Քենդալ Ջեներ անգլ.՝ Kendall Nicole Jenner, (ծնվել է նոյեմբերի 3-ին,1995 թվականին Կալաբասասում)`ամերիկացի մոդել, «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուի մասնակից:

Կենսագրություն խմբագրել

Քենդալ Ջեները ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 3-ին Կալաբասաս քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ: Նա Բրյուս Ջեների և բիզնեսվումեն Քռիս Ջեների առաջնեկն է: Նա ունի քույր, որի անունը Քայլի է: Մոր կողմից նա ունի համամայր քույրեր` Քորթնի, Քիմ և Քլոե և համամայր եղբայր` Ռոբ: Հոր կողմից արյունակից եղբայրներ` Բարթոն Ջեներ, Բռենդոն Ջեներ, ռեակիթի-շոուի աստղ` Բռոուդի Ջեներ և արյունակից քույր` Քայլի Ջեներ: Քենդալի և նրա քույր Քայլիի մասին առաջին անգամ գրել են Beautiful People հոդվածում, Paper ամսագրում 2010 թվականին [1]:

Մինչ 2012 թվականի աշոընը Քենդալը հաճախել է Կալաբասասի դպրոցները: 2012 թվականի աշնանից Քեդալը իր քույր Քայլիի հետ անց կացավ տնային կրթության, քիչ ժամանակի պատճառով, որը կախված է նրա կարիերայի հետ:

2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել էր,որ PacSun ընկերությունը բաց կթողնի Kendall & Kylie էքսկլյուզիվ շորերի հավաքածու, որը մշակել էին Քենդալ և Քայլի Ջեներները: [2] [3]

2014 թվականիի մայիսին հրատարակվեց Քենդալի և նրա քույր Քայլիի ««Rebels: City of Indra: The Story of Lex and Livia» գիրքը[4] [5] :

Քենդալը նոր համագործակցություն սկսեց արդեն նոր գործակալության հետ` The Society Manangement, որի մասն են կազմում Ադրիանա Լիման և Քեթ Մաքնիլը: Ինչպես նաև Քենդալը երկրորդ անգամ հայտնվեց Chanel-ի ցուցադրմանը: The Society Manangement-ը միակ գոծակալությունը չէ, որի հետ համագործակցում է Քենդալը, նա նաև աշխատում է Elite Paris и Elite London գործակալության հետ:

Մանկություն խմբագրել

Նա լույս աշխարհ է եկել նոյեմբերի 3-ին արևային Լոս-Անջելեսում: Նրան բախտ է վիճակվել ծնվել աստղային ընտանիքում, ընդ որում շատ մեծ: Հիմնական տարբերությունը նրա և նրա քույրերի ու եղբայրների նկատմամբ դա նրա բարձր հասակն է և ոչ մեծ քաշը: Քայլին և Քենդալլը սովորել են միևնույն դպրոցում , իսկ հետո միասին անցել են տնային կրթության 2012-2013 թվականներին: Հանդիպել է դպրոցական ընկեր Ջուլիան Բրուսկի հետ:

Կարերա խմբագրել

Քենդալը սկսել է մոդայի կարերան դեռ էփ տարեկանից: 2010 թվականին Քենդալը համագործակցություն ստորագրեց «Wilhelmina Models» ընյկերության հետ ինչպես դեռահաս մոդել: Հենց 2010 թվականից էլ սկսել են առաջին անգամ խոսել նրանից: Նա և նրա քույր Քայլին հայտնվել են «Peper» ամսագրում: Ավելի ուշ նա սկսել է նկարահանվել «KUWTK» ընտանեկան շոուում: Նա և իր քույր Քայլին հայտնվել են «OK!», «Teen Vogue», «Seventeen» ամսագրերի շապիկներին: Աղջիկը սկսեց մեծ ուշադրություն գրավել: 2012 թվականին Քենդալը դարձավ երկրորդ մոդելը, որը զարդարել է «Miss Vogue» ամսագրի շապիկը: Ինչպես նաև Քենդալը և նրա քույրը զբաղվում են հագուստի դիզայնով, նրանք ունեն շորերի հավաքածու «Kendall & Kylie» , որը վաճառվում է ամբողջ ԱՄն-ում: Շորերից հետո նրանք սկսել են արտադրել պայուսակներ և կոշիկներ Steve Madden — Madden Girl մարկայի համար: Բայց ամենաանսպասելի շրջադարձո դա նրանց կողմից գրված ֆանտաստիկ ռոմանն է ` «Rebels: City of Indra»-ն որը հրատարակվել է 2014 թվականին: Այդ գիրքը 2 աղջկա մասին է:

Ֆիլմոգրաֆիա խմբագրել

Թվական Վերնագիր
2007 Keeping up with the Kardashians [6]
2008 E! True Hollywood Story [7]
2009 Kourtney and Khloé Take Miami [8]
2011 Kourtney and Kim Take New York [9]
2011 Khloé & Lamar [10]
2012 America's Next Top Model Cycle 18 [11]
2014 Ridiculousness [12]
2014 MuchMusic Video Awards [13]
2015 I Am Cait [14]
  1. Hobey Echlin. (2010-03-29). «Beautiful People 2010: Kendall & Kylie Jenner» (անգլերեն). Paper. Վերցված է 2013-10-28-ին.
  2. «PacSun Launches Premier "Kendall & Kylie" Collection Nationwide» (անգլերեն). Yahoo!. Feb. 8, 2013. Վերցված է 2013-10-29-ին.
  3. cite web|url = http://www.pacsun.com/content/kendall-kylie.html%7Ctitle = Kendall & Kylie|publisher = PacSun|lang = en|accessdate = 2013-10-29}}
  4. Kristie Rohwedder. «Kendall & Kylie Jenner's 'Rebels: City of Indra' — The Best Lines From The First 2 Chapters» (անգլերեն). www.bustle.com. Վերցված է 2014-06-08-ին.
  5. Kendall Jenner, Kylie Jenner. Rebels: City of Indra: The Story of Lex and Livia.
  6. http://uk.eonline.com/shows/kardashians
  7. http://www.tv.com/shows/e-true-hollywood-story/
  8. http://www.imdb.com/title/tt1491299/
  9. http://thewatchseries.to/serie/kourtney_and_kim_take_new_york
  10. http://uk.eonline.com/shows/khloe_and_lamar
  11. https://www.youtube.com/playlist?list=PLn9kelULR-daD_0MIrOzpBU10d4TK4N43
  12. http://www.mtv.ca/shows/ridiculousness
  13. http://mmva.muchmusic.com/
  14. http://uk.eonline.com/shows/i_am_cait