Կոաչելլա
Coachella
ՎայրԻնդիո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ակտիվ1999
2001 -առ այսօր
Առաջինը1999 թվական
Ժանրինդի ռոք, հիփ հոփ, փոփ երաժշտություն
coachella.com

Կոաչելլա, երաժշտության և արվեստի փառատոն Կոաչելլա դաշտում (անգլ.՝ Coachella Valley Music and Arts Festival)՝ 3-օրյա երաժշտական փառատոն, կազմակերպված Goldenvoice ընկերության կողմից Ինդիո քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ: Առաջին անգամ փառատոնը կայացել է 1999 թվականին, իսկ 2001 թվականից տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 3-րդ կամ 4-րդ շաբաթներին: Ներկայացողների թվին են պատկանում տարբեր ժանրերի երաժշտական խմբեր՝ ինդի ռոք, հիփ հոփ, էլեկտրոնային և փոփ երաժշտություն: Փառատոնի ներսում իրականանում են նաև նկարչական ցուցահանդեսներ: Տարածքի վրա գտնվում են միաժամանակ մի քանի բեմեր և տաղավարներ, որոնց վրա ներկայացումները կատարվում են միանգամից՝ հիմնական բեմ (անգլ.՝ Coachella Stage), բաց թատրոն (անգլ.՝ Outdoor Theatre), Գոբի-տենտ (անգլ.՝ Gobi Tent), Մոհավի-տենտ (անգլ.՝ Mojave Tent) և Սահարա-տենտ (անգլ.՝ Sahara Tent): 2011 թվականին փառատոն են այցելել ավելի քան 90000 մարդ: 2011 թվականի մայիսի 31-ին Goldenvoice հայտարարել են, որ 2012 թվականից սկսած փառատոնը տեղի կունենա եռօրյա 2 փուլով 1 շաբաթ տարբերությամբ[1]:


Պատմություն խմբագրել

 
Տեսարան Կոաչելլա 2014-ից

1993 թվականի նոյեմբերի 5-ին Pearl Jam ներկայացավ 25000 երկրպագուների համար Ինդիոյի Empire Polo Club-ում, Կալիֆոռնիա[2]: Վայրն ընտրվել էր, որովհետև նվագախումբը մերժեց խաղալ Լոս Անջելեսում Ticketmaster-ի հետ վեճի պատճառով[3]: 1997 թվականին Goldenvoice պայքարում էր ավելի մեծ ընկերությունների հետ համերգներ կազմակերպելու դեմ: Թոլեթն ասաց, որ նրանք կորցնում են շատ երգչախմբեր և չեն կարողանում փողի հետ մրցել: Դրա արդյունքում երաժշտական փառատոնի մասին գաղափարը զգացվում էր: 1997 թվականին Թոլեթն սկսեց առաջարկել իր գաղափարները փառատոնի համար: Նրա նպատակն էր հավաքել թրենդային արտիստներին: «Միգուցե եթե դուք հավաքեք նրանց միասին, դա կարող է մագնիս լինել շատ մարդկանց համար»[4]: Մի քանի տեղեր ման գալուց հետո, նա և Goldenvoice փոխնախահագ Րիկ Վան Սանթենը վերադարձան Empire Polo Club the Big Gig փառատոնի ընթացքում, և, հիանալով տեղանքի համապատասխանությունից՝ որոշեցին նրանց փառատոնը կազմակերպել այնտեղ[5]:

Տեղադրվածություն խմբագրել

Կոաչելլան տեղի է ունենում Ինդիոում, Կալիֆոռնիա, տեղադրված Ներքին Կայսրության Կոաչելլա դաշտի Կոլորադո անապատի մեջ: Փառատոնի պատմության ընթացքում նրա ջերմաստիճանը բարձրացել է 106°C (41°)-ից 43°F (6 °C)-ը: Տեղանքը գտնվում է Լոս Անջելեսից 125 մղոն արևելք[6]:

Մեջբերումներ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել