է Թվային մարքեթինգ։

Մեդիա անդրադարձ

խմբագրել

«Հաջողության թաքնված կողմը» գիրքը հյուրընկալվել է տարբեր հեռուստաընկերություններում, ռադիոընկերություններում․ նրա մասին գրել են մի շարք հոդվածներ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հաջողության Թաքնված Կողմը - Անձնային Աճի Մասին Գիրք | GK». Գոռ Կարապետյան (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-01-07-ին.
  2. «Գոռ Կարապետյան». Simple Business Academy. Վերցված է 2023-01-07-ին.
  3. «Գոռ Կարապետյան». Simple Business Academy. Վերցված է 2023-01-07-ին.
  4. «Հաջողության Թաքնված Կողմը» գրքի մասին Բարի Լույս ծրագրի շրջանակներում | Գոռ Կարապետյան, Վերցված է 2023-01-07-ին